ԼՐԱՀՈՍ
-
    11:31 • 20.02.17 Թուրքիայի Շըրնաք նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Շըրնաքի Ուլդուդերե շրջանը, իսկ օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
-
  11:20 • 20.02.17 Նոր սահմանադրությունը նոր մակարդակի է բարձրացնելու Արցախի պատրաստվածությունը ներքին և արտաքին մարտահրավերներին. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) «Եթե փորձեմ հակիրճ ասել, ապա հաստատ սահմանադրությունը ամրապնդելու է այն կառուցակարգերը, որոնք ուղղված են մեր երկրի անվտանգության ապահովմանը, ժողովրդավարական ...»:
-
  11:12 • 20.02.17 «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, Արայիկ Խանդոյանը՝ ոչ. պաշտպան «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) փետրվարի 16-ին հայտարարած անժամկետ հացադուլը շարունակում է, իսկ փետրվարի 17-ին հացադուլ սկսած Աշոտ Պետրոսյանը երեկ դադարեցրել է հացադուլը:
-
    10:50 • 20.02.17 Էրդողանի` Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կատարած ուխտագնացության լուսանկարները հակասական արձագանքի են արժանացել (տեսանյութ, լուսանկարներ) Էրդողանի` Մեքքայում արված լուսանկարները տարածվել են համացանցում և հակասական արձագանքների պատճառ դարձել Թուրքիայի հասարակության շրջանում:
-
  10:38 • 20.02.17 «Ժառանգությունը» լքելու Զարուհի Փոստանջյանի որոշմանը, մեր անցած ճանապարհին հարգանքով եմ վերաբերվում. Արմեն Մարտիրոսյան «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարգանքով է վերաբերում Զարուհի Փոստանջյանի` կուսակցությունը լքելու որոշմանը: Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հավելեց. «Ինչպես նաև մեր անցած…
-
  Մշակույթ     10:35 • 20.02.17 Մենք միշտ էլ ընտանիք կմնանք. Ջոլին չի կարողացել զսպել հուզմունքը՝ առաջին անգամ խոսելով Փիթից բաժանվելու մասին (տեսանյութ) «Այժմ նախընտրում եմ կենտրոնանալ երեխաներիս՝ մեր երեխաների վրա: Ես փորձում եմ պայքարելու այնպիսի տարբերակ գտնել, որը մեզ կմտերմացնի ու ավելի ուժեղ կդարձնի»,-ասել է Ջոլին:
-
  10:31 • 20.02.17 Կզգացվի գարնան շունչը, փետրվարի 24-25-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով. Գագիկ Սուրենյան ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր Facebook-ի էջում գրել է, որ փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով:
-
Իրադարձային   10:18 • 20.02.17 Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 55 անգամ. ԼՂՀ ՊՆ Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 ...
-
  09:56 • 20.02.17 Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20մ:
-
    09:54 • 20.02.17 Թուրքիան մեր բարեկամ երկիրն է, սակայն նա պարտավոր է հարգել մեր կանոնները. Եվրախորհրդարանի նախագահ Տայանին, մասնավորապես, նշել է, որ թեև Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրն արդեն տալիս է իր պտուղները, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ:
-
  Իրադարձային   09:52 • 20.02.17 Կիմ Չեն Ընի եղբոր դեմ մահացու հարձակման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) Տեսանյութում կարելի է տեսնել՝ ինչպես է տղամարդուն, ենթադրաբար Կիմ Չոն Նամին, հետևից մի կին մոտենում, բռնում նրա գլխից, այդ դիրքում մի քանի վայրկյան պահում, հետո բաց թողնում ու գնում այլ ուղղությամբ:
-
    09:32 • 20.02.17 Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում մեղադրել է քրդերին ԻՊ-ի հետ համագործակցելու համար Մյունխենի միջազգային խորհրդաժողովում Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած YPG-ն պատերազմում է ԻՊ-ի հետ տարբեր հողատարածքների համար, սակայն պարբերաբար զենք ու զինամթերք է փոխանակում ահաբեկիչների հետ...
-
  Իրադարձային   09:24 • 20.02.17 Նյու Յորքում ոստիկանները սպանել են մի երիտասարդի, որը փորձել է խանութից գարեջուր գողանալ Երբ երիտասարդը փորձել է փախչել դեպքի վայրից, նրան կանգնեցրել են իրավապահները՝ հրամայելով վայր գցել զենքը: Սակայն տղան նրանց վրա է պահել կեղծ ատրճանակը, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել:
-
  08:46 • 20.02.17 Մալայզիան հետ է կանչել իր դեսպանին Փհենյանից, բացատրություն պահանջել Հս. Կորեայի դեսպանից Արտգործնախարարության փոխանցմամբ՝ դեսպանը կանչվել է, որպեսզի բացատրություն տա փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մալայզիայի իշխանությունների դեմ արված մեղադրանքների առնչությամբ: