8 «միֆ» քիմիաթերապիայի մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ
Օնկոլոգիական հիվանդությունները ենթադրում են բավական լուրջ ու երկարատև բուժում և հաճախ այդ բուժման մասն է կազմում նաև քիմիաթերապիան: Քաղցկեղի բջիջներն ունեն շատ արագ կիսվելու հատկություն, ինչի հետևանքով հիվանդությունը վերահսկողության տակ պահելը շատ դժվար է լինում: Սակայն քիմիաթերապիայի շնորհիվ այս բջիջները զրկվում են բազմանալու կարողությունից, իսկ երբեմն էլ պարզապես ոչնչանում են, ինչն օգնում է կանխել հիվանդության զարգացումն ու ազատվել չարորակ ուռուցքից:
Այնուամենայնիվ, այս թերապիան հաճախ լուրջ կողմնակի բարդություններ է առաջացնում, ուստի զարմանալի չէ, որ ժամանակի ընթացքում տարածվել են բազում «միֆեր» դրա մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
«Միֆ» №1. քիմիաթերապիայի անհրաժեշտությունը կա միայն քաղցկեղի վերջին փուլերում
Շատերը կարծում են, որ քիմիաթերապիայի անհրաժեշտություն կա միայն հիվանդության զարգացման վերջին փուլերում, սակայն բուժման այս մեթոդի նշանակումը դեռ չի նշանակում, որ ամեն ինչ շատ վատ է: Իհարկե գոյություն ունեն նաև բուժման այլ միջոցներ, սակայն երբեմն ուռուցքը «հարմարվում» է նշանակված դեղամիջոցներին ու բուժումն անարդյունավետ է լինում: Նման դեպքերում էլ նշանակվում է քիմիաթերապիա, որը շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում: Ընդ որում, այս թերապիան ոչ միշտ է նշանակվում քաղցկեղի վերջին փուլերում: Առավել հաճախ քիմիաթերապիան նշանակվում է ճառագայթային թերապիայի ու վիրահատական միջամտության հետ մեկտեղ, ինչն օգնում է լիովին ազատվել քաղցկեղից:
«Միֆ» №2. քիմիաթերապիան անցկացվում է միայն հիվանդանոցում
Որպես կանոն քիմիաթերապիան անցկացվում է հիվանդանոցում, որտեղ հիվանդը մի քանի ժամ կաթոցիկով ստանում է համապատասխան դեղամիջոցը: Սակայն երբեմն բժիշկը կարող է հատուկ դեղահաբեր նշանակել, որոնք հիվանդը կարող է ընդունել տանը: Առհասարակ, անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում քիմիաթերապիան կարելի է անցկացնել նաև հիվանդի տանը:
«Միֆ» №3. քիմիաթերապիան օրգանիզմի համար ավելի կործանարար է, քան քաղցկեղը
Այս դեղամիջոցների մեջ պարունակվող նյութերը բացասաբար են անդրադառնում ոչ միայն քաղցկեղի բջիջիների, այլև որոշ առողջ բջիջների վրա (օրինակ՝ մազերի, աղեստամոքսային տրակտի օրգանների ու ոսկրածուծի բջիջների վրա): Սա է պատճառը, որ հիվանդների մոտ հաճախ տհաճ կողմնակի բարդություններ են ի հայտ գալիս, այդ թվում՝ մազաթափություն ու փսխում: Սակայն մասնագետներն անհրաժեշտ չափաբաժինն ընտրում են յուրաքանչյուր հիվանդի համար առանձին, ինչը նվազեցնում է առողջ բջիջների ոչնչացման հավանականությունը: Բացի այդ, միշտ նշանակվում է նաև առանձին թերապիա կողմնակի բարդությունները նվազեցնելու համար: Մասնագետների խոսքով՝ չի կարելի ասել, որ քիմիաթերապիան ավելի վտանգավոր է, քան քաղցկեղը, քանի որ այն, ի վերջո, նախատեսված է առողջացման համար:
«Միֆ» №4. քիմիաթերապիան չափազանց ծանր է բոլորի համար
Բժշկությունն օրեցօր զարգանում է, ուստի ներկայում կան քիմիաթերապիայի համար նախատեսված նոր դեղամիջոցներ, որոնք հնարավորինս քիչ կողմնակի բարդություններ են առաջացնում: Այս դեղամիջոցներն ազդում են չարորակ բջիջների վրա և գրեթե չեն վնասում առողջ բջիջները: Սակայն բուժման այս տարբերակը կիրառվում է օնկոլոգիական հիվանդություններից միայն որոշների դեպքում:
«Միֆ» №5. քիմիաթերապիան արդյունավետ չէ
Որոշ տվյալներով՝ քիմիաթերապիան արդյունավետ է միայն 3%-ի դեպքում, սակայն հարկավոր է գիտակցել, որ այս թերապիան առհասարակ ոչ միշտ է նշանակվում, ուստի դրա արդյունավետության մասշտաբների մասին խոսելն այդքան էլ ճիշտ չէ: Քաղցկեղի որոշ տեսակների դեպքում քիմիաթերապիայի անհրաժեշտություն չի լինում, մինչդեռ որոշ դեպքերում հարկավոր է լինում այն համադրել բուժման մեկ այլ տեսակի հետ:
«Միֆ» №6. եթե չկան կողմնակի բարդություններ, ապա քիմիաթերապիան անարդյունավետ է եղել
Շատ հաճախ հիվանդն իրեն շատ լավ է զգում քիմիաթերապիայի կուրսի ընթացքում և դա չի նշանակում, որ բուժումն անարդյունավետ է: Մասնագետների խոսքով՝ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես կարձագանքի բուժմանն այս կամ այն օրգնիզմը:Առավել հաճախ կողմնակի բարդությունների բացակայությունը վկայում է այն մասին, որ թերապիան շատ ճիշտ է ընտրված:
«Միֆ» №7. հղիության ընթացքում քիմիաթերապիան հակացուցված է
Երբեմն քաղցկեղն ախտորոշվում է հղի կանանց մոտ, ուստի մասնագետներն ստիպված են լինում բուժման վերաբերյալ որոշում կայացնել՝ ելնելով մի շարք գործոններից, այդ թվում նաև հիվանդության զարգացման փուլից, հղիության ժամկետից, հնարավոր վտանգներից և այլն: Ներկայում քաղցկեղի ախտորոշման դեպքում հղիության պահպանման հավանականությունը շատ բարձր է, ուստի նախապես խուճապի մատնվել պետք չէ:
«Միֆ» №8. քիմիաթերապիայից հետո հնարավոր չէ հղիանալ
Կա նաև տարածված կարծիք, որ քիմիաթերապիայի կուրսից հետո հնարավոր չէ հղիանալ, ինչը նույնպես ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Մասամբ նման բուժումը բացասաբար է անդրադառնում ձվարանների աշխատանքի վրա, ինչի հետևանքով քիմիաթերապիա անցած կանանց մեկ երրորդը բուժումից հետո բախվում են անպտղության խնդրին: Սակայն անգամ այս դեպքում նախապես պետք չէ ընկճվել, քանի որ նման դեպքերում խոսքը սովորաբար 40-ն անց կանանց մասին է: Ավելի երիտասարդ կանանց մոտ նման խնդիրները սովորաբար ժամանակավոր բնույթ են կրում և պայմանավորված են լինում դաշտանային ցիկլի խանգարմամբ: Բուժման կուրսից մեկ տարի անց այս խնդիրը որպես կանոն կարգավորվում է, ինչը թույլ է տալիս հղիանալ ու առողջ երեխա լույս աշխարհ բերել:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ