ԼՐԱՀՈՍ
-
Նորություններ   12:04 • 26.07.22 Ինչ խնդիրներ կարող են առաջանալ ժամկետանց դեղորայքի գործածության դեպքում Մասնագետները հորդորում են ժամանակ առ ժամանակ կանոնավոր ստուգել դեղատուփում եղած դեղորայքի պիտանելիության ժամկետները, մինչդեռ մարդիկ հազվադեպ են հետևում այս խորհրդին, ինչի պատճառով էլ երբեմն սխալմամբ ժամկետանց դեղամիջոցներ են ընդունում:
-
Նորություններ   15:46 • 24.07.22 Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ լողավազանում լողալը Լողավազաններում հատուկ ականջախցանների գործածությունն ու ականջմաքրիչով խոնավությունից ազատվելու սովորությունը կարող է հանգեցնել ականջաբորբի՝ օտիտի զարգացման։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում հայտնել է վարակաբան, թերապևտ Նիկոլայ Րյաբկովը։
-
Հետազոտություն   12:54 • 23.07.22 Հայտնի է՝ որ տարրով հարուստ մթերքն է նվազեցնում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը Ամստերդամի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կալիումի բարձր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է արյան ճնշումը։ Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են European Heart Journal պարբերականում։
-
Նորություններ   11:37 • 23.07.22 Մասնագետը նշել է՝ ինչ վտանգավոր կողմնակի բարդություններ կարող են ի հայտ գալ սուրճի չարաշահման դեպքում Սուրճը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, իսկ դրա կանոնավոր չարաշահումը կարող է հանգեցնել հոգեհուզական ֆոնի փոփոխության, դյուրագրգիռության ու ագրեսիայի նոպաների։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է նարկոլոգ Ալեքսեյ Կազանցևը։
-
Նորություններ   13:42 • 22.07.22 Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր ներառել տղամարդկանց սննդակարգում Սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում տղամարդու վերարտադրողական համակարգի ճիշտ գործունեության հարցում, ուստի առողջության պահպանման ու տեստոստերոնի բավարար մակարդակի ապահովման համար հարկավոր է անպայման հարստացնել այն հավկիթով ու ծովամթերքով:
-
Նորություններ   10:29 • 22.07.22 Որոնք են բերանի խոռոչի տհաճ հոտի հիմնական պատճառները Բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել առաջին հերթին ատամների ու բերանի խոռոչի հիվանդություններով։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է բժիշկ Նատալյա Զուբարյովան՝ ներկայացնելով բժշկության մեջ հալիտոզ անվամբ հայտնի այս խնդրի հիմնական պատճառները։
-
Հիվանդություններ   10:58 • 21.07.22 Սթրեսի և անտղության կապը․ ինչպես կարող է սթրեսը հանգեցնել անպտղության․ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյան Ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր վիճակը կարևոր դեր ունի: Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում հանգեցնում է սերմառաջացման գործընթացի խանգարման և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների:
-
Նորություններ   07:50 • 21.07.22 Չինաստանում բուբոնային ժանտախտով վարակման դեպք է գրանցվել Չինաստանի Նինսյա-Հուեյ ինքնավար մարզի Ինչուան քաղաքային շրջանում բուբոնային ժանտախտով վարակման դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով ժանտախտի դեմ պայքարի ու կանխարգելման տարածաշրջանային շտաբին։
-
Հիվանդություններ   12:53 • 20.07.22 Որն է ներզատական համակարգն ախտահարող քաղցկեղի ամենավտանգավոր տեսակը Ներզատական համակարգը մարդու օրգանիզմի ամենակարևոր համակարգերից մեկն է, ուստի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գալինա Մելնիչենկոն gazeta.ru-ի հետ զրույցում անդրադարձել է դրան՝ նշելով՝ որն է ներզատական համակարգն ախտահարող քաղցկեղի ամենավտանգավոր տեսակը։
-
Հիվանդություններ   10:20 • 20.07.22 5 ախտանշան, որոնք հուշում են աղեստամոքսային համակարգի քաղցկեղի մասին Նովոսիբիրսկի Մեշալկինի անվան բժշկական հետազոտական կենտրոնի գիտնականները gazeta.ru-ի հետ զրույցում ներկայացրել են հինգ ախտանշան, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել, քանի որ դրանք կարող են հուշել աղեստամոքսային տրակտի քաղցկեղի մասին։
-
Հիվանդություններ   14:20 • 19.07.22 Որոնք են երիտասարդների մոտ գլխուղեղի կաթվածի զարգացման հիմնական պատճառները Երիտասարդ տարիքում գլխուղեղի կաթվածի զարգացումը մի քանի պատճառ է ունենում։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում ասել է սրտաբան Յուրի Սերեբրյանսկին՝ թվելով դրանցից հիմնականները։
-
Նորություններ   17:53 • 18.07.22 Որքան ալկոհոլ կարող է օգտագործել մարդն առանց գլխուղեղին վնաս հասցնելու Օքսֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական ավելի քանի 700 մլ ալկոհոլի գործածությունը կապված է կոգնիտիվ գործառույթների վատթարացման հետ։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine պարբերականում։
-
Նորություններ   15:24 • 18.07.22 ԱՄՆ-ում լողորդը մահացել է լճում վտանգավոր ամեոբայով վարակվելուց հետո ԱՄՆ Միսսուրի նահանգում լողորդը մահացել է լճում նյարդային համակարգն ախտահարող ու առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ առաջացնող ամեոբայով վարակվելուց հետո։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով առողջապահական համակարգի ներկայացուցչին։
-
Հիվանդություններ   20:40 • 17.07.22 Ինչ է գաստրիտը, ինչ բարդությունների այն կարող է հանգեցնել և որ մթերքն է հարկավոր բացառել այս խնդրի դեպքում Գաստրիտը կարող է հանգեցնել շատ ավելի լուրջ հիվանդությունների, այդ թվում նաև քաղցկեղի զարգացման, ուստի այս խնդրի դեպքում ճիշտ սնվելն ու խնդրի բարդացումը կանխելը շատ կարևոր է։ Այս մասին հայտնում է News.ru-ն՝ վկայակոչելով անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ալեքսեյ Գապոնովին։
-
Նորություններ   19:27 • 17.07.22 Ինչպես ամռանը խուսափել սննդային թունավորումներից․ խորհուրդներ գաստրոէնտերոլոգից Ամռանը սննդային թունավորումներից պաշտպանվելու համար հարկավոր է հաճախակի լվանալ ձեռքերն ու ինչպես հարկն է ջերմային մշակման ենթարկել մթերքը։ Այս մասին գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով գաստրոէնտերոլոգ Նադեժդա Պախոմովսկայային։
-
Նորություններ   15:45 • 17.07.22 Մասնագետը նշել է՝ ում են առավել հաճախ խայթում մոծակները Մոծակների խայթելու հաճախականությունը կախված է տարբեր գործոններից, այդ թվում՝ արյան խմբից, մարմնի ջերմաստիճանից ու ֆիզիկական ակտիվությունից։ Այս մասին գրում է osnmedia.ru-ն՝ վկայակոչելով թերապևտ Տիմուր Ասանովին։
-
Նորություններ   16:43 • 15.07.22 Բժիշկները 44-ամյա բրիտանուհու մոտ շուրջ մեկ տարի հետծննդաբերական ընկճախտ ու լարինգիտ են ախտորոշել՝ չնկատելով քաղցկեղը Մեծ Բրիտանիայում երկու երեխաների 44-ամյա մայրը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով կոկորդում տհաճ զգացողություններից ու թուլությունից, որից հետո մասնագետները նրա մոտ լարինգիտ են ախտորոշել, իսկ ուժերի պակասը վերագրել են հետծննդաբերական ընկճախտին։
-
Նորություններ   12:52 • 15.07.22 Ինչ հիվանդություններ կարող են զարգանալ օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակի հետևանքով Խոլեստերինը մարդու օրգանիզմի պաշտպանական մեխանիզմներից մեկն է, որը բուժում է վնասված արյունատար անոթները, սակայն դրա մակարդակը բարձրացնող սննդամթերքի չարաշահումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման։
-
Հիվանդություններ   07:39 • 15.07.22 Մասնագետը նշել է՝ որոնք են կապիկի ծաղկի հիմնական ախտանշաններն ու ինչ է հարկավոր անել դրանք նկատելու դեպքում Կապիկի ծաղկի դեպքում նկատվում են երեք տեսակի ախտանշաններ։ Այս մասին Sputnik ռադիոկայանի հետ զրույցում ասել է իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը՝ անդրադառնալով այս հիվանդության հիմնական դրսևորումներին։
-
Նորություններ   13:51 • 14.07.22 Աֆրիկայում անհայտ հիվանդության դեպքեր են արձանագրվել․ կան զոհեր Արևելյան Աֆրիկայում նախկինում անհայտ հիվանդության 11 դեպք է գրանցվել։ Երեք մարդ մահացել է, մյուս հիվանդները մեկուսացված են։ Այս մասին հաղորդում է Citizen պարբերականը՝ հղում անելով Տանզանիայի բժշկական ծառայության ղեկավարին։
-
Գիտություն/տեխնիկա   07:32 • 14.07.22 Գիտնականները խոզի գենետիկորեն ձևափոխված սրտամկանը փոխպատվաստել են տղամարդուն, որի մոտ գլխուղեղի մահ էր արձանագրվել Ամերիկացի գիտնականների խումբը հետազոտության շրջանակներում խոզի գենետիկորեն ձևափոխված սրտամկանը փոխատվաստել է մարդուն, որի մոտ արձանագրվել էր գլխուղեղի մահ։ Այս մասին գրում է CNN-ը՝ NYU Langone Health-ին հղումով։
-
Նորություններ   12:08 • 13.07.22 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու շուրթերը Շուրթերի վիճակի փոփոխությունը սովորաբար վերագրվում է սխալ խնամքին, սակայն իրականում խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև բավական լուրջ հիվանդություններով։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ Լիդիա Գոլուբենկոն։
-
Նորություններ   17:50 • 12.07.22 Ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ հնդկաձավարով սննդակարգը Հնդկաձավարն ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկն է համարվում, որը նաև արդյունավետ կերպով պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ։ Գոյություն ունեն այս մթերքի հիման վրա կազմված տարբեր սննդակարգեր, որոնք բավական լավ արդյունք են ապահովում՝ օգնելով ազատվել զգալի ավելորդ քաշից։ Այնուամենայնիվ...
-
Նորություններ   13:26 • 12.07.22 Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ ձմերուկը Ձմերուկն ամռան սննդակարգի հիմնական մասը կազմող սննդամթերքի տեսակներից մեկն է։ Այն ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար, սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող է վտանգավոր լինել առողջության համար։
-
Հիվանդություններ   07:38 • 12.07.22 Սիֆիլիս, սալմոնելոզ և այլն. ինչ հիվանդություններ կարող են փոխանցվել ձեռքսեղմումի միջոցով Միմյանց ձեռքսեղմումի միջոցով բարևելիս մարդիկ հազվադեպ են մտածում նման շփման վտանգի մասին, մինչդեռ մասնագետները նախազգուշացնում են, որ հասարակ ձեռքսեղմումը կարող է բավական վտանգավոր հիվանդություններով վարակվելու պատճառ դառնալ։
-
Նորություններ   09:45 • 11.07.22 Մասնագետը նշել է՝ որ դեպքերում է արևայրուքը հակացուցված Չչարաշահելու դեպքում արևային լոգանքները կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա՝ հագեցնելով օրգանիզմը վիտամին D-ով, սակայն ոմանց համար արևայրուքը կարող է վտանգավոր լինել։ Այս մասին գրում է «Դոկտոր Պիտեր» պորտալը՝ վկայակոչելով մաշկավեներոլոգ, տրիխոլոգ Տատյանա Սուլիմային։
-
Նորություններ   22:26 • 10.07.22 Սեռական կյանքի բացակայությունը կարո՞ղ է առողջական խնդիրներ առաջացնել․ մեկնաբանում է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը Եթե սեռական ցանկությունը բարձր է, ապա բնականաբար սեռական կյանքի բացակայությունը բացասաբար կանդրադառնա հուզական վիճակի վրա `այդպիսով նվազեցնելով կնոջ և տղամարդու կյանքի որակը: