Ինչպես արձագանքել երեխայի ագրեսիային. ճիշտ ու սխալ քայլեր
Երբ երեխաները սկսում են կոպտել ու ագրեսիա ցուցաբերել, ծնողները հաճախ չեն հասկանում, թե ինչպես կարելի է հարթել իրավիճակը, ուստի շատ դեպքերում նրանք պարզապես ընդառաջում են փոքրիկին, պատժում են նրան կամ փորձում են «բանակցել»: Սակայն այս քայլերը ոչ միշտ են օգնում, մինչդեռ կա շատ ավելի ճիշտ ու արդյունավետ մեթոդ:
Երբ երեխան որևէ բան է պահանջում, սակայն չի ստանում, նա կարող է դառնալ ագրեսիվ և անգամ կոպտել, վիրավորել ու ստորացնել ծնողին: Նման դեպքերում սովորաբար ծնողներն ընտրում են երեք տարածված «մարտավարություններից» մեկը, հույս ունենալով այդ կերպ դաստիարակել անկարգ երեխային: Նրանք կա՛մ ընդառաջում են և տալիս են երեխայի ուզածը, կա՛մ պատժում են նրան վատ պահվածքի համար, կամ փորձում են բանակցել և ընդհանուր հայտարարի գալ, սակայն խնդիրն այն է, որ երեք «մարտավարություններից» ոչ մեկն արդյունավետ չի լինում:
Երբ երեխան կոպտում ու վիրավորում է ծնողին ուզածը ստանալու համար, ոչ մի դեպքում չի կարելի ընդառաջել, քանի որ դա կնշանակի պարգևատրել նրան վատ պահվածքի համար: Այս դեպքում երեխան կսկսի մտածել, որ ագրեսիայի միջոցով միշտ կարելի է հասնել ցանկալի արդյունքին:
Երբ երեխայի վիրավորանքին ի պատասխան ծնողը բղավում է, կոպտում ու պատժում, նա ցույց է տալիս, որ իրենց ընտանիքում նման պահվածքն ընդունված է: Հարկ է հիշել, որ այն երեխաները, որոնք վատ պահվածքի համար հաճախ են պատժվում, սովորաբար դառնում են նեղացկոտ ու ամբարտավան, իսկ հետագայում ի հայտ են գալիս նաև պահվածքի հետ կապված շատ ավելի լուրջ խնդիրներ:
Նշված երկու մարտավարություններն էլ անարդյունավետ են լինում, ուստի ծնողներին հաճախ թվում է, որ համաձայնության գալը լավագույն տարբերակը կլինի: Ծնողը փորձում է վերլուծել իրավիճակն ու հասկանալ նաև երեխայի զգացմունքները: Նա կարծում է, որ կարելի է մի փոքր զիջել և նույնը պահանջել երեխայից: Արդյունքում կոնֆլիկտը կհարթվի և վեճեր չեն լինի: Սակայն քչերն են գիտակցում, որ այս մարտավարությունը նույնպես սխալ է:
Բանն այն է, որ նման ագրեսիվ ու անհարգալից պահվածքի դեպքում «բանակցելու» մասին անգամ խոսք չի կարող լինել, քանի որ այդ կերպ ծնողը թույլ է տալիս, որ հետագայում երեխան նոր կոնֆլիկտեր հրահրի: Այս մարտավարությունը նման է ընդառաջելու մարտավարությանը, քանի որ սովորեցնում է երեխային, որ ագրեսիվ պահվածքը կարող է արդյունավետ լինել:
Բացի այդ, բանակցությունները կարող են դառնալ ևս մի խնդրի առաջացման պատճառ. երեխայի մոտ կարող է ձևավորվել կարծիք, որ բանակցությունների առարկա կարող է դառնալ ցանկացած բան՝ այդ թվում նաև լավ պահվածքը: Արդյունքում՝ նա իր ցանկացած լավ քայլի համար կցանկանա պարգև ստանալ:
Երեք քայլ՝ կոնֆլիկտային իրավիճակը հարթելու համար
Այսպիսով՝ վերը նշվածն ապացուցում է, որ ամենատարածված մարտավարությունները սովորաբար անարդյունավետ են լինում և էլ ավելի են սրում իրավիճակը, ուստի հարկավոր է գտնել մեկ այլ միջոց՝ երեխային հանգստացնելու և ագրեսիվ պահվածքի պատճառներից ազատվելու համար:
Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս.
· փորձել հարթել իրավիճակը,
· ընդունել երեխայի զգացմունքները,
· գովել նրան զուսպ պահվածքի համար:
Հարթել իրավիճակը
Հաճախ կոնֆլիկտային իրավիճակներում ծնողները սկսում են բղավել կամ պատժում են երեխային, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը: Հարկ է հիշել, որ նման դեպքերում հարկավոր է ոչ միայն չընդառաջել, այլև վերահսկել սեփական պահվածքը և խուսափել ավելորդ հույզերից:
Եթե իրավիճակն էլ ավելի է սրվում, ապա հարկավոր է «ընդմիջում» անել, հանգստանալ և թույլ տալ, որ երեխան նույնպես հանգստանա: Հնարավորության դեպքում կարելի է դուրս գալ սենյակից, մաքուր օդ շնչել և փորձել հավաքել մտքերը:
Ընդունել երեխայի զգացմունքները
Հարկավոր է ցույց տալ երեխային, որ նրա զգացմունքները չեն անտեսվում: Ծնողը պետք է բացատրի, որ հասկանում է երեխային և ընդունում է, որ նա հիասթափված է ու զայրացած: Կարելի է երեխայից մի փոքր ժամանակ խնդրել իրավիճակի մասին մտածելու և այն վերլուծելու համար կամ առաջարկել միասին ընթրել ու ժամանակ անցկացնել: Սովորաբար նման պահվածքին երեխաները դրական են արձագանքում և վայրկենաբար հանգստանում են:
Այս դեպքում դադարը կարելի է արդյունավետ կերպով օգտագործել և վերլուծել իրավիճակը: Հարկավոր է հասկանալ, թե ինչը կարող է դառնալ նման պահվածքի պատճառ, քանի որ ագրեսիան միշտ իր պատճառներն է ունենում: Կարելի է խոսել փոքրիկի հետ և խնդրել բացատրել իրավիճակն ու պատմել, թե ինչն է այդքան զայրացրել նրան: Եթե նա զգա, որ ծնողը հասկանում է իրեն, ապա կդադարի զայրանալ ու ագրեսիա ցուցաբերել:
Հարկ է հիշել, որ երեխային անհրաժեշտ է տալ ոչ թե այն, ինչը նա է ուզում, այլ այն, ինչի կարիքն ունի: Ընդառաջելով կամ պատժելով ծնողը թույլ չի տալիս, որ երեխան սովորի հաղթահարել հիասթափությունները: Հարկավոր է հասկացնել նրան, որ վեճերն ու ագրեսիան ցանկալին ստանալու միջոց չեն: Նա պետք է գիտակցի, որ բավականաչափ հասուն է այդ իրավիճակը հաղթահարելու համար:
Գովել զուսպ պահվածքի համար
Ծնողը միշտ պետք է մինչ վերջ հետևի իր ընդունած որոշմանը, չվերանայի այն և չընդառաջի: Սակայն պետք չէ մոռանալ նաև գովել երեխային, եթե նա իրեն ճիշտ է դրսևորում:
Հարկ է հիշել, որ երեխայի հաջողությունները մատնանշելն օգնում է նրան վստահել սեփական ուժերին և հասկանալ, որ ճիշտ պահվածքն ու հանգիստ շփումն ավելի արդյունավետ են լինում, քան ագրեսիան:
Նյութի աղբյուրը՝ 7ya.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մանկան խնամք 13:30 • 20/05 Գիտնականները պարզել են՝ սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում երեխաների սրտանոթային համակարգի վրա Գիտնականները պարզել են, որ մեծ քանակությամբ նման մթերք օգտագործող երեխաների մոտ ավելի բարձր է մարմնի զանգվածի ինդեքսն ու օրգանիզմում ճարպերի մակարդակը, իսկ գոտկատեղի չափն ավելի մեծ: Բացի այդ, նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ևս ավելի բարձր է:
-
Նորություններ 20:43 • 17/05 Ինչպե՞ս խուսափել ծխելnւ վնասներից և ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները․ ատամնաբույժ Լուսինե Հարությունյան Հետևել հիգիենային՝ լվանալ ատամները օրը 2 անգամ ՝ 3 րոպեից ոչ պակաս։ Օգտագործել իրիգատոր, ողողման հեղուկներ, մաստակ , ընտրել ճիշտ կոշտության խոզանակ ։ Կարևորը՝ պլանային 6 ամիսը 1 անգամ այցելել բժիշկ-ստոմատոլոգին։
-
Հիվանդություններ 13:29 • 17/05 Որոնք են զարկերակային բարձր ճնշման մասին հուշող ախտանշանները Ժամանակին հիվանդությունն ախտորոշելու համար շատ կարևոր է կանոնավոր զարկերակային ճնշումը չափելը: Զարկերակային բարձր ճնշումը կարող է դրսևորվել այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը և այլն:
-
Հիվանդություններ 15:03 • 20/05 COVID-19-ի նոր FLiRT շտամը տարածվելու լուրջ միտում չունի․ մասնագետ Ըստ Օնիշչենկոյի՝ COVID-19-ը դարձել է «սովորական» վիրուս, այսինքն՝ գրիպի վիրուսի նման այն մշտապես փոփոխվում է, և մասնագետներն ամեն սեզոնի պատրաստվում են նոր շտամի, ինչպես նաև մշակում են համապատասխան պատվաստանյութ նոր շտամի համար:
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Հիվանդություններ
-
13:29 • 17.05.24 Որոնք են զարկերակային բարձր ճնշման մասին հուշող ախտանշանները
-
13:19 • 26.04.24 Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է հուշել լիմֆոմայի մասին
-
17:03 • 08.04.24 2024-ին Հայաստանում կարմրուկի 276 դեպք է գրանցվել