Պատերազմը խաղաղություն չէ. գաղտնազերծված մտքերի նոր քարտեզագրում. «Հանուն հոր և որդու»
Արցախի ճակատագրի շուրջ ծավալվող բանակցությունները տասնամյակներ շարունակ զմռսված են փակ դռների հետևում: Դա, իհարկե, չի խանգարում երկու կողմերի վերլուծաբաններին մի աննշան ծպուտը կամ ոչինչ չասող պաշտոնական ֆոտոսեսիան վերածել կիլոմետրանոց անալիզների և հանձնել հասարակություններին՝ որպես սրտի մխիթարանք: Սակայն մի բան պարզ է. դիվանագիտական վերմակի տակի այդ «գաղտնիքները» բացառապես ֆոլկլոր են, անգամ գործող անձանց հետբանակցային սպրդումները դուրս չեն ֆոլկլորիկ ժանրի կանոններից և մեկը մեկին տեղավորվում են արցախյան հայտնի խոսույթում. «Քոռն հինչ կոզի՝ էրկու աչք, էն էլ պլոզ-պլոզ»։
Բայց ժողովուրդների անսխալականության դրույթը՝ երամի անխափան բնազդը չունի անգամ ամենաինտելեկտուալ և ամենաընտրյալ իշխանությունը. մեկ անձի կամ մարդկային որևէ խմբի դեպքում անսխալականությունն ընդամենը բարդույթ է: Եզակի հասարակությունների համբերությունն ու նյարդերը կբավարարեր տասնամյակներ շարունակ դիմադրել կուլիսային այս փակ քաղաքականությանը. համանախագահողներից առնվազն երկուսը հաստատ, չի հանդգնի իր երկրի քաղաքացիներին համոզել, որ իր պետության համար կենսական որևէ խնդիր պիտի դուրս ընկնի թափանցիկ և հրապարակային ընթացքից: Ոչ մի կառուցված հասարակություն թույլ չի տա, որ իր ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրը քաշքշվի փակ սենյակներում և ամեն անգամ իրեն վերադառնա միայն մարտական գործողությունների տեսքով: Իհարկե, Ադրբեջանի յուրօրինակ փիլիսոփայության դեպքում բանակցային այս փակ շղթան , ուղղակի, մուրազ է, բայց Հայաստանը (Արցախը՝ ներառյալ) Ադրբեջան չէ:
Անսխալականներից ոչ մեկն իհարկե, մի մեղա էլ չի գալու, որ Արցախը դուրս է մղել բանակցություններից. այդ մութ սենյակում դե արի կատու գտի, մանավանդ, որ ասվում է, թե կատու, որպես այդպիսին, չի էլ եղել այնտեղ, ասել է թե՝ եղածը կատու չէր: Ապացույց՝ նրա վագրի թռիչքները, որը մի կարճ ժամանակ անգամ առյուծ էր կտրել:
Եթե սա բանակցություն է հանուն խաղաղության, ապա, ներեցեք՝ պատերազմը խաղաղություն չէ և պետք էր սկսել ոչ թե պատերազմից, այլ հենց՝ խաղաղությունից. սկսել ոչ թե կոնֆլիկտի հետևանքից, այլ՝ պատճառներից, սկսել նախադրությունից և տեսնել ողբերգության ամբողջական դրամատուրգիան: Եթե չես նայում վառոդի տակառի վերացվող համակովկասյան տանն ընդհանուր պլանով, իր ողջ կոորդինատներով, ապա քո տարփողած խաղաղությունը հենց պատերազմն է, որն ամեն պահի կարող է վերածվել խաղաղություն հայրենիքի դիմաց անբարո հռչակագրի: Խաղաղությունն առաքելություն է, որ ենթադրում է տեսանելի քայլեր. տնտեսական համատեղ ծրագրեր, հասարակությունների երկխոսություն, Կովկասը որպես մեկ միասնական տուն ընկալելու տարածաշրջանային ուղղորդված ջանքեր, սպառազինության ծավալների և կիրառման միջպետական հստակ հանձնառություններ: Բայց այս ամենի նշույլ անգամ չկա, արցախերեն ասած՝ «Դալլաքեն հետե քաչալը յա մեռած, յա սաղ»։ Ուրեմն ժամանակն է, որ մինչև կոկորդը խարդավանքներով լցված այս մթին բանակցությունների վրայից հանվի երկաթյա վարագույրը և խոսեն, վերջապես խոսեն նաև նրանք, ովքեր իրենց երեխաների կյանքերով են վճարում այդ «խաղաղության» դիմաց:
Արցախցիների մտքերի և զգացմունքների քարտեզագրում. այս նպատակով մենք ընտրեցինք Ստեփանակերտի թերևս ամենախոսուն քաղաքային տարածքներից մեկը՝ շուկան: Շուկան ամբարում և վերարտադրում է տեղեկատվություն, կենսափորձ և գաղափարներ. շուկան քաղաքի թաքնագրված իմաստն է, իզուր չէ, որ հազարավոր քաղաքներ առաջացել են հենց մեծ ճանապարհների վրա եռացող առևտրի խաչմերուկներում: Այստեղ՝ կշռվում, չափվում և կտրվում է ոչ միայն հողի պարգևած բերքն ու բարիքը, այլև՝ այդ հողի սոցիալական ու քաղաքական գինը՝ հողի քաղաքակրթական արժեքը:
-Տատի ջան, հո՞ղն ա թանկ, թե՞ մարդը, մարդու կյանքը:
-Էս ինչ հարցեր ես տալիս, բա մարդն օդում կարա՞ ապրի, խի «լյոտչիկ» ենք, ինչ ենք, հող ա պետք, որ մարդն ապրի, չէ՞, առանց հողի ո՞նց ապրի: Հայաստանցիք միամիտ են է, միամիտ:
-Հա՞:
-Բա ի՞նչ, եկել ես, ստեղ հասել՝ ի՞նչ հարց ես տալիս:
-Բա ո՞րն ա ճիշտը, ի՞նչ պիտի հարցնեմ:
-Դու ինձ ասո՞ւմ ես ես էս ավելը ոնց բռնեմ, որտեղը ոնց մաքրեմ՝ չես ասում: Էդ իմ գործն ա, էս ինտերվյու տալն էլ քո գործը: Իմ գլխում որ էդքան խելք լիներ, էլ խի էի բոյիցս մեծ ավել բռնում, եկել ես, իմ առաջը կտրել, գնա նաչալնիկների մոտ, գնա խելոք մարդ գտի, հարցուպատասխան արա:
- Իմ իմանալով՝ խելոքը աշխատող մարդն ա. հենց դու ես խելոքը, որ լույսը դեռ չբացված աշխատում ես էդ տարիքիդ: Հիմա դու որ բոլորից շուտ զարթնում ես, առաջինն ինչի՞ մասին ես մտածում:
-Էհ, խոսում ես էլի, իմ անունը կտրվի, ես քնո՞ւմ եմ, որ զարթնեմ… Ահ, ոտդ քաշի, քաշի, չշարժես, ասում եմ՝ մի շարժի, չե՞ս լսում: Մրջյուն ա, չես տեսնո՞ւմ, քեզ ի՞նչ ա արել, որ սպանում ես:
-Վայ, ոնց էլ տեսար…
-Բա քո՞ռ եմ, որ չտեսնեմ: Հենա, իրա գործն արեց, գնաց: Միշտ ուր գնում ես, ինչ անում ես, ոտիդ տակը նայի:
-Այ տատի, բա որ մենք չենք ուզում մի մրջյունի էլ վնաս տանք, էս թուրքերի հախից ո՞նց ենք գալու:
-Մրջյունը մրջյուն ա, թուրքը՝ թուրք: Էդ խեղճը քեզ ի՞նչ ա արել, որ դու իրան սպանես, ոտիդ տակի չոփն ա հավաքում, գործ ա անում, բա թուրքն ի՞նչ ա անում, թուրքի գործի անունը սպանելն ա, թուրքի անունը կտրվի: Էլի հարյուրը տարան է, մեր հարյուր ջահել-ջիվանը կոտորեցին:
-Բա սրա վերջն ինչ ա լինելու, հը՞:
-Էդ պիտի գնաս խելոք, կարդացած նաչալնիկներին հարցնես: Ամոթ ա, որ ես էդ մեծ-մեծ հարցերի մասին բերան բացեմ խոսամ: Շատ ամոթ ա:
-Այ տատ ջան…
-Սուս կաց, ես գնացի. խելոք կաց, խելոք:
-Ի՞նչ եք մտածում, կռվով, պատերազմով հնարավո՞ր է մեր էս խնդիրը լուծել:
-Չէ, հնարավոր չի, բայց դե թուրքը մարդու լեզու հասկանո՞ւմ ա, չի հասկանում: Յա Հասան քաչալ, յա քաչալ Հասան: Ճար չկա է, ճար չկա: Թուրքը մենակ Ղարաբաղը չի ուզում, է՜, թուրքը հայի ապրելը չի ուզում:
-Դուք առևտրի մեջ եք, բոլորիցս էլ լավ կիմանաք, ձեր կարծիքով, Արցախում միջին ապրո՞ղն է շատ, թե՞ աղքատը:
-Է, չէ, աղքատն ավելի շատ ա, էս թանկ բաները՝ ցիտրուսը, մեծ-մեծ խնձորները կարող ա մի երկու կիլո էլ չծախվի, սրանք մենակ հարուստներն են առնում, բայց դե պոմիդորը, վարունգը միշտ էլ կես կիլո, մի կիլո աղքատն էլ ա առնում, տանում իրա էրեխին:
-Բա որտեղից էսքան աղքատ մարդ, էլի թո՞ւրքն է մեղավոր:
-Դե Աստված սարը տեսնում ա, ձունը դնում, ով էս մեր տանջված ժողովրդին մի հատ էլ իրա ձեռով կտանջի, իրա դատ ու դատաստանը թող վերևից ստանա: Մենք ինչ անենք, որ կռիվը սկսում ա, բոլորը մի մարդու նման վեր են կենում, վազում պոստերը՝ մեր էրեխեքը, մեր փեսեքը, մեր թոռները, բոլորը հեն են պոստերում, մենք բա ինչ անենք, էսքան տարի էս ա մեր կյանքը:
-Բա ինչ անենք, մունք չենք, դուք եք: Ղարաբաղցի չես, հայաստանցի ես, դե հիմա ասա՝ մունք ի՞նչ անենք:
-Մունք ու դուք չկա, կա մենք: Ինչի Արցախը Հայաստան չի՞:
-Դե բա ինչ ա, որ Հայաստան չի:
-Դե դրա համար էլ է՛լ չասենք հայաստանցի և ղարաբաղցի:
-Բա ի՞նչ ասենք:
-Դե օրինակ՝ հո չենք ասում գորիսեցի և հայաստանցի կամ երևանցի և հայաստանցի, չէ՞: Ասում ենք գորիսեցի, երևանցի, ղարաբաղցի և բոլորն էլ հայաստանցի են:
-Հա, հա, ճիշտ ես ասում, էդ հաշվի կառնենք, բայց էս աղամանը տեսնո՞ւմ ես, էս աղամանի չափ հող էլ չպիտի տանք թուրքին: Էն Ալիևին որ ցույց են է տալիս, քիչ ա մնում մի քար վերցնեմ տելեվիզրի երեսին տամ: Ինչ ա դրա բանակցությունը, որ կռվելով, զոհեր տալով, հողը վերցրեցինք խոսալով իրան հետ տա՞նք: Շատ բարև քեզ, հերդ էլ էդ մուրազը հետը գերեզման տարավ, դու էլ կտանես: Խոսալուց հեշտ բան կա՞, դե ես հիմա խոսում եմ՝ Ամերիկան բեր Ղարաբաղին տուր: Կտա՞: Ոչ մեկն էլ իրա երկիրը չի տա ուրիշին:
-Իհարկե, երկիրը քո էս պոմիդորի պես բան չի, որ տաս կամ ծախես ուրիշին: Բայց դե մենակ՝ «ոչ մի թիզ հող թշնամուն» ասելով չի, չէ՞: Պիտի, ուրեմն, էդ ամեն թիզն էնքան ուժեղ լիներ, որ ոչ մեկը ռիսկ չաներ մոտ գար էդ հողին:
-Բա ինչ են, մեր ֆիդայիները, մեր զինվորները ուժե՞ղ չեն:
-Բայց զինվորները երկրի ծայրը, սահմանն են պահում, ոչ թե՝ երկիրը: Երկիրը ես ու դու պիտի պահենք, չէ՞:
-Բա դու ինչ ես հիմա ասում, Ղարաբաղի գլխին մի բանթիկ կապենք, տանենք Ալիևի առաջին դնե՞նք, ասենք՝ քեզ նվե՞ր: Ղարաբաղում տենց բան ում ասես, գիտե՞ս գլխին ինչ օյին կդնեի, էն գերեզմանների հերոսներն էլ վեր կկենան, կգան հետևիցդ:
-Վույ, չէ, չէ. ես մի անգամ մեր տանն ասեցի, բարիշեն իրար հետ առաջվա պես ապրեն, գիտե՞ս գլխիս ինչ օյին դրեցին, մեր մարդը մի շաբաթ հետս խռով պահեց, էփածս էլ չէր ուտում:
-Գիտե՞ք, ես ուրախ եմ, որ Արցախում էսպիսի հաղթական տրամադրություն կա, բայց կես ժամից ավելի էստեղ կանգնած եմ, քո էս ջրալի, թանկ տանձից կես կիլո էլ չծախեցիր: Բա որ էսքան հաղթական տրամադրություն ունենք մենք, էս տանձն ինչո՞ւ ա մինչև հիմա վիզը ծուռ էստեղ պառկած, մի մուշտարի էլ չունի:
-Ընկերուհի ջան, բայց տանձն ինչ կապ ունի մեր հողերի հետ:
-Բա ազգային հարցը կենցաղից չի սկսվո՞ւմ, էս տանձն , առնվազն էս հողում պիտի ծնվեր, մեծանար, չէ՞ որ բոլորիս բերանին հասներ…
- Հա, դուք ճիշտ եք ասում, հողն ուժեղանում ա, երբ նրա վրա շատ մարդ ա ապրում, շատ երեխաներ են ծնվում, մարդիկ լավ են ապրում, բայց եթե խաղաղություն չկա, էդ բաները որտեղի՞ց կլինի:
-Խաղաղության համար էլ պիտի արդարություն լինի. խի Պուտինը չգիտի, որ սրանք հայերի հողերն են, ինչի՞ գոնե մի զենքով չօգնեց հայերին, անջախ թուրքերին էր զենք մատակարարում, դե ասա:
-Որովհետև Պուտինը Հայաստանի պրեզիդենտը չի չէ՞, Ռուսաստանի պրեզիդենտն է: Ինչո՞ւ նրան իր ժողովուրդն ընտրել է, որ մի այլ ժողովրդի տիրություն անի՞: Հիմա մեր նախագահը պիտի մեր դարդերով զբաղվի՞, թե՞ հարևան ժողովուրդների:
-Բայց ռուսը մեր հարևանը չէր է, բարեկամն էր, եղբայրը: Տեսնես էդ ինչ եղավ, որ խռովեց, անցավ էն կողմը: Էն Պուտինի դեմքին որ նայում ես՝ լրիվ փոխված, կոմպյուտրում գրած ա եղել, որ դրա տեղը լրիվ ուրիշ մարդ են դրել, կնիկն ասել ա՝ այ միամիտներ, իմ մարդը վաղուց մեռել ա, տարել թաղել ենք, էդ ով ա էդ մարդը, որ ասում ա՝ ես եմ Պուտինը: Տենց ա եղել Պուտինի գործը, դրա համար էլ էս պատերազմին ձեռը ջեբը չտարավ: Թե չէ ռուսը չէր կարող մեզ անտեսել:
-Պահ-պահ-պահ, տես ինչ ա է ասում: Տենց բան ո՞նց կարա լինի: Շունը որ շուն ա, սատկի բոլորը կիմանան, ասեղ ա, ինչ ա, հարեն մի բարձի վրա, մնա: Ուզում ա համ հայից օգուտ անի, համ՝ թուրքից, դրա համար էլ ոչ գիր ա, ոչ ղուշ: Էն կոպեկը, որ գցում ես, մեջտեղը կանգնում ա, ոնց ա է անունը:
-Օլոմբա:
-Հա, հա, հենց էդ ա: Պուտինը էս հարցում օլոմբա ա, հույսներդ կտրեք, վերջ:
-Հայրիկ ջան, բայց որ, Աստված չանի, մի բան լինի երկրին, հարուստ ու աղքատ չի հարցնելու չէ՞: Պատերազմը չի հավասարեցնո՞ւմ բոլորին:
-Չէ, անգամ գերեզմանում հարուստն ու աղքատը չեն հավասարվում: Չե՞ս տեսել դրանց գերեզմանները, փայլուն, բոյով քարերը. հարուստն ու աղքատը ոնց պիտի հավասար լինեն, վերջում էլ, նա փողը տալիս ա մի փափուկ հող վերցնում, պառկում, իսկ աղքատին քարքարոտ տեղը տալիս են, որ մեռնելուց հետո էլ տանջվի:
-Լավ էլի, հայրիկ: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Կհավատաս, էս ամիս դեռ իմ բերանում ծիծաղ չէր եղել, էն ա, որ նոր մի քիչ ծիծաղում եմ: Էս կարգերի ամենալավ բանն էն էր, որ մեր հողերը վերցրեցինք, ուրիշ լավ բան չկա: Բայց որ աշխարհը չի ուզում, որ էս գործը արդար լուծի ես չգիտեմ ինչ ա լինելու սրա վերջը, դարեդար պատերազմ՝ ուրիշ ինչ:
-Դե հենց կարող ա 88 թվին սենց էլ մտածել են էլի, որ էս կոնֆլիկտն էսպես դրել են հայերի մեջքին, որ կռվով ընկնեն ու կարգին պետություն չկարողանան սարքել, չկարողանան զարգանալ:
-Մեկ-մեկ ես էլ եմ էդպես մտածում, հա, հիմա էլ ոչ դես ենք կարում կտրենք, ոչ՝ դեն: Բա ափսոս չեն էդ ջահելները. կյանքը քաղցր բան ա, փոխանակ ապրեին, գնացին մտան հողի տակ…Փոխանակ ամուսնանային, տես է ինչ սիրուն կնանիք են:
-Հա, իսկապես, ղարաբաղցի կանայք էլ էս ինչքան սիրուն են, նայի է, անկախ տարիքից՝ մեկը մեկից նախշուն:
-Օդը, թոթը, կացնի կոթը: Օդն ու թոթը վատ փաստարկներ չեն, բա կացնի կոթի բացատրությունն ո՞վ կտա: Դա ի՞նչ կապ ունի ձեր գեղեցկության հետ, Ղարաբաղի նախշո՛ւն բաջիներ:
-Կացնի կոթը թուրքի համար ենք պահում:
-Բայց էս քսանհինգ տարին չապացուցե՞ց, որ կացնի կոթը հարց չի լուծի:
-Էդ կացինն իրանք են սրած բերել, մենք ի՞նչ անենք, իրանց հետ չուղարկե՞նք:
-Սպասի, խի դու չգիտե՞ս՝ սրած բիզը վերջում ում…/Ծիծաղում են.Վ.Ս/
-Սրած բիզի վերջին հանգրվանը ես էլ գիտեմ, բայց ինչ անենք, ամեն անգամ գնանք ճակատով էդ բիզին հագնե՞նք:
-Հիմա լսի քեզ ինչ եմ ասում, Ղարաբաղի ձենն էդ ով կտրեց, ինչի են առանց Ղարաբաղի գնում իրա հարցը լուծելու: Դե հիմի ասա՝ էդ ճի՞շտ ա:
-Բա, իհարկե, ճիշտ չի: Եթե կուզես՝ հենց ամենամեծ սխալն է:
-Բա ինչ հարսանիք եք անում՝ առանց հարսուփեսի: Էդ որտե՞ղ ա գրված, որ մեր հարցն առանց մեզ որոշեն, Ղարաբաղ տան ու առնեն: Ղարաբաղցին խի՞ մեռել ա, որ մեր հարցն առանց մեզ եք որոշում:
-Հա, էդ շատ սխալ ա, Ղարաբաղը միշտ էլ մասնակցել ա, միշտ էլ իրա խոսքն ասել ա, հիմա բոլորը կան, մենք չկանք: Էդ որտե՞ղ ա գրված, որ մեզ պիտի հեչ անեին: Բա էդ արդար ա՞:
-Չէ, արդար չի, դեռ մի բան էլ շատ վտանգավոր է, որովհետև ստացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած տարածքային հակամարտություն և…
-Դե ոչ էլ շարունակի, դրանով էլ ամեն ինչ պարզ ա դառնում. զինվորը հաղթում ա, հաղթանակը բերում տալիս մեզ, մենք էլ տես ինչ օյին ենք դնում էդ հաղթանակի գլխին:
-Էդ լսե՞լ ես, որ գյորմամիշին տղա ա ծնվում, բռնում էն բանը կտրում ա: /Ծիծաղում ենք.Վ.Ս./ Բա ծիծաղում ես՝ ի՞նչ անի, էս մեր հաղթանակը հենց տի ա, էն ա ուզում են կտրեն:
-Բայց ես երբեք զինվորականի համազգեստով շուկայում սինդրիկ ծախող չէի տեսել, կամավորակա՞ն եք:
-Ես իմ կռիվը կռվել եմ պրծել, հաղթել ենք, եկել տուն, գիտե՞ս քանի տեղից եմ վիրավորված:
-Էդ շորերը ամենաէժանն ա, դրա համար էլ հագել ա: Խի չես ասում, հենց էդ ասա:
-Դե ինչ ասեմ, էլ ասելու բան կա, որ ասեմ:
-Հայաստանն էլ ի՞նչ անի, հեն են ձեր երեխեքն էլ մերոնց հետ ստեղ կանգնած, էդքան էլ զոհեր տվեցինք, բա դրանց մայրերն ի՞նչ անեն, մայրը երեխան կորցնելուց հետո էլ ո՞նց ապրի, ի՞նչ անի:
-Բա էդ զոհվածներն եք ասում, վիրավորը չեք ասում: Բա էն ջահել տղերքի մինի ոտը, մինի ձեռը, ամբողջ կյանքում պիտի արդեն հաշմանդամ ապրի. քոռանա թուրքը, քոռանա:
- էն կողմում էլ, երևի իրենց զոհերի մայրերն են մեզ անիծում, բա թուրքին էլ մեր ա բերել, չէ՞: Վերջերս ինտերնետով մի նյութ էր անընդհատ պտտվում՝ նրանց զոհված զինվորների թաղումը, ապշեցի՝ նրանց մայրերի բայաթին շատ նման էր մերին, երևի բոլոր որդեկորույս մայրերն իրար նման են ողբում.նույն լեզուն ա:
-Բա մենք ինչ անենք, իրանք մեր էրեխեքին կրակեն, սպանեն, մենք սուս կենա՞նք:
-Խի են լացում, թող գնան էդ Ալիևի ականջից բռնեն թախտից գցեն, որ էլ երեսները չպոկեն, բայաթի կանչեն: Մե՞նք ենք մեղավորը: Մենք մեր տներում խաղաղ նստած էինք, իրենք չսկսեցի՞ն, Ստեփանակերտին օրը ցերեկ ո՞վ սկսեց գրադով խփել: Վայրենին ու նորմալ մարդը իրար կողքի կկարա՞ն ապրեն, չեն կարա:
- Բայց ինչ է լինելու հետո. էս պատերազմը եթե էսպես անվերջ շարունակվի երկիր ու պետություն կդիմանա՞: Ախր երկիրն էլ վրան չի, որ ասես տար ինձնից հեռու խփի, մեկ ա, չենք կարող չէ՞ մեր երկիրն առնել ու քոչել այլ տեղ: Ենթադրենք, մեզ համար ամենաբարենպաստ պայմաններով այս հարցը լուծվել է, մեկ է, կյանքը նրանց հարևանությամբ շարունակվելու է, չէ՞:Վտանգավոր չի՞ այսքան ատելությունը:
-Բա ի՞նչ ես քարոզում, թուրքին սիրե՞նք:
- Հիմա քո ուզածն ինչ ա, ուզում ես մենք ինչ անենք: Մի ազնիվ ասա քո ուզածը:
-Նոր եմ դիրքերից գալիս, հանդիպեցի մեր 18 տարեկանների հետ ու սիրտս ահագին լցված ա, չգիտեմ, ուզում եմ իրար հետ մտածենք, մի քիչ խելք խելքի տանք:
-Դե մենք ինչ անենք, մեր ասածը խի բանի տե՞ղ ա անցնում:
-Բայց եթե ժողովրդի կարծիքը բանի տեղ չի անցնելու էլ ինչո՞ւ ենք պետություն դարձել, գնանք մեզ համար սարերը քաշվենք, ապրենք էլի, էլ պետությունն ինչների՞ս էր պետք, եթե մեր խոսքը բանի տեղ դնող չի լինելու:
-Էհ, էդ քաղաքական, ջոջական հարցեր ա, մեր խելքը բան չի կտրում: Մերն էն ա, որ Ղարաբաղը պահենք, չթողնենք թուրքը մտնի, մնացողը մեր գործը չի:
-Բա ո՞ւմ գործն ա, գնամ ռուսներին հարցնե՞մ, թե՞ղազախներին: 88 թվից բոլորին հարցնելով եկել ենք, հասել էստեղ. հերիք չի՞, ժամանակը չի՞, որ հիմա էլ իրար հարցնենք:
-Ժամանակն ա, ժամանակը, մի բան էլ ուշ ա:
-Ինձ թվում ա, էս լուրջ հարցերին մենակ ժանգյալով հացի վարպետները ճիշտ կպատասխանեն: Ժանգյալով հացը ղարաբաղցիների գերբի, զինանշանի պես լուրջ խորհրդանիշ ա, չէ՞:
-Հա, բա ի՞նչ: Ով Ղարաբաղ գալիս ա ու ժանգյալով էս հացից չի ուտում, ուրեմն Ղարաբաղի իսկական համնուհոտը չի զգացել:
-Ես էլ ասեմ էս անգամ ինչո՞ւ կարգին լեզու չեմ գտնում ղարաբաղցիների հետ՝ մի հատ կտա՞ք ուտեմ:
-Բա ոնց չենք տա:
-Էհ, էդ ինչերի միջով մենք անցանք է, ոչ մեկը չէր դիմանա, աշխարհի ոչ մի ժողովուրդ չի քաշի մեր քաշածը և էդքանից հետո էլ, էլի պատերազմ, էլի կրակոցներ, տեսնես սա հենց մեր ճակատին գրա՞ծ էր:
-Գրա՞ծ էր, թե՞ հետո գրեցին:
-Էդ մենակ Աստված կիմանա:
-Բայց կարո՞ղ ա մենք էլ մեղքեր ունենք, որ գնացել, ճակատի գիր ա դարձել: Ախր եթե մեղք չլինի, էսքան պատիժ էլ չի լինի, չէ՞:
-Էհ, չգիտեմ, աշխարհը պտտվես, սենց տանջված ժողովուրդ ոչ մի տեղ չես գտնի:
-Աչքիս մի մեծ պատերազմն էլ էս ժանգյալավ հացի դաշտերում կա, դու էլ հաշտարար Մինսկի խումբն ես, հա:/Ծիծաղում ենք. Վ.Ս./
-Չէ, Մինսկի խումբը մեղավորն ու անմեղն իրար հետ ա խառնում, ես արդար դատավոր եմ:
-Դե դատի, բա էս կնոջը 26 տարում մի բնակարան չէր հասնո՞ւմ: Նախ արի էդ հարցից սկսենք, նոր անցնենք էս սեղանամիջի մարտերին:
-Թող տային, իհարկե հասնում էր, տղան էլ պատերազմի տուժված հաշմանդամ:
-Հիմա թո՞ւրքն ա մեղավոր, որ էս կինն էսքան տարի անտուն ա: Եկեք մեր մեղքերն էլ ընդունենք, ախր:
-Ախր, որ սա ծախվի, գոնե մի բան կստացվի: Բայց, ստեղ էլ ախր մի բախտ չունեմ:
-Տես, նա ոնց ա է արագ-արագ ծախում: Արդեն հարյուրը ծախել ա էսօր: Բայց մի հատ էլ սրանից կեր, տես, որ իրանը հազար անգամ ավելի համով ու սիրուն ա: Բայց սա մենակ հենա դիք-դիք կանգնում ա, նրանց պես ճարպիկ չի, էս դարն էլ ճարպիկի դար ա, ազնիվ, արդարին էլ գետը տանի:
-Դե դու մի նոր ռազմավարական ծրագիր հուշի էս կնոջը,գովազդի լավ ձևեր ասա, թող կիրառի, ինչի՞ չես ասում:
-Թող շուկայի առաջին իրա սլաքները դնի, հազար անգամ եմ ասել, մտնողին սլաքներով մինչև իրա սեղանը բերի հասցնի:
-Օֆ, ամոթ ա, բա իրանք էլ են ծախում, ես սլաքը ո՞նց դնեմ իմ վրա:
-Դե մնա սոված, տասը անգամ գրիչը դրել եմ ձեռքին, ասել գրի՝ ժանգյալավ հացի կայսրություն ու ստեղ խփի:
-Հենց կայսրությո՞ւն:
-Հա, որ էդ կայսրությունը գրում ես, դրան էլ ներում-բեկում չկա. մարդիկ իմանում են, որ մնացածը դրա քուռակներն են:/Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Աչքիս դու էս կռիվն ավելի ես սրում, երկուսի ձեռքը զենքը տալիս ես կանգնում մի կողմի, հա՞, էն մարդամեկի նման: Փոխանակ հաշտեցնես հակառակորդ կողմի հետ:
-Խնդրում եմ, արի, իրեն էլ կանչենք մեզ հետ թեյ խմելու, չի գա՞: Սպասի, գնամ կանչեմ:
-Չէ, չէ, չէ, նա էս տարածքը ոտք չի դնում:
-Քո տարածքային ամբողջականությունը չպիտի խախտվի՞:
-Ինքնորոշո՜ւմը, ինքնորոշո՜ւմը, մենք տարածքային ամբողջականության հետ ի՞նչ գործ ունենք:
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Ստեփանակերտ
Շարունակելի
«Հանուն հոր և որդու» փաստագրական շարքի նախորդ հրապարակումները՝ այստեղ. առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Սպորտ
-
19:25 • 06.05.24 Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում