ԼՐԱՀՈՍ
-
Գեղեցկություն   17:19 • 27.04.22 Հինգ օգտակար մթերք, որոնք կօգնեն պայքարել մաշկի չորության դեմ Չոր մաշկի դեպքում մարդիկ սովորաբար խոնավացնող քսուքներ, լոսյոններ ու դիմակներ են կիրառում, մինչդեռ մաշկի այս տեսակի խնամքը ենթադրում է ոչ միայն արտաքին միջոցների գործածություն, այլև ներքին ճիշտ խնամք, ինչի մասին քչերն են մտածում։
-
Հիվանդություններ   13:57 • 27.04.22 Ալերգիկ ռինիտի և մրսածության ախտանշանները կարող են նման լինել քաղցկեղի ախտանշաններին․ ինչպես տարբերել հիվանդությունները միմյանցից Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգաններն ու հյուսվածքները և ախտորոշվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։
-
Բաղադրատոմսեր   09:00 • 27.04.22 5 արդյունավետ բնական միջոց ստամոքսի այրոցից ազատվելու համար Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում:
-
Նորություններ   12:01 • 26.04.22 Բանջարեղենի տեսակներ, որոնք կարող են հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման Երկրորդ տիպի շաքարային դիաբետը սովորաբար զարգանում է արյան մեջ շաքարի քրոնիկ բարձր մակարդակի ֆոնին, ինչն էլ իր հերթին պայմանավորված է լինում ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլին հորմոնի արտադրության խանգարմամբ։
-
Հիվանդություններ   09:16 • 26.04.22 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու ձեռքերը Մարդու օրգանիզմում բոլոր համակարգերը միմյանց կապված են, ուստի առողջական որևէ խնդրի դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք ախտանշաններ, որոնք կարող են առաջին հայացքից որևէ կապ չունենալ հիմնական խնդրի հետ, մինչդեռ դրանց ժամանակին ուշադրություն դարձնելը կօգնի օր առաջ ազատվել խանգարումներից։
-
Հիվանդություններ   16:47 • 25.04.22 Որն է սրտի իշեմիկ հիվանդության մասին նախազգուշացնող հիմնական ախտանշանը Սրտի իշեմիկ հիվանդությունն այս օրգանի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը բնորոշվում է սրտամկանին մատակարարվող արյան մակարդակի նվազմամբ։ Սա ամենամահաբեր հիվանդությունն է սրտանոթային համակարգի հիվանդությունների շարքում, ինչը պայմանավորված է նրանով, որ...
-
Նորություններ   13:28 • 25.04.22 Սննդային սովորություններ, որոնք նպաստում են օրգանիզմի վաղաժամ ծերացմանը Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն երբեմն մարդկանց կենսակերպն ու վատ սովորություններն էլ ավելի են արագացնում այդ գործընթացը՝ դառնալով վաղաժամ ծերացման պատճառ։
-
Նորություններ   08:57 • 25.04.22 Որոնք են առողջության համար ամենաօգտակար եթերային յուղերը Առողջական այս կամ այն խնդրի դեպքում մարդիկ սովորաբար տարատեսակ դեղամիջոցներ են ընդունում, սակայն սննդաբան Աննա Պոլյակովան վստահ է, որ որոշ դեպքերում դեղորայքից ոչ պակաս արդյունավետ կարող են լինել նաև բնական եթերայուղերը:
-
Հիվանդություններ   15:25 • 22.04.22 Ախտանշաններ, որոնք հուշում են ցելիակիայի՝ գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականության մասին Սնձանը կամ գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, աշորայի և գարու, ինչպես նաև հացահատիկի այս տեսակներից պատրաստված մթերքի մեջ: Այս սպիտակուցի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությունը սովորաբար դրսևրովում է բավական տհաճ ախտանշաններով՝
-
Գեղեցկություն   14:14 • 21.04.22 Ինչպես հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից․ մասնագետը ներկայացրել է պարզ ու արդյունավետ մեթոդ Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։
-
Նորություններ   12:51 • 21.04.22 Որ դեպքերում կարող է ցավազրկողների ընդունումը վտանգավոր լինել Ցավը օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական գործընթացների մասին հուշող ամենատարածված ախտանշանն է, որը մարդիկ սովորաբար մեղմում են ցավազրկող դեղորայքի միջոցով, սակայն մասնագետները նշում են, որ երբեմն ցավազրկող դեղամիջոցի ընդունումը կարող է վտանգավոր լինել:
-
Բաղադրատոմսեր   11:54 • 21.04.22 Լավագույն բնական միջոցները փորափքանքից ազատվելու համար․ 4 բաղադրատոմս Փորափքանքը բավական հաճախ հանդիպող խնդիր է, որը որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու որոշակի մթերքի գործածությամբ: Այս խնդիրը կարող է շատ տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա:
-
Նորություններ   21:47 • 20.04.22 Իմունաբանը բացատրել է՝ ինչու են սննդակարգերը հաճախ հանգեցնում անպտղության Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում բավական լուրջ խնդիր են, որոնց դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Ավելորդ քաշը բարձրացնում է առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել այս խնդրից։
-
Նորություններ   16:43 • 19.04.22 Ինչպես ազատվել ալերգիաներից․ մասնագետը ներկայացրել է հինգ պարզ քայլ Ժամանակակից աշխարհում ալերգիաները բավական տարածված խնդիր են, որին բախվում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները։ Այս խնդրի բուժման միասնական մոտեցում գոյություն չունի, ուստի ոմանք կիրառում են հորմոնալ դեղամիջոցներ, իսկ ոման էլ հակահիստամինային դեղեր։
-
Նորություններ   08:39 • 19.04.22 Միզամուղ դեղամիջոցները կարող են վտանգավոր լինել սրտամկանի համար․ Ալեքսանդր Մյասնիկով Ռուս հանրահայտ բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կոչ է արել շատ ուշադիր լինել միզամուղ դեղորայքի գործածության դեպքում՝ ընդգծելով, որ դրանք կարող են պոտենցիալ վտանգավոր լինել սրտամկանի համար։
-
Նորություններ   15:23 • 18.04.22 Մասնագետը ներկայացրել է երկու մթերք, որոնք կործանարար ազդեցություն են ունենում իմունային համակարգի վրա Իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ օգնում է պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ, կանխում է վարակումներն ու արագացնում է ապաքինումը։
-
Հիվանդություններ   20:46 • 17.04.22 Մասնագետը հայտնել է, թե որ դեպքերում է որովայնի ցավը ենթադրում դիմել անհապաղ բուժօգնության Բժիշկ Դանիել Գորդոնը ներկայացրել է՝ որ դեպքերում է որովայնի ցավը հուշում լուրջ խնդրի և անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին։ Ըստ մասնագետի՝ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել անսպասելի որովայնի ցավը։
-
Հիվանդություններ   16:48 • 17.04.22 Ինչպես արագ վերականգնվել գլխուղեղի կաթվածից հետո և կանխել խնդրի կրկնությունը Հիմնվելով գլխուղեղի կաթվածի վերաբերյալ վերջին հետազոտությունների արդյունքների վրա՝ մասնագետները ներկայացրել են ընդամենը մի քանի պարզ քայլ որոնց հետևելը կօգնի ոչ միայն ավելի արագ վերականգնվել գլխուղեղի կաթվածից հետո, այլև կկանխի խնդրի կրկնությունը։
-
Նորություններ   18:37 • 15.04.22 Հայտնի է, թե որ գործոններն են բարձրացնում վաղաժամ մահվան հավանականությունը Ավելորդ քաշի, անառողջ կենսակերպի, սթրեսի բարձր մակարդակի և ծանր հիվանդությունների նկատմամբ գենետիկական նախատրամադրվածության դեպքում մարդկանց մոտ վաղաժամ մահվան հավանականությունը կտրուկ բարձրանում է։