ԼՐԱՀՈՍ
-
  Իրադարձային   10:14 • 26.11.15 Վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի պաշտպանիչ պատը թեքվել է ու ճաքել Նշվում է, որ պատը նախատեսված է ռադիոակտիվ ջրի անցումը դեպի օվկիանոս կանխելու համար: Դրա կառուցումը սկսվել է 2012թ. և ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին: Պաշտպանիչ պատն ունի մոտ 780 մ երկարություն:
-
Մամուլի տեսություն   09:16 • 26.11.15 «Հրապարակ». ՀՀԿ-ում բոլոր օդիոզ ֆիգուրներին, մանավանդ պատգամավորներին, ասել են՝ «մալչած՝ ձեններդ էս հանրաքվեի ընթացքում չլսվի» Միակ օդիոզը, որը «շարժեր է անում» ՀՀԿ շտաբում, Սամվել Ալեքսանյանն է, որն էլ աշխատում է համ իր, համ իր եղբորորդի՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանի համար, որովհետև վերջինիս որևէ մեկը «պրիզնատ» չի գալիս «թաղում»:
-
Մամուլի տեսություն   09:03 • 26.11.15 «168 ժամ». Պատերազմող երկրում աղքատության 30 տոկոսանոց մակարդակ կա «Գործող իշխանությունն ինքնանպատակ գործունեությամբ է զբաղվել այս 7 տարվա մեջ, պարզապես գումարները մսխել է և որևէ զարգացում չի ապահովել։ Սա անընդունելի է, իսկ աղքատությունն ու մնացածը դրա հետևանքներն են»:
-
Մամուլի տեսություն   08:05 • 26.11.15 «Ժողովուրդ». «Զվարթնոց» օդանավակայանում կրճատումներ են Նման քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ այս տարվա անցած տասը ամիսների ուղևորափոխադրումների նվազման արդյունքում՝ նախորդ տարվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանի շրջանառությունը նվազել է առնվազն 7 մլն դոլարի չափով։