5 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել առավոտյան գլխացավը
Առավոտյան գլխացավերը հաճախ պայմանավորված են լինում օրվա ընթացքում օգտագործված հեղուկի քիչ քանակությամբ կամ քնի պակասով, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք հուշում են ավելի լուրջ խնդիրների մասին, որոնք չի կարելի անուշադրության մատնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 պատճառ, որոնցով կարող են պայմանավորված լինել առավոտյան գլխացավերը:
Միգրեն
Առավոտյան 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածը համարվում է առավոտյան միգրենի ժամանակը: Բանն այն է, որ այդ ժամերին օրգանիզմն ավելի քիչ էնդորֆին ու էնկեֆալին է արտադրում՝ նյութեր, որոնք ազդում են, որպես բնական ցավազրկողներ: Բացի այդ, առավոտյան ավելի շատ ադրենալին է արտադրվում, ինչը բարձրացնում է զարկերակային ճնշումը՝ հանգեցնելով գլխացավի զարգացման:
Քնի ապնոէ
Քնի ապնոէն դրսևորվում է քնած ժամանակ շնչառության ընդհատումներով, ինչը հանգեցնում է թթվածնաքաղցի ու զարկերակային ճնշման բարձրացման: Արդյունքում այս խնդիրը դառնում է հաճախակի առավոտյան գլխացավերի պատճառ: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ գլխուղեղի կաթվածի, սրտամկանի ինֆարկտի, սրտի ռիթմի խանգարումների, զարկերակային գերճնշման, շողացող առիթմիայի, իշեմիայի և քնի ապնոէի միջև կա ակնհայտ կապ: Ինքնուրույն քնի ապնոէն ախտորոշելը բավական բարդ է, սակայն այն առավել հաճախ դրսևորվում է հոգնածությամբ, որից չի հաջողվում ազատվել անգամ երկարատև քնից հետո:
Ատամները կրճտացնելու սովորություն
Քնած ժամանակ ատամները կրճտացնելու սովորությունը հանգեցնում է մարդու ստորին ծնոտը գանգին միացնող քունքստործնոտային հոդերի լարվածության: Շատ հաճախ մարդը չի նկատում այս սովորությունը, սակայն այն բավական տհաճ հետևանքներ է ունենում: Օրինակ՝ այն կարող է դառնալ ծնոտի դիրքի փոփոխության ու լարվածության պատճառ, ինչն էլ կարող է հանգեցնել գլխացավի:
Ալկոհոլի գործածություն
Ալկոհոլը պարունակում է միացություններ, որոնք կարող են բացասական փոխազդեցության մեջ մտնել գլխուղեղի նեյրոտրանսմիտերների հետ և դառնալ գլխացավերի և անգամ միգրենի զարգացման պատճառ: Բացի այդ, ալկոհոլը միզամուղ միջոց է և նպաստում է օրգանիզմի ջրազրկմանը՝ դառնալով առավոտյան գլխացավի զարգացմանը նպաստող հավելյալ գործոն:
Լուրջ հիվանդություններ
Որոշ դեպքերում մեծ է հավանականությունը, որը գլխացավը պայմանավորված է որևէ լուրջ հիվանդությամբ, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքով: Նման ուռուցքների դեպքում մարդիկ հաճախ են վաղ առավոտյան արթնանում գլխացավով, քանի որ օրվա այդ ժամերին ողնուղեղային հեղուկի ճնշման ցուցանիշներն առավել բարձր են լինում: Արդյունքում զարգանում է այտուց, որը ճնշում է գործադրում գլխուղեղի վրա՝ հանգեցնելով գլխացավի:
Գլխուղեղի ուռուցքն առավոտյան գլխացավի ամենահազվադեպ հանդիպող պատճառներից է: Նորագոյացության մասին կարող են հուշել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են տեսողական խնդիրները, քնկոտությունը, հավասարակշռության հետ կապված խնդիրները և գլխուղեղի աշխատանքի փոփոխությունները:
Գիտնականների խոսքով՝ առավոտյան գլխացավն անոմալիա չէ և չի վկայում վտանգավոր խնդիրների մասին, սակայն եթե խնդիրը հաճախակի բնույթ է կրում, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և պարզել՝ ինչով է այն պայմանավորված:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ