Համբույրներ թիկունքից՝ կամուֆլյաժի մեջ բարուրված ճակատին. «Հանուն հոր և որդու» /Բ մաս/
«Հանուն հոր և որդու» շարքի այս հրապարակման առաջին մասը Մարտակերտի N զորամասից էր, որտեղ էլ ձայնագրեցի երբևէ իմ լսած լավագույն տեքստերից մեկը, որը կարող է ծալել հազարավոր դասականներին. զինվորը զանգեց բանակային ընկերոջից խռոված սիրած աղջկան՝ օրիորդ Մերիին և. «Ալո, բարև Ձեզ, Մերիի հետ եմ խոսո՞ւմ. Մերի ջան, էս Արսենի մոտիկ ընկերն ա, իրար հետ ենք ծառայում, կներեք էլի, որ ես Ձեզ զանգեցի, երդվում եմ՝ Արսենը չգիտի: Մերի ջան, քուրս….լսի, Մերի ջան…դե մի հատ էլ ինձ լսի, էլի…Քուրս, ցավդ տանեմ, իմ քուր, էդ սաղ հարցերը հետո, հա՞, հետո, ցավդ տանեմ, էս տղեն գյուլլի բերան ա, էսի սովորական տեղ չի, մենք չենք ասում, չենք խոսում ոչ մի բան, բայց դու իմացի, Մերի ջան, իրան չի կարելի տենց ջղայնացրած, իրա կյանքի հետ ես ախր դու խաղում, քուրս: Մերի… էսի սովորական վիճակ չի, էդ բաները հիմա պետք չի, ինձ հասկացի, քուրս, ինքը որ գա հասնի, էդ բաները հետո կասես, հետո կանես։ Մերի, լսո՞ւմ ես, Մերի, հասկացի էլի՝ էսի պատերազմ ա, լսեցի՞ր, Մերի, պա-տե-րազմ….Մերի, պատերազմը խաղուպար չի, քեզ քո ախպոր պես եմ խնդրում, Մերի ջան, քուրս, տղու սիրտը տենց մի ջարդի, տենց բան մի արա Մերի, խնդրում եմ քեզ, Մերի ջան. Մերի՞… դե պայմանավորվեցինք, քուրս, ես անջատում եմ, դու իրան էն համարով զանգում ես, քուրս: Ցավդ տանեմ, Մերի ջա՜ն…»։
Հետաքրքրված ընթերցողներին ասեմ, որ բանակցային այսպիսի հանճարեղ գործընթացն, ուղղակի, չէր կարող չբերել հաղթական արդյունքների: Այնպես որ պատերազմն այնտեղ է, որտեղ պարտվում է դիվանագիտությունը: Այս վավերագրության երկրորդ հատվածը դարձյալ Մարտակերտից է:
-Կանգնի, կանգնի, ինձ էլ թվաց մեքենադ «տորմուզ» չունի:
-Բարև Ձեզ, հայրիկ ջան, ի՞նչ է պատահել:
-Այ էդ եղավ մարդավարի, թե չէ գազ տված անցնում եք, մի Աստծու բարև էլ չեք տալիս, բա էդ ո՞ւր եք գնում:
-Թալիշ ենք գնում, Թալիշ:
-Թալի՞շ, բա Թալիշ մարդ կա՞, որ գնում եք, էլ Թալիշ մնա՞ց, էդ գյուղի հողը ոսկի ա, է ոսկի, էդ բաց տալի գյուղի չի: Էդ գյուղում իսկի սովետի ժամանակ թուրք չի եղել, մի երկու կորած չոբան կար մենակ սարերում: Նամարդություն կլինի, որ էդ գյուղը հետ չգնա, չէ, մերոնք էդ գործը շուտ պիտի անեն: Էդ հաստատ զինվոր ունեք, երեխի մո՞տ եք գնում:
-Էհ, հայրիկ ջան, բա, իհարկե, ունենք, բա էս բոլոր զինվորները մեր երեխեքը չե՞ն:
-Էդ լավ ասեցիր, դե ավտոյից վեր արի, վեր. ես ձեզ հետ կարևոր գործ ունեմ: Էստեղ արի, էս էլ մեր խանութն ա:
-Վայ, էս փոքր խանութում ոնց էլ տեղավորել եք առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև վերջին անհրաժեշտության բաները՝ սապոգը, երշիկը, գերանդին ու հացը ճիտ ճտի..
-Դե ինչ ծախվում ա, էն էլ բերում ենք, էլի: Ով էլ զինվորի համար ա տանում՝ իրա գնով, մեկ -մեկ էլ կես գին տալիս եմ, ասում եմ՝ տարեք, բա որ զինվորը սահմանը չպահի, ես ու դու ստեղ մի րոպե կկարա՞նք կանգնենք: Բա ես զինվորի վրա փող կաշխատե՞մ, զինվորի հացը կուտե՞մ: Էն, ով զինվորի բաժինը կերել ա, պիտի կանգնեցնեն հրապարակում ու գնդակահարեն: Էլ բան չխոսան է, միանգամից ճակատից խփեն ու գերեզմանի տեղ էլ չտան, տանեն մի հորը գցեն՝ պրծնեն: Էս էլ մեր տիկինը…
-Բա տիկինը դեմ չի՞ ձեր էդ բարեգործություններին, չի խռովո՞ւմ, որ ընտանեկան բիզնեսն էդպիսի հարվածների եք ենթարկում:
-Ինչի պիտի խռովեմ, խի հայրենիք պահելը մենակ զինվորի գո՞րծն ա: Էհ, էս Մարտակերտի ժողովուրդն ինչ օրեր ա քաշել, քանի անգամ ա փախեփախ եղել, նորից եկել, նորից տունուտեղ սարքել: Էն ծիծեռնակի պատմությունը լսած կլինես. ծիծեռնակը բույն է շինում,հետո ասում ա՝ ամեն անգամ բույն շինելիս առաջվա բույնն է հիշում:
-Տղերք ջան, դուք ինչ եք մտածում, հիմա էս վերջին պատերազմը մենք հաղթել ենք, թե՞ պարտվել:
-Վերջինը դեռ ուր ա, վերջինը էն ա լինելու, որ Ադրբեջան անունով պետությունը գրվելու ա սառույցի վրա կամ էլ էն կարմիր գրքում, էն անհետացած կենդանիներ կան է, այ դրանց կողքին: Խի մեր հարյուր զոհը դրանք պիտի մարսե՞ն: Էս կռիվը դեռ նոր ա սկսվում, նոր:
-Հիմա տես ինչ եմ ասում, էդ ժուռնալիստներով մեկ-մեկ գրում եք՝ հող հանձնել, բան. մտածո՞ւմ եք, ինչ եք գրում: Խի հողը տանձ ա՞, թե՞ խնձոր, որ հանձնես: Արյունի եք քսվում, արյունի: Մեկը Մարտակերտ էդ բանն ասի, գիտե՞ս ինչ կանեն, իրա տրուսիկի ռեզինից կկախեն փշալարին, ով ուզում ա լինի էդ ասողը: Էդ համ ստեղի ղեկավարությունը գիտի, համ էլ իրա վերևները:
-Չէ, չէ, հանձնելը ո՞րն ա. ով էդպիսի բան մտքով անցկացնի, մի րոպե էլ իրա պոստին չի մնա:
-Խի սաղ կմնա՞, որ պոստին էլ մնա: Կտորենք, ածենք խոզերի առաջը:
-Մարտակերտից ահագին ժողովուրդ էր հեռացել, գոնե վերադարձողներ կա՞ն:
-Հետ են գալիս, ահագին արդեն եկել են, բա ոնց: Էն ա, մեր փողոցից արդեն 8 տուն հետ ա եկել: Էրէխեքին բանին սաղ բերում են:
-Հա, դե մենք մեր հացի հաշվարկով էլ կարանք ասենք, մի ամիս առաջ իսկի 20 հաց էլ չէինք ծախում, իսկ հիմա օր ա լինում, 40-50 հատ բերում ես, հերիք չի անում: Դե հաշիվդ վերցրու, ինչքան են հետ եկել:
-Կներեք, Դուք էիք չէ, Միրբաշիրի ապագա քաղաքապետը:
-Բա, ո՞վ ա, ես եմ:
-Լավ, Միրբաշիրի ապագա պարոն քաղաքապետ, մի հարց տամ էլի Ձեզ. ենթադրենք, մի հրաշքով մենք Քուռն էլ կտրեցինք անցանք, ընդհուպ հասնելով Կասպից ծովի մատույցներին, մենք էդպես, արդյո՞ք կհասնենք մեր գլխավոր նպատակին՝ խաղաղությանը:
-Խաղաղությունը նվեր չեն տալիս ոչ մեկի. աշխարհի բոլոր պետություններն էլ պատերազմներով են ստեղծվել. ժողովուրդը կռվել, հաղթել ա և պետություն ա ստեղծել ու խաղաղություն ա եղել:
-Բայց բացի պատերազմելուց էդ ժողովուրդներն այլ բանի չե՞ն եղել, արյուն թափելուց բացի մի քիչ էլ քրտինք չեն թափե՞լ էդ հողին, որ էդ հողը չվայրենանա ու ոտիդ տակից անտառ չփախչի: Մարտակերտը քանի՞ գյուղ ունի:
-Դե կան էլի, ահագին, մի սուրու: Ո՞վ գիտի հաշիվը:
-Դե մի երեսունից ավել կլինի:
-Իմ իմանալով 43-ն է, իսկ ընդհանուր վարելահողերի կեսի, կեսի կեսն էլ չի մշակվում. եթե չեմ սխալվում մոտ 8 հազար հեկտար անմշակ վարելահող ունեք, ինչո՞ւ, ինչու չի մշակվում. բա էս հողն էսքան կյանքեր է խլել, որ անմշակ մնա՞:
-Այ, քույրիկ ջան, բա ոչ ջուր կա, ոչ տեխնիկա, գիտես հեշտ ա մշակելը, դե թող հայաստանցիք գան մշակեն, իրանց նվեր ենք տալիս, կգա՞ն:
-Ինչո՞ւ ջուր չկա. սա պատմական Արցախի Ջրաբերդ գավառն է, 10-ը գետերի ավազանի վրա նստած է, միայն Թարթառ և Խաչեն գետերը հարյուր վտակ ունեն: Բա որ ջուր չկա Սարսանգի ջրամբարն ինչի՞ վրա են կառուցել, էդ ՀԷԿ-երն ինչո՞վ են աշխատում, ատոմային էներգետիկա չի, չէ՞, գետերը պատնեշում են ՝ էներգիա ստանում:
-Հազար հարց կա, հազար, տրակտորից բռնած էն մյուս հարցերից դուրս եկած: Բայց ցանում են, ոնց չեն ցանում, հացահատիկ, գարի, հո բոլոր հողերը պարապ սարապ չե՞ն:
-Ես անցյալ տարի Ձեր վարչապետի հետ զրուցեցի, ասում էր մեկ հեկտար հողը կարող է մոտ 500 դոլարի եկամուտ տալ, հիմա միասին հաշվենք՝ էդ 8 հազար անմշակ հեկտարը եթե բազմապատկենք 500 դոլարով ի՞նչ կկազմի՝ 4 մլն դոլար եկամուտ չէ՞:Դուրս է գալիս, որ դուք ամեն տարի էդքան փող տանում լցնում եք ջուրը, էդպես չի՞:
-Վարչապետն ինքը հաշվում ա, ինքն էլ վարում, ցանում, ես վարչապետ չեմ, որ իրա չափ բեջարեմ:
-Ես բան չունեմ ասելու, էս ժողովուրդն էլ ոնց որ հողի հետ սեր չունի, բայց անում են, ում ուժը մի քիչ պատում ա, անում ա. հողը փող ա ուզում, պիտի դնես, որ ստանաս, եթե փող լինի, ցորենը, գարին կարելի ա ցանած, մեկին մեկ օգուտ կա:
-Բայց ինչի՞ մենակ գարի ու ցորեն, այգեգործությունից կրկնակի, եռակի կստանաս:
-Չգիտեմ, էս հողին խաղաղություն ա պետք, գլուխներս անընդհատ պատերազմով ա խառը:
-Բայց որ այս հողը բարիք տա, ապրուստը լավանա, հողը կհանգստանա անպայման:Երբ հողը հաց չի դառնում, չի խոսում մարդու հետ, հենց դրա պատճառով էլ պատերազմը հետ չի քաշվում:Թույլին են չէ՞ խփում, իսկ եթե մենք չենք կարողանում մեր ոտքի տակի հողը մշակել, ուրեմն թույլ ենք, չէ՞:
-Չէ, համաձայն չեմ, թույլը էսքան տարի ո՞նց կդիմանար էսքան կրակոցներին, պատերազմին: Մենք շատ ուժեղ ենք, քեզ մյուս տարի կանչելու եմ Բարդա, էն Անահիտի աղբյուրի մոտ մի լավ քեֆ անենք, որ տեսնես, որ մենք թույլ չենք: Էդ բառը մտքիցդ հանի, Մարտակերտ թույլ բառ չկա: Մի լավ, սառը կոֆե տամ, խմեք, հովացեք, իմ կողմից էլ մի երկու քաղցր բան տարեք մեր զինվորներին, այ դրա համար ավտոդ կանգնացրի:
-Չէ, չէ, շնորհակալություն, նոր ենք սուրճ խմել:
-էլ բառ չես ասում, վերջ:
-Էս իրար հետևից արդեն տասը զինվորական մեքենա անցավ, էս ի՞նչ հաշիվ ա, տղերք, կարո՞ղ ա դրությունը լավ չի:
-Մի վախեցեք, բան չկա, զորամաս են տանում:
-էրեխեք, ձեր միջի ամենամեծը քանի՞ տարեկան ա:
-Խելքո՞վ, թե՞ տարիքով:
-Թե՞ ռիսկով:
-Ստեղ տարիքը պասպորտով չի:
-Ստեղ 20 տարեկանն արդեն «դեդ» ա: Մի օրը ստեղ մի տարի ա, դրա համար էլ ստեղ սաղս արդեն 100 տարեկան ենք: /Ծիծաղում են.Վ.Ս/
-էդ ի՞նչ եք ասում, էրեխեք…
-Բա, 18 տարեկան գալիս ես, 100 տարեկան գնում տուն:
-Բայց էդ լավ մտքով ա ասում, վատ բան մի մտածեք: Ուզում ա ասի, որ մի երկու տարեկանում էդքան խելք ես հավաքում էլի գլուխդ:
-Էհ, էրեխեք, մենք էս ինչ արեցինք, մեր բոլոր չարած գործերը թափեցինք ձեր գլխին, ձեզ գցեցիք պատերազմի բերան…
- Հենց պապայիս խոսքը ասեցիր, ինքն էլ ա մնում-մնում էդ ասում: Այ մարդ, դուք ինչ անեք, որ էն սարի հետևը «բեջուռա» կենդանիներ են ապրում, օրը որ մի տասը հատ քթներիդ չուտեն, չեն ջոկի որը որից հետո ա:
-Բա էդ 4 օրերին Մարտակերտի դիրքերո՞ւմ էիք:
-Տո բա ուր էինք, էդ 4 օրերի մասին արի չխոսանք, չենք էլ ուզում հիշենք: Լավ ա, մոռանանք:
-Արա, ես որ ասեմ էտի չեմ տեսել, կզարմանաս չէ՞: Խփում ես ու աչքերդ փակում, վերջ, էդ ա, դե որ աչքերդ էլ փակ ա, էլ բան կտենա՞ս: Աչքդ փակ, ականջներդ փակ:
-Իսկ էդ դեպքերից հետո ձեր բանակային կյանքում մի բան փոխվե՞ց, պայմանները, հացը, կարգապահությունը:
-Դե հա, մի քիչ խստությունն ավելացավ, օգնություն, բան եկավ, բայց ամենակարևորը, որ մենք ստեղ մեզ մի քիչ դրինք էլի, իմացան, որ ոնց կարանք ամեն ինչ տեղը տեղին անենք, էլ մատների արանքով նայել-մայել չկա: Սաղ ջոկեցին:
-Դու որտեղի՞ց ես:
-Յա, չի երևո՞ւմ.Երևան, երրորդ մաս, հրապարակի վրի ձախի շենք:
-Մի բան հարցնեմ, բայց ազնիվ կասե՞ս:
-Խի՞ չեմ ասի, ինչ սիրտդ ուզում ա՝ հարցրա:
-Ձեզ մոտ, օրինակ, շա՞տ են աղքատ ընտանիքի զինվորները:
-Դե էտի դժվար հարց ա, ես հո սաղի տուն չեմ գնացել, որ իմանամ: Հետո քեզ մի բան ասեմ՝ էն ամենաաղքատն էլ ուզում ա լավ նայի իրա բանակային էրեխուն, իրա բերանից կտրում, ամեն ինչ էլ ուղարկում ա: Եսիմ: Բայց դե հարուստի էրեխա գիտեմ, որ սաղ բանակը իրա ջիփի մեջ ա անցկացրել:
-Արա դե, քո տանկը իրա ջիփից թանկ ա, խի՞ ես մտածում:
-Վայ, ես մեռա, էդ ի՞նչ ասիր: /Ծիծաղում ենք.Վ.Ս./
-Բա դու ինչո՞ւ չես խառնվում մեր զրույցներին: Հո բան չի՞ պատահել, տխուր ես երևում:
-Չէ, ես ուշադիր նայում եմ ձեր աշխատանքին: Մի երկու ամիս էլ ես եմ լրագրող աշխատել, հավեսս նորից բացվեց…
-Վայ, կոլեգա, ինչ լավ ա, հիմա ինձ կօգնես. արի ես նկարեմ, դու հարցերը տուր:
-Վայ, չէ, սենց միանգամի՞ց:
-Ի՞նչ կա որ. պարզ չի՞, որ դու ինձնից ավելի լավ գիտես իրավիճակը, բանակայինի ձեր կյանքը, սկսե՞նք:
-Չէ, չէ, պետք չի, կխոսան վրաս, հետո, որ ազատվեմ՝ հետո:
-Լավ, թե կխոսեն՝ պետք չի։ Իսկ ե՞րբ ես ազատվում, ինչքա՞ն մնաց:
-Էսօր 4-րդ ամիսս լրացավ:
-Գրո՞ւմ ես մի բան, այ քո պատերազմական վավերագրությունը շատ արժեքավոր կլինի, վավերագրություն ներսից՝ ցնցող բան կստացվի:
- Մտքումս եմ անընդհատ գրում ջնջում, նենց բաներ եմ տեսել, որ հեչ ասելու չի:
-Ի՞նչ իմաստով:
-Բոլոր, բոլոր իմաստներով:
-Կթողնե՞ս քեզ նկարեմ:
-Եթե քո գործին պետք ա, նկարի:
-Բարև ձեզ, թե դեպի ներքև եք գնալու ես էլ գամ ձեզ հետ:
-Հա, հեսա մի քիչ հետո շարժվելու ենք, Դուք էլ եք կամավորակա՞ն:
-Հա, Մուրադյան Սեյրան, պահեստազորի մայոր:
-Պարոն մայոր, մի քանի հարց էլ Ձեզ տամ. ճիշտ որոշո՞ւմ էր, որ մեր բանակային էրեխեքն էդ 4 օրերին առաջնագծում են եղել:
-Դե մենք դեռ էդքան պայմանագրայիններ չունենք ախր, բա ո՞նց լիներ, կամավորներն էլ, որքան կարողացել են, օգնել են, էրեխեքին մենակ չեն թողել: Էն նախորդ պատերազմում, 14-15 տարեկան երեխաներ էլ կային, ով ինչով կարողանում էր, օգնում էր: Մենք 15 տարեկան տանկիստ ունեինք…
-Բայց էն ժամանակ մենք պատերազմի կեսից բանակ ունեցանք, նոր-նոր ֆիդայական ջոկատներից բանակ էինք ստեղծում:
-Էստեղ մի րոպե կկանգնե՞ք: Տես ինչ են արել է, շուն շանորդիները…մենք տասնհինգ տարի էս տանն ենք ապրել: Էս տունն էնքան երջանիկ տուն էր, երեխաներս ծնվեցին էստեղ, պատերազմից հետո, մենք հաղթած, գոհ ու երջանիկ էինք ու հիմա էլի նույն պատմությունը: Չէ, էլ սենց չի կարելի, սրա վերջը պիտի տալ: Դուք շարունակեք ձեր ճամփեն, ես էստեղ մի քիչ նստեմ…
-Բարև ձեզ: Պահո, հենց ճակատին էլ խփել ա, է՜: Բան չկա, բան չկա: Տունը կշինվի, չմտածեք. մեր զինվորները ինչ տղերք են է՜, արծիվներ են, արծիվներ: Որ իրանց նայում եմ, աչքերս թացանում ա ուրախությունից: Թոռս էլ ա Մարտակերտ ծառայում, սիրտս չդիմացավ, վեր կացա, եկա:
-Վայ, հայրիկ ջան, սպասեք մի հատ Ձեզ նկարեմ:
-Չէ, չէ, ես էդ ռեկլամ բաները չեմ սիրում, էն պատերազմից էլ մի նկար չունեմ, տղամարդն ուր, նկարվելն ուր:
-Դուք քանի՞ տարեկան եք:
-71 տարեկան եմ:
-Վայ…
-Ջան, բա ո՞նց. ախր թուրքն ինչ գործ ուներ սաղ մնար, որ հիմա էլ մեր թոռների վրա հրացան պահեր: Մենք մեր գործը կիսատ ենք արել, կիսատ:
-Մինչև Բաքու պիտի հասնե՞իք, որ էս հարցը լուծվեր: Երկիրը ճղել բերել եք, էլ ինչ անե՞իք: Հազար տարի անց հաղթանակ եք բերել, տվել մեզ: Էդ մենք ենք մեղավոր, ոչ թե դուք:
-Չէ, չէ, մենք չպիտի պետություն թողնեինք թուրքի տակին, որ հիմա էլ նավթից զենք սարքի, գա մեր թոռների վրա: Մենակ միասնություն լինի, իրար հետ մի բռունցք, էդ քաղաքական ախմախ բաները թողնեն, էս անգամ արդեն յա թուրքը, յա մենք, էլ մեջտեղ չկա, մեջտեղն էլի նոր կռիվ ա: 93 թվին էլ էդ զիբիլները տասը անգամ շատ զենքերը ձեռներին գիտե՞ս ոնց միանգամից թուլացան ՝իրանց մեջ կռիվ պայթեց:
-Հա, Հեյդար Ալիևը և Գյանջայի հրամանատար, Հուսեյնովը խռովություն էին, չէ, բարձրացրել:
-Այ ապրես, թուրքերի գլուխը մի լավ խառնեցին դրանք, մերոնք էլ մեր գործը լավ տեսան: Հիմա էդ Ալիևի լակոտին պիտի ասես, այ…ափսոս աղջիկ արմատ ես է:
-Բայց դե Քելբաջարի օպերացիայից հետո պարզ էր էլի, որ Մարտակերտը պիտի ազատագրվի, չէ՞:
-Հա, կարելի ա էդպես ասած, բա ոնց: Էն օրը թոռանս հենց էդ էի պատմում, ասում էի, հունիսի 27-ը հիշեք, որ ըտեղ մի լավ քեֆ անեք, մենք Մարտակերտ հենց հունիսի 27-ին մտանք: Մարտակերտի օրը հենց էդ ա:
-Բա չե՞ք վախենում ձեր թոռան համար:
-Իմ ամենամեծ վախը մեր զինվորների թիկունքը տեսնելն ա, ես մեռնեմ զինվորի նահանջ չտեսնեմ.ես սասունցի եմ: Էդքան տարի, որ կարդում էի մեր գաղթի պատմությունը վրեժը մեջիցս չէր գնում, ասում էի, բա սենց նամարդություն կլինի՞, բա թողնես թուրքը գա քեզ կոտորի, հայրենիքն էլ ոտիդ տակից քաշի տանի՞: Արցախը փրկել ա է՜ հայի անունն ու պատիվը: Էն կուզեկուզ ման եկող, պարտված ժողովրդից հաղթող ժողովուրդ ա մեզ սարքել: Էլ ինչից վախենանք: Մի ոսկի խաչ ունեի, էն անցած սաղ պատերազմին ինձ պահեց, հիմա իմ խաչը գցել եմ թոռանս վիզը, ասել եմ՝ տղա Արամայիս, ես էս խաչով հաղթանակած եմ տուն մտել, էդ թալի վիզդ ու առանց հաղթանակի տուն չգաս:
«Հանուն հոր և որդու» վավերագրական շարքում՝ հաջորդիվ.
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Մարտակերտ
Լուսանկարները՝ Քնար Բաբայանի
«Հանուն հոր և որդու» փաստագրական շարքի նախորդ հրապարակումները՝ այստեղ. առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 19:16 • 17.05.24 Գերիների հարցով Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է, պետք է չդարձնենք գերիների վերադարձը ներքաղաքական խոսույթի մի մաս. Լիլիթ Մինասյան
- 17:30 • 17.05.24 Ուրախ եմ, որ տարածվում են ներքին խմբի սքրինշոթերը, ցույց են տալիս ՔՊ-ի թափանցիկությունը. Խանդանյան
- 17:04 • 17.05.24 Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան
- 16:46 • 17.05.24 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին․ Բաբկեն Թունյան
- 13:00 • 17.05.24 Նիկոլին փախցնելու է մի պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են Ռուսաստան․ Աբրահամ Գասպարյան
- 15:34 • 16.05.24 Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
- 11:47 • 16.05.24 Կատարվածը մեծ հաջողություն է, ՀՀ-ն առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան
- 17:37 • 15.05.24 Վարչապետի թեկնածուին Բագրատ Սրբազանը պետք է որոշի, ինքն է կոնսոլիդացնող ուժը․ Սուրեն Սուրենյանց
- 15:26 • 14.05.24 Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել. Ռուստամ Բաքոյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Տնտեսություն 11:05 • 19/05 ԲՐԻԿՍ-ի անդամները ստեղծում են միասնական արժույթ՝ դոլարից կախվածությունից ազատվելու համար. Իրանի ԱԳՆ «Նման լուրջ քայլը պահանջում է մեծ ենթակառուցվածք, որը կազդի տնտեսության և առևտրի շատ ոլորտների վրա։ Բոլոր երկրներն այժմ ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ՝ վերլուծելով իրավիճակը և ավելի հարմար լուծումներ փնտրելով»,- ասել է Ալի Բաղերի Կանին։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 17:10 • 18/05 Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունը, ապա բազալտե եզրաքարն ու հայտնվել բենզալցակայանի տարածքում Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
-
Իրադարձային 10:55 • 19/05 Սյունիքում Renault Logan-ը, 10 մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում (լուսանկարներ) Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմանում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մ գլորվելով...
-
Իրադարձային 21:22 • 18/05 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, նաև ԱԱԾ-ին դիմեց` Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար Հիմա հրապարակային դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ՝ գնանք Լեոյին հանդիպելու, որովհետև երևի թե սահման պիտի անցնենք, նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի՝ սահմանից մյուս կողմում, թուլ չեն տվել մտնի Հայաստան։
-
Իրադարձային 11:34 • 19/05 Ռուսաստանը 1 օրում 459 անգամ հարվածել է Զապորոժիեի մարզին Նախորդ 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը Զապորոժիեի մարզին մոտ 460 հարված են հասցրել, մի կին վիրավորվել է։ Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, մայիսի 19-ին հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը:
-
Իրադարձային 20:09 • 18/05 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները Բագրատ Սրբազանն այսօր հանդիպել է նաև ՀՀ մշակութային գործիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է մինչև այս կատարած աշխատանքները, ինչպես նաև տեղեկացրել առաջիկա օրերին սպասվող գործողությունների և ծրագրերի մասին։
-
Մամուլի տեսություն 09:21 • 18/05 «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնարավոր իմպիչմենտին իր դիրքորոշման մասին. «Ժողովուրդ» Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։
-
Քաղաքականություն 17:37 • 18/05 Ես համախմբվելու չունեմ Արմեն Աշոտյանին քաղաքական բանտարկյալ չհամարողների, 2018-ի իշխանազավթումն առ այսօր արդարացնողների հետ. Շարմազանով Ես համախմբվելու չունեմ Շուշին ու Հադրութը,Լաչինն ու Աղավնոն,Գորիս-Կապան 21 կմ եւ Սեւ լճի 30 տոկոսը հանձնման ժամանակ ծպտուն չհանած «ուժերի» կամ «գործիչների» հետ:
-
Իրադարձային 11:39 • 18/05 «Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն», «Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն»․ Սանոսյանը հանդիպեց կիրանցեցիներին Կիրանցեցիների մեղադրանքներին՝ առանց իրենց տեղյակ պահելու են ստորագրել, նա պատասխանեց․ «Տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման պրոցես, փորձում ենք հաջորդ պրոցեսն իրականացնել»։
-
Քաղաքականություն 15:17 • 18/05 «Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն հայտարարել են՝ շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ. Հայկ Մամիջանյան Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը խոսելու իրավունք ունե՞ն»:
-
Քաղաքականություն 10:07 • 18/05 ՌԴ-ն պետք է վերանայի Հրվ․ Կովկասում իր առաջնահերթությունները, իսկ արցախցիների վերադարձի հարցն օրակարգ վերադարձնելը դրա դրսևորումներից պետք է լինի․ Տիգրան Աբրահամյան ՌԴ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումն Արցախի վրա և արցախցիների բռնի տեղահանումը ցույց են տալիս, որ ռուսական կողմը ևս այստեղ մեծ խնդիր ունի:
-
Քաղաքականություն 14:48 • 18/05 Իմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Նա տեղեկացրեց, որ կուսակցությունները ցանկություն ու համախոհություն են արտահայտել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին, նաև ապագայի պատկերացումներին և համագործակցության, համախոհության մեծ դաշտ գոյացնելուն։
-
Քաղաքականություն 13:07 • 18/05 Կուսակցությունները 2 հարցի շուրջ ունեն կոնսենսուս՝ Փաշինյանի հեռացում և Բագրատ Սրբազանի թեկնածություն՝ որպես անցումային վարչապետ․ Սուրեն Սուրենյանց «Քննարկումից տպավորությունն է այն է, որ մենք ունենք պատկերացում մի Հայաստանի մասին, որտեղ չպիտի լինի Նիկոլ Փաշինյան ղեկավար և պետք է լինի անցումային ղեկավար Բագրատ Սրբազանի թեկնածությունը»,- ասաց նա։
-
Քաղաքականություն 12:20 • 18/05 Մեր փափագն է եղել, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին, այսօրվա պատկերը դրա լավագույն վկայությունն է․ Սրբազանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանի խոսքով՝ Շարժումը եկել հասել է մի հանգրվանի, որ այլևս հետևանքները չեն, որ առաջնային են, թեպետ իրենք հետևանքների մասին էլ են մտածում, այդուհանդերձ պատճառն է կարևոր։ Իսկ պատճառը, ըստ նրա, մեկն է ու գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
-
Իրադարձային 18:55 • 18/05 Դեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասին «Գիտեմ, որ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել։ Այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեք զրպարտության համար»,- հայտարարեց սրբազանը։
-
Իրադարձային 15:48 • 15/05 Բագրատ Սրբազան, Արման Թաթոյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան. ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վերաբերյալ «Առաջնորդում» խորագրով հարցման արդյունքները:
-
Իրադարձային 20:12 • 16/05 Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
-
Իրադարձային 21:32 • 14/05 Պարզվել է եկեղեցու բակում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը. ոստիկանություն Ավելի վաղ հայտնել էինք, որ փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել է իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն, որոնք էլ երեխային տեղափոխել են հիվանդանոց։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 17:26 • 15/05 Սլովակիայում տղամարդը 4 անգամ կրшկել է երկրի վարչապետին. նրա վիճակը ծանր է (տեսանյութ) Ինչպես հայտնում է Pravda-ն, Ռոբերտ Ֆիցոն դուրս է եկել ժողովրդի մոտ, երբ չորս կրակոց է հնչել։ Վարչապետը վիրավորվել է կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Ֆիցոյին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
-
Իրադարձային 13:22 • 15/05 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Մարզերում մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
-
Իրադարձային 13:15 • 17/05 Օդի ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով Մարզերում մայիսի 17-ի ցերեկը, 18-22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով։
-
Իրադարձային 11:11 • 14/05 Եթե չէիք հավատում, ուրեմն պետք է չասեիք, շատ բարկացած եմ․ ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել Լրագրողի դիտարկմանը, թե լուրեր կան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ուղղություններով անվտանգության երաշխիքներ է փնտրում, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մենք իր տերը չենք, մենք իրեն հնարավորություն տվողն ենք»։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Իրավունք 16:05 • 17/05 Պարեկները կանգնեցրել են արցախյան պետհամարանիշով մեքենան, ասել՝ պատերազմին չես մասնակցել, միտինգի ե՞ս գնում․ ոստիկանության պարզաբանումը (տեսանյութ) Դեպքի առթիվ Tert.am-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց․
-
Իրադարձային 12:42 • 17/05 Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․Դատախազության՝ պարզաբանումը Ուստի Tert.am-ը գլխավոր դատախազից խնդրել էր հայտնել, թե որ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են առևտուր կատարել որոշակի քաղաքներում և որտեղ է կարդացել Գլխավոր դատախազը դրա մասին։
-
Մամուլի տեսություն 09:08 • 16/05 Ինչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Բագրատ Սրբազանն ամենօրյա հանդիպումներ է ունենում տարբեր հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, տարբեր գործիչների հետ: Նախօրեին էլ հայտարարվեց, որ հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի և Խոսրով Հարությունյանի հետ:
-
Իրադարձային 12:17 • 14/05 Ես եղել եմ Եվրոպայում, մեկուկես օր էլ` Ռուսաստանում, բայց խնդրում եմ այս ամենը չդիտարկել «դաբրոներ» ստանալու համատեքստում․ Սուրեն Պետրոսյան Չեմ ուզում շատ մեծամիտ հնչի, բայց ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ ազդակ կտա, որևէ մեկը ազդակ չի էլ կարող տալ, որովհետև սա մեր «տան հարցն» է։
Քաղաքականություն
-
11:18 • 19.05.24 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Մամուլի տեսություն
-
10:43 • 18.05.24 Մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
-
10:37 • 18.05.24 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»
Իրադարձային
-
14:09 • 19.05.24 ՌԴ-ն հարվածել է Խարկովին. կան զոհեր և վիրավորներ
Գիտություն/տեխնիկա
-
15:58 • 16.05.24 Երկրի վրա նոր մագնիսական փոթորիկ է սկսվել
-
13:54 • 13.05.24 Իսպանիայում հայտնաբերվել են առնետի հեպատիտի վիրուսի տասնյակ դեպքեր
Ժամանց
-
15:51 • 13.05.24 Նեպալցին 29-րդ անգամ նվաճել է աշխարհի բարձր լեռան՝ Էվերեստի գագաթը