13 համեղ ու օգտակար մթերք, որոնք կօգնեն խուսափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներից
Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից է, որի դեպքում հիվանդներն ստիպված են լինում մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակն ու հետևել հատուկ սննդակարգի, ինչը կօգնի խուսափել շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումից։ Այս հիվանդության դեպքում ճիշտ սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ սննդամթերքը կարող է ոչ միայն բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը, այլև նվազեցնել այն ու կանխել այդ ցուցանիշի տատանումները։
Մասնագետները ներկայացրել են սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում շաքարային դիաբետի դեպքում։ Նշված մթերքը կօգնի նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, կպահի այդ ցուցանիշը կայուն և կկանխի հետագայում գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումները։
Հունական ընկույզ
Հունական ընկույզը հարուստ է մեծ քանակությամբ հագեցած ճարպաթթուներով, որոնց շնորիվ այն շատ լավ է յուրացվում, ինչն էլ կանխում է շաքարի մակարդակի բարձրացումը։ Դրական արդյունքի համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական մի բուռ հունական ընկույզ ուտել։
Հապալաս
Հապալասը լավագույն հատապտուղներից է շաքարային դիաբետով հիվանդների համար։ Այն պարունակում է ինուլին, որը նպաստում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանն ու դրանով իսկ դրական ազդեցություն է ունենում բուժման գործընթացի վրա։ Այս հատապտղի շնորհիվ կարելի է նվազեցնել շաքարի բարձր մակարդակը կարգավորող դեղորայքի չափաբաժինը, իսկ ոչ շատ լուրջ դեպքերում կամ նախադիաբետի ժամանակ առհասարակ հրաժարվել դրանցից։
Խնձոր
Այս համեղ ու օգտակար միրգը հարուստ է պեկտինով, իսկ լուծվող մանրաթելերի այս տեսակը յուրահատուկ կերպով է յուրացվում` նպաստելով արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը։
Վարսակ
Շաքարային դիաբետով հիվանդների համար շատ օգտակար կարող է լինել նաև վարսակը, սակայն այս դեպքում հարկավոր է օգտագործել միայն վարսակի խոշոր փաթիլները, որոնք պատրաստելու համար հարկավոր է բավական երկար եփել, քանի որ արագ պատրաստվող շիլաների համար կիրառվող վարսակը վերամշակման ընթացքում կորցնում է իր օգտակար հատկությունները։ Վարսակը կարելի է պատրաստել ջրով, կովի կաթով կամ սոյայի կաթով։ Ճիշտ վարսակի գործածության դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը կբարձրանա բավական դանդաղ ու չի առաջացնի խնդիրներ։
Խավարածիլ
Թթու բանջարեղենը գրեթե չի պարունակում շաքար և պարունակում է շատ քիչ ածխաջրեր, ինչը նշանակում է, որ այն ունի բավական ցածր գլիկեմիկ ցուցանիշ։ Ցածր գլիկեմիկ ցուցանիշ ունեցող սննդամթերքի տեսակները լավագույնն են շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ չեն առաջացնում գլյուկոզայի մակարդակի կտրուկ տատանումներ։
Բամիա
Բամիան ևս շատ օգտակար մթերք է շաքարային դիաբետի դեպքում։ Այն հարուստ է մանրաթելերով, որոնց յուրացումն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։
Լոբազգիներ
Բոլոր լոբազգիներն ունեն ցածր գլիկեմիկ ցուցանիշ և հարուստ են մանրաթելերով, որոնք դանդաղեցնում են գլյուկոզայի`արյան մեջ հայտնվելու գործընթացը։ Բացի այդ, լոբազգիների ընտանիքին պատկանող մթերքն օգնում է պահպանել անոթների առողջությունն ու կանխում է զարկերակային գերճնշման զարգացումը։
Գարեձավար
Շաքարային դիաբետով հիվանդների համար շատ օգտակար կարող է լինել նաև գարեձավարը։ Այն ունի բավական ցածր գլիկեմիկ ցուցանիշ, ուստի չի առաջացնում շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ։ Բացի այդ, գարեձավարն ամրապնդում է անոթները և օգնում է մաքրել դրանք խոլեստերինային վահանիկներից։
Հնդկաձավար
Հնդկաձավարը պարունակում է մեծ քանակությամբ հիրո-ինոզիտոլ` նյութ, որը նպաստում է շաքարի բարձր մակարդակի նվազմանը։
Գետնախնձոր
Գետնախնձորը հարուստ է ինուլին չմարսվող մանրաթելով, որը բավական երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից և դրանով իսկ պահպանում է արյան մեջ շաքարի կայուն մակարդակը։ Բացի այդ, պարբերաբար գետնախնձոր օգտագործելն օգնում է նիհարել ինչը շատ կարևոր է շաքարային դիաբետի դեպքում։
Սինձ
Այս բույսը ևս պարունակում է մեծ քանակությամբ ինուլին, ինչի շնորհիվ օգնում է նվազեցնել շաքարի մակարդակը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ներառել այն սննդակարգում։
Կոտեմ
Օրական ընդամենը մեկ թեյի գդալ կոտեմ ուտելը թույլ կտա զգալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս բույսը պարունակում է մեծ քանակությամբ քրոմ, որը բարելավում է շաքարի` բջիջներում հայտնվելու գործընթացը, ինչը շատ կարևոր է շաքարային դիաբետի կանխարգելման համար։
Ջուր ու թեյ
Ջուրն ու թեյը լավագույն ըմպելիքներ են շաքարային դիաբետի դեպքում, քանի որ դրանք գրեթե չեն ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Բավարար քանակությամբ ջուր ու թեյ խմելը բարելավում է նյութափոխանակությունը` ակտիվացնելով ճարպերի այրման գործընթացը, ինչը շատ կարևոր է շաքարային դիաբետի զարգացման բարձր հավանականության դեպքում։
Նյութի աղբյուրը` medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Հիվանդություններ
-
17:03 • 08.04.24 2024-ին Հայաստանում կարմրուկի 276 դեպք է գրանցվել
-
12:41 • 28.03.24 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել