ԼՐԱՀՈՍ
-
Նորություններ   18:28 • 11.06.22 Որոնք են ամառային ամենաօգտակար մրգերը Մրգերն անչափ օգտակար են օրգանիզմի համար, ուստի դրանք պետք է անպայման սննդակարգի մասը կազմեն, սակայն անգամ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Այնուամենայնիվ սննդաբան Միխայիլ Գինզբուրգը ներկայացրել է՝ որն է ամենաօգտակար ամառային միրգը, որը ոչ միայն կարելի է, այլև հարկավոր է ուտել ամեն օր։
-
Նորություններ   11:47 • 11.06.22 Ինչպես մեղմել մոծակի խայթոցով պայմանավորված քորը Տարվա շոգ եղանակներին մոծակները բավական ակտիվ են լինում, ուստի մարդիկ հաճախ են բախվում դրանց խայթոցի դեպքերին։ Մոծակի խայթոցը սովորաբար ուղեկցվում է սաստիկ քորով ու այտուցով՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, մինչդեռ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել մաշկը քորելուց:
-
Նորություններ   20:16 • 10.06.22 Սննդամթերքի որ տեսակներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը Գոյություն ունեն սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնց գործածությունը հարկավոր է սահմանափակել, քանի որ դրանք բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Մարինա Սեկաչևան։
-
Նորություններ   14:12 • 10.06.22 Որ ախտանշաններն են հուշում հորմոնալ դիսբալանսի մասին Հորմոնների հետ կապված խնդիրները կարող են դրսևորվել հաճախասրտությամբ (տախիկարդիա), զարկերակային գերճնշումով, այտուցներով ու մազաթափությամբ։ Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Ելենա Ժուչկովան։
-
Հիվանդություններ   19:43 • 09.06.22 Հեմոռագիկ կաթված․ խնդրի ախտանշանները, պատճառները և ախտորոշման ու բուժման միջոցները Մասնագետի խոսքով՝ գոյություն ունի գլխուղեղի կաթվածի երկու տեսակ՝ իշեմիկ ու հեմոռագիկ։ Իշեմիկ կաթվածը զարգանում է իշեմիայի կամ թթվածնաքաղցի հետևանքով, իսկ հեմոռագիկ կաթվածը պայմանավորված է լինում ներուղեղային արյունազեղությամբ և կարող է շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ։
-
Նորություններ   18:32 • 09.06.22 Ատամնաբույժը նշել է՝ որ դեպքերում է մաստակն օգտակար առողջության համար Ատամնաբույժ Ալեքսեյ Անտիպենկոն նշել է, որ շաքարի փոխարինիչներով մաստակները կարող են օգտակար լինել բերանի խոռոչի համար, քանի որ դրանք թուլացնում են ախտածին բակտերիաները կամ առհասարակ ոչնչացնում են դրանք։
-
Բաղադրատոմսեր   09:49 • 09.06.22 Ինչպես նվազեցնել զարկերակային ճնշումն առանց դեղորայքի․ 4 բնական միջոց Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ ախտաբանությունների զարգացման պատճառ։
-
Հիվանդություններ   19:38 • 08.06.22 Էրեկտիլ դիսֆունկցիան աշխարհում ամենատարածված սեռական խանգարումներից է․ Սևադա Հակոբյան Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը անդրադարձ է տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարմանը։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․ «Էրեկտիլ դիսֆունկցիան տղամարդկանց սեռական ֆունկցիայի
-
Նորություններ   17:59 • 07.06.22 Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել աղի մթերք ուտելու ցանկությունը Աղի մթերք ուտելու ցանկությունը կարող է խոսել զարկերակային ճնշման անկման, ջրազրկման կամ մարսողական խնդիրների առկայության մասին։ Այս մասին «Москва 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
-
Նորություններ   11:12 • 07.06.22 Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ հաճախ սառը ցնցուղ ընդելու սովորությունը Սառը ցնցուղը համարվում է օգտակար ու կազդուրիչ պորցեդուրա, մինչդեռ սրտաբան Վլադիմիր Խորոշևը նախազգուշացնում է, որ չափազանց սառը ջուրը կարող է անոթների սպազմ առաջացնել ու հանգեցնել ինտոքսիկացիայի։
-
Նորություններ   18:38 • 06.06.22 Ամենաարդյունավետ թեյերը կոկորդի ցավը մեղմելու համար Կոկորդի ցավը շնչառական համակարգի հիվանդություններին բնորոշ ամենատարածված ախտանշաններից մեկն է, սակայն այն կարող է հանդես գալ նաև որպես առանձին խնդիր: Նման ցավը բավական տհաճ է և խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա:
-
Հիվանդություններ   17:10 • 05.06.22 Որ ախտանշաններն են հուշում սրտամկանի ինֆարկտի մասին Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը։
-
Նորություններ   15:08 • 05.06.22 Մասնագետը նշել է՝ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ առավոտյան սուրճ խմելու սովորությունը Առավոտյան սուրճ խմելու սովորությունը կարող է մարդու համար աննկատ կերպով վերածվել կախվածության։ Այս մասին medikforum.ru կայքի հետ զրույցում ասել է հոգեբույժ, նարկոլոգ Եվգենի Բրյունը։
-
Նորություններ   17:11 • 04.06.22 Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում սրտամկանի առողջության պահպանմանը Գոյություն ունեն պարզ ու հասանելի սննդամթերքի տեսակներ, որոնց գործածությունը կարող է դարձնել անոթներն ավելիառաձգական ու դրական ազդեցություն ունենալ սրտամկանի աշխատանքի վրա։ Այս մասին ասել է սրտաբան Գերման Գանդելմանը՝ ներկայացնելով դրանցից մի քանիսը։
-
Նորություններ   15:24 • 04.06.22 Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել հաճախ հորանջելը Մարդը կարող է օրվա ընթացքում մինչև տասն անգամ հորանջել, և դա չի համարվի որևէ ախտաբանական խանգարում, մինչդեռ անդադար անհանգստացնող հորանջոցի դեպքում հարկավոր է դիմել մասնագետին, քանի որ այն կարող է հուշել մի շարք լուրջ հիվանդությունների մասին։
-
Նորություններ   12:32 • 03.06.22 Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ վարսերը կանոնավոր սառը ջրով լվանալու սովորությունը Մազերը կանոնավոր սառը ջրով լվանալու դեպքում կարող են նկատվել գլխամաշկի հետ կապված բավական լուրջ խնդիրներ։ Բացի այդ, այս պրոցեդուրան առհասարակ հակացուցված է սրտամկանի խնդիրներով ու զարկերակային գերճնշումով հիվանդներին, քանի որ այն կարող է անոթների սպազմ առաջացնել։
-
Նորություններ   16:56 • 02.06.22 Սննդամթերքի որ տեսակներն են խթանում մազերի աճը Մազաթափությունը բավական տարածված խնդիր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, սակայն դրա դեմ պայքարի ժամանակակից ոչ բոլոր միջոցներն են արդյունավետ ու բավական մատչելի, ուստի մարդիկ փորձում են գտնել ավելի հասանելի ու արդյունավետ այլընտրանքային տարբերակներ։
-
Հիվանդություններ   15:02 • 02.06.22 Որ հիվանդությունները կարող են դառնալ ձեռքերի դողի պատճառ Ձեռքերի դողը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներով։ Սթրեսի ու անհանգստության պահին նման դողը չի համարվում ախտաբանական խնդիր, սակայն որոշ դեպքերում այն կարող է հուշել վտանգավոր հիվանդությունների զարգացման մասին։
-
Մանկան խնամք   20:52 • 01.06.22 Մասնագետը նշել է՝ ինչ է հարկավոր անել երեխայի ախորժակի վատթարացման դեպքում Ախորժակի վատթարացումն առավել հաճախ նկատվում է 2-5 տարեկան երեխաների մոտ։ Ընդ որում՝ երեխայի ինքնազգացողությունը նման դեպքերում լավ է լինում, նա գանգատներ չի ունենում։ Այս մասին medikforum.ru-ի հետ զրույցում ասել է մանկական գաստրոէնտերոլոգ Մարինա Մյագկովան:
-
Նորություններ   15:57 • 01.06.22 Մասնագետը նշել է՝ ինչ խնդիրների կարող է հանգեցնել քաշի կտրուկ նվազումը Խիստ սննդակարգերին հետևելու և կտրուկ քաշ կորցնելու դեպքում կորցրած ավելորդ կիլոգրամները կարող են շատ ավելի արագ վերականգնվել։ Նման խնդիրներից խուսափելու համար քաշի նվազեցման գործընթացը պետք է լինի սահուն ու անվտանգ, URA.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Դարյա Ռուսակովան։
-
Նորություններ   14:43 • 01.06.22 Զարկերակային գերճնշման դեպքում ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար Զարկերակային ճնշման նվազեցման համար նախատեսված դեղորայքը կարող է լուրջ վնաս հասցնել սրտանոթային համակարգին առանց մասնագետի նշանակման ընդունելու դեպքում։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է սրտաբան Զաուր Շուգուշևը։
-
Նորություններ   17:53 • 31.05.22 Առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել երշիկեղենի հաճախակի գործածությունը Երշիկեղենը կանոնավոր գործածությունը կարող է բացասաբար անդրադառնալ զարկերակային ճնշման վրա և դառնալ օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման պատճառ։ Այս մասին Москва 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Մարինա Մակիշան։
-
Նորություններ   16:13 • 31.05.22 Ինչպե՞ս թողնել ծխելը. մասնագետների խորհուրդները ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում մարդկանց առողջության վրա, դրան էլ գումարվում է ծխախոտը:
-
Նորություններ   18:02 • 30.05.22 Մասնագետը նշել է՝ ինչ հիվանդությունների տակ կարող է քողարկված լինել ալերգիկ ռեակցիան Սրտանոթային հիվանդություններով մարդկանց մոտ ալերգիկ բրոնխիալ ասթման կարող է չախտորոշվել, քանի որ հևոցը հաճախ վերագրվում է սրտի հիվանդություններին։ Նույն խնդրին կարող են բախվել նաև թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունով (ԹՔՕՀ) մարդիկ։
-
Բաղադրատոմսեր   15:28 • 30.05.22 Ամենաարդյունավետ բնական միջոցները գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և այլն։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա:
-
Նորություններ   21:23 • 29.05.22 Որոնք են գլխամաշկի թեփի առաջացման պատճառներն ու խնդրից ազատվելու միջոցները Շատերը սխալմամբ կարծում են, որ գլխամաշկի թեփն ի հայտ է գալիս սխալ հիգիենայի պատճառով, մինչդեռ իրականում դա այդպես չէ։ Այս մասին medikforum.ru կայքի հետ զրույցում ասել է մաշկաբան Մարիա Ժուրավլյովան՝ ներկայացնելով այս խնդրի մասին տարածված հիմնական «միֆերն» ու դրա դեմ պայքարի միջոցները։