ԼՐԱՀՈՍ
-
Նորություններ   16:50 • 27.06.22 Ինչպես է քաղցր մթերքի գործածությունն անդրադառնում զարկերակային ճնշման վրա Սննդամթերքի որոշակի տեսակների գործածությունն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն ստամոքսի վրա, այլև մյուս բոլոր օրգանների ու համակարգերի։ Օրինակ՝ քաղցր մթերքի չարաշահման դեպքում կարող է նկատվել զարկերակային ճնշման բարձրացում։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է սրտաբան Օլգա Բոկերիան։
-
Նորություններ   13:15 • 27.06.22 Ինչպես դիմակայել շոգին ու խուսափել ինքնազգացողության վատթարացումից քրոնիկ հիվանդությունների դեպքում Քրոնիկ հիվանդություններ ու սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ ամռան շոգ եղանակին պետք է շատ ավելի մեծ ուշադրությամբ հետևեն իրենց առողջական վիճակին։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրուցում ասել է սրտաբան Օլեգ Օրլովը՝ շեշտելով:
-
Նորություններ   17:54 • 26.06.22 Առողջական ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ շոգ եղանակին պաղպաղակ ուտելու դեպքում Շոգ եղանակին պաղպաղակի գործածությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումերը բացասաբար են անդրադառնում լորձաթաղանթի վրա, ինչն էլ կարող է հանգեցնել բորբոքումների ու նշիկաբորբի զարգացման։
-
Հիվանդություններ   14:11 • 25.06.22 Որ գործոններն են նպաստում սնկային վարակների զարգացմանը Սնկերի՝ օրգանիզմում հայտնվելու և սնկային վարակի զարգացման ամենապարզ միջոցը անձնական հիգիենայի կանոններին չհետևելն է։ Այս մասին ասել է իմունաբան Եվգենիա Պարշինան՝ հավելելով, որ սնկերի սպորները հեշտությամբ օրգանիզմ կարող են հայտնվել նաև սննդի, ջրի, օդի և կոնդանիների կամ թռչունների հետ շփման միջոցով։
-
Նորություններ   07:37 • 25.06.22 Մասնագետը նշել է՝ ինչ օգտակար ազդեցություն է ունենում առավոտյան գոլ ջուր խմելու սովորությունը Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մի բաժակ գոլ ջուր խմելը կարող է զգալիորեն բարելավել մարդու առողջական վիճակը։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում ասել է ներզատաբան Զուխրա Պավլովան։
-
Նորություններ   17:09 • 24.06.22 Որոնք են ջերմային հարվածի ախտանշանները, ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ու որ դեպքերում է հարկավոր դիմել բժշկին Շոգ եղանակին արևային կամ ջերմային հարված ստանալու հավանականությունը կտրուկ բարձրանում է, ուստի այս խնդրի ախտանշաններին ու անհրաժեշտ քայլերին ծանոթ լինելը շատ կարևոր է։ Թերապևտ Եկատերինա Ռոմանովան նշել է՝ որ ախտանշաններով է հնարավոր հայտնաբերել արևային հարվածն ու որ դեպքերում է պետք դիմել բժշկին։
-
Նորություններ   12:07 • 24.06.22 Դեմքի կոնտուրային պլաստիկայից մինչև կրծքերի ծավալի փոփոխություն․ պլաստիկ վիրաբույժը՝ ժամանակակից թրենդների մասին (լուսանկարներ) Բոտոքսի պարագայում արդյունավետ է, երբ պրոցեդուրան կատարում ենք նախնական փուլում, այսինքն՝ այն ժամանակ, երբ, օրինակ, կնճիռը նոր է սկսում ի հայտ գալ կամ կա գենետիկ հակում։
-
Նորություններ   20:35 • 22.06.22 Օգնում է նիհարել, բարելավում է մարսողությունը և այլն․ մասնագետը նշել է կծու մթերք օգտագործելու առավելությունները Կծու մթերքն օգնում է ամրապնդել անոթները, նպաստում է ավելորդ կիլոգրամների նվազմանն ու բարելավում է մարսողությունը։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ Անաստասիա Պոլովինան՝ նշելով կծու սննդի առավելությունները։
-
Նորություններ   10:06 • 22.06.22 Ինչպես փոխհատուցել գիշերային քնի պակասը. խորհուրդներ սոմնոլոգից Ինչպես ընդգծել է մասնագետը, հարկ է հիշել, որ քնի պակասը պարզապես տհաճ զգացողություն չէ և կարող է վտանգավոր լինել։ Եթե մարդը կանոնավոր նորմայից քիչ է քնում, ապա զգալիորեն բարձրանում է զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդության ու ընկճախտի զարգացման հավանականությունը։
-
Մանկան խնամք   16:09 • 21.06.22 Որ արտասովոր ախտանշանն է հուշում նորածինների մոտ վահանագեղձի հիվանդությունների առկայության մասին Եթե նորածինը վախենալու դեպքում դուրս է հանում լեզուն, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։ Այս մասին lenta.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ Վալերիա Ֆակտուլինան՝ ներկայացնելով նորածինների մոտ վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին հուշող առաջին արտասովոր ախտանշանը։
-
Հիվանդություններ   07:35 • 21.06.22 Որ հիվանդություններն են բարձրացնում սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը Թոքաբան Սվետլանա Բոժկոն Ura.ru կայքի հետ զրույցում ներկայացրել է այն հիվանդությունները, որոնք բարձրացնում են սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է զգուշանան գրիպով ու սուր վիրուսային շնչառական հիվանդություններով հիվանդացած մարդիկ, քանի որ...
-
Նորություններ   21:11 • 20.06.22 Մասնագետը նշել է՝ որ միրգն է պաշտպանում քաղցկեղի զարգացումից Նուռն ու նռան հյութը յուրահատուկ մթերք են, որոնք հարուստ են հակաօքսիդանտային նյութերով։ Նման բաղադրության շնորհիվ դրանց կանոնավոր գործածությունն օգնում է դանդաղեցնել ծերացման գործընթացներն ու պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից։
-
Գիտություն/տեխնիկա   13:21 • 20.06.22 Գիտնականներն ստեղծել են քաղցկեղի բուժման լուսային թերապիա, որը կարող է բեկումնային լինել Բրիտանացի, լեհ ու շվեդ գիտնականները մշակել են քաղցկեղի բուժման նոր մեթոդ, որը կարող է բեկումնային լինել։ Ինչպես գրում է The Guardian-ը, նոր թերապիան թույլ է տալիս ոչնչացնել քաղցկեղի անգամ միկրոսկոպիկ բջիջները։
-
Հիվանդություններ   15:01 • 19.06.22 Մասնագետը նշել է չորս հիվանդություն, որոնք կարելի է շփոթել կապիկի ծաղիկի հետ Արտաքին դրսևորումներով կապիկի ծաղիկը կարելի է հեշտությամբ շփոթել ջրծաղկի, հերպեսի, սիֆիլիսի և մաշկային վիրուսային հիվանդության՝ կոնտագիոզային կակղամորթի հետ։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում նշել է մանկաբույժմ Սերգեյ Տոկարևը։
-
Նորություններ   18:11 • 18.06.22 Որոնք են օրգանիզմի համար ամենավնասակար և տոքսիկ մրգերն ու բանջարեղենը Թարմ մրգերն ու բանջարեղենն ընդունված է համարել առողջարար մթերք, որը պետք է անպայման ներառել սննդակարգում, սակայն թունաբան Միխայիլ Կուտուշովը նախազգուշացնում է, որ դրանք կարող են օրգանիզմի համար վտանգավոր նիտրատներ կուտակել։
-
Նորություններ   12:24 • 18.06.22 Մասնագետը նշել է՝ ինչպես է զարգանում կապիկի ծաղիկն ու ինչով է պայմանավորված դրա ծանր ընթացքը Վիրուսաբան ու վարակաբան Նիկոլայ Մալիշևը URA.ru-ի հետ զրույցում նշել է, ինչ ընթացք է ունենու կապիկի ծաղիկն ու ինչով է պայմանավորված դրա բավական ծանր ընթացքն ու մահացության մակարդակը։
-
Բաղադրատոմսեր   18:34 • 17.06.22 Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 5 բնական միջոց Սթրեսը, լարվածությունն ու անհանգստությունը ներկայում շատ արդիական խնդիր են դարձել և խիստ բացասաբար են անդրադառնում մարդկանց հոգեկան առողջության ու նյարդային համակարգի վրա: Նման խնդիրներից ազատվելու համար մարդիկ սովորաբար ընդունում են հանգստացնող դեղամիջոցներ, սակայն․․․
-
Նորություններ   15:47 • 17.06.22 Մասնագետը նշել է երեք մթերք, որոնք նպաստում են լյարդի վերականգնմանը Լյարդի հիվանդությունների դեպքում հարկավոր է սննդակարգում ներառել սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք կօգնեն վերականգնել օրգանի ճիշտ աշխատանքը։ Այս մասին «Москва 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Նուրիա Դիանովան։
-
Հիվանդություններ   17:54 • 16.06.22 Որոնք են երիկամների հիվանդությունների մասին հուշող ախտանշանները Երիկամների հիվանդությունների մասին հուշող ախտանշան կարող է լինել ախորժակի կորուստը, քաշի նվազումն ու բերանի խոռոչի տհաճ հոտը։ Այս մասին «Говорит Москва» ռադիակայանի հետ զրույցում ասել է երիկամաբան Եկատերինա Իվանովան։
-
Հիվանդություններ   17:31 • 14.06.22 Անսպասելի ախտանշան, որը հուշում է օրգանիզմում խոլեստերինի չափազանց բարձր մակարդակի մասին Կրծքավանդակի ճնշող ցավը, որն ի հայտ է գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, կարող է վկայել արյան մեջ խոլեստերինի չափազանց բարձր մակարդակի մասին։ Այս մասին գրում է Daily Express-ը՝ վկայակոչելով Numan սրտաբանական կլինիկայի բժիշկ Լյուկ Փրետսայդսին։
-
Հիվանդություններ   11:33 • 14.06.22 Ջղաձգումները կարող են քաղցկեղի մասին հուշող ախտանշան լինել․ ուռուցքաբան Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովի խոսքով՝ հաճախակի ջղաձգումները, այդ թվում նաև գիշերվա ժամերին, կարող են լինել չարորակ ուռուցքի ախտանշան կամ քաղցկեղի դեմ բուժման հետևանքով ի հայտ եկած կողմնակի բարդություն, գրում է medikforum.ru կայքը։
-
Նորություններ   07:34 • 14.06.22 ԱՀԿ-ում վստահ են, որ վարակների նոր բռնկումներն ամբողջ աշխարհում անխուսափելի են ԱՀԿ-ի մասնագետները հայտարարել են ամբողջ աշխարհում վարակների նոր բռնկումների անխուսափելիության մասին։ Ինչպես գրում է doctor.rambler.ru-ն, այս գործընթացում զգալի դեր կխաղա ձեռքբերովի իմունիտետի պակասը։
-
Հիվանդություններ   20:12 • 13.06.22 Անսպասելի ախտանշաններ, որոնք կարող են հուշել վահանագեղձի հիվանդությունների մասին Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր գործընթացներին։ Սա մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա։
-
Նորություններ   15:14 • 13.06.22 Որոնք են առողջության համար ամենավտանգավոր, սակայն տարածված սոուսները Տարածված ու հաճախ կիրառվող սոուսներից շատերը կարող են վտանգավոր լինել առողջության համար, ուստի դրանք ցանկալի չէ օգտագործել մեծ քանակությամբ։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը՝ նշելով դրանցից ամենավնասակարները։
-
Նորություններ   21:50 • 12.06.22 Մասնագետը նշել է՝ օգտակար համարվող որ սովորություններն են բարձրացնում ատամների զգայունությունն ու վնասում էմալը Ատամների առողության վրա բացասաբար կարող են անդրադառնալ ոչ միայն շաքարի գործածությունն ու սխալ հիգիենան, այլև անգամ օգտակար համարվող սովորությունները։ Այս մասին ասել է օրթոդոնտ Խալեդ Քասեմը՝ շեշտելով, որ երբեմն անգամ ամենաօգտակար թվացող սովորությունը կարող է բարակացնել ատամների էմալը։
-
Հիվանդություններ   21:27 • 11.06.22 Ինչպես տարբերել կապիկի ծաղիկը ջրծաղկից․ իմունաբանը ներկայացրել է հիմնական տարբերությունները Հասարակ ջրծաղկի և վերջին շրջանում տարածված կապիկի ծաղկի վիրուսները զգալի տարբերվում են միմյանցից։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում ասել է իմունաբան Զոյա Սկորպիլյովան՝ ներկայացնելով՝ ինչպես կարելի է տարբերել այս հիվանդությունները։