5 տարածված «միֆ» սննդի մասին, որոնց ժամանակն է դադարել հավատալ
Առողջ կենսակերպ վարելու կարևորության մասին բոլորն էլ գիտեն, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր առավելագույնս նվազեցնել առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։ Առողջ կենսակերպի կարևորագույն մասն է կազմում ճիշտ սննդակարգը, սակայն երբեմն մարդիկ սխալմամբ օգտակար են համարում սննդամթերքի այն տեսակները, որոնցից մասնագետները հորդորում են խուսափել, և միաժամանակ բացառում են սննդակարգից այն մթերքը, որն իրականում շատ կարևոր է օրգանիզմի համար։
Սա պայմանավորված է նրանով, որ գոյություն ունեն բազմաթիվ «միֆեր» սննդի մասին, որոնց մարդիկ շարունակում են հավատալ, ինչն էլ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։ Ճիշտ սննդակարգ մշակելու և առողջական խնդիրների զարգացումից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն տարածված սխալ խորհուրդները, որոնց ոչ մի դեպքում չի կարելի հետևել։
Ածխաջրերը վնասակար են օրգանիզմի համար
Մարդիկ կարծում են, որ ածխաջրերը խիստ վնասակար են օրգանիզմի համար, ուստի դրանցից հարկավոր է խուսափել, մինչդեռ ածխաջրերը կարող են տարբեր լինել, ուստի կան ինչպես վնասակար, այնպես էլ օգտակար ածխաջրեր։ Այն ածխաջրերը, որոնք օրգանիզմն ստանում է սպիտակ հացից, բրնձից, քաղցր գազավորված ըմպելիքներից, քաղցրավենիքից ու վերամշակում անցած այլ վնասակար մթերքից, իսկապես կարող են վտանգավոր լինել, քանի որ նպաստում են քաշի ավելացմանն ու բարձրացնում են մի շարք լուրջ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը։ Սակայն մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակող ամբողջական մթերքից ստացած ածխաջրերը շատ կարևոր են օրգանիզմի համար և կարող են նվազեցնել մի շարք քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Սա է պատճառը, որ որպես ածխաջրերի աղբյուր հարկավոր է սննդակարգում անպայման ներառել ամբողջական հացահատիկից պատրաստված մթերք, լոբազգիներ, մրգեր ու բանջարեղեն։
Ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել նախաճաշից
Նախաճաշը համարվում է շատ կարևոր, քանի որ էներգիա է հաղորդում օրը թարմ ուժերով սկսելու համար, ուստի մասնագետները հաճախ են շեշտում, որ նախաճաշելն օգտակար սովորություն է, սակայն շատերը ենթադրում են, որ պետք է անպայման նախաճաշել անգամ քաղցած չլինելու դեպքում, ինչն իրականում թյուր կարծիք է։ Քաղցած չլինելու դեպքում նախաճաշից ժամանակ առ ժամանակ կարելի է հրաժարվել և սնվել միայն ճաշին, ինչը չի առաջացնի որևէ խնդիր։ Բացի այդ, սննդի առաջին ընդունումը չպետք է վաղ առավոտյան լինի, ուստի ցանկության դեպքում կարելի է ավելի ուշ սնվել։
Հարկավոր է միշտ թարմ մթերք օգտագործել
Մարդիկ կարծում են, որ առողջության պահպանման համար հարկավոր է բացառապես թարմ մթերք օգտագործել, սակայն կան սննդամթերքի տեսակներ, որոնք սառեցված վիճակում շատ ավելի օգտակար են, քան թարմ վիճակում։ Օրինակ՝ շատ ավելի օգտակար կարող են լինել սառեցված մրգերն ու բանջարեղենը։ Բանն այն է, որ նման մթերքը սովորաբար սառեցվում է առավելագույնս հասած վիճակում, մինչդեռ թարմ մրգերն ու բանջարեղենը շատ հաճախ հավաքվում են մինչ լիովին հասունանալը։ Բացի այդ, տեղափոխման ու երկար ժամանակ խանութում պահվելու հետևանքով անգամ ամենաթարմ մթերքը կարող է կորցնել իր սննդային արժեքը, մինչդեռ սառեցված վիճակում այն շարունակում է նույնքան օգտակար մնալ։
Հարկավոր է խուսափել սնձանից (գլյուտեն)
Շատերը խուսափում են սնձանից՝ համարելով այն վնասակար օրգանիզմի համար, մինչդեռ իրականում այն պարզապես սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, աշորայի, գարու և որոշ այլ հացահատիկների մեջ։ Այս տարրը կարող է վնասակար լինել միայն ցելիակիայի՝ գլյուտենի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության դեպքում, ինչը նշանակում է, որ մարդու օրգանիզմը պարզապես չի կարողանա մարսել կամ տարրալուծել այս սպիտակուցը։ Այս դեպքում սնձան պարունակող մթերքի գործածությունը հանգեցնում է մարսողական համակարգի հետ կապված բավական տհաճ խնդիրների, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել գլյուտենից։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ցելիակիան հանդիպում է մարդկանց միայն մոտ 10%-ի մոտ, ինչը նշանակում է, որ մեծամասնության համար սնձանը բացարձակապես անվնաս է։ Եթե օրգանիզմը զգայուն չէ այս տարրի նկատմամբ, ապա դրանից խուսափելու կարիք չկա, քանի որ կան սնձան պարունակող ամբողջահատիկ հացեր ու այլ մթերք, որոնք կարող են շատ օգտակար լինել օրգանիզմի համար։
Ցանկացած թարմ քամած հյութ օգտակար է
Թարմ քամած հյութերը որպես կանոն համարվում են շատ օգտակար, ուստի մարդիկ դրանք տալիս են անգամ երեխաներին, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման ըմպելիքները կարող են բավական վտանգավոր լինել, ուստի հարկավոր է զգոն լինել։ Բանն այն է, որ հյութը ստանալու համար առանձնացվում են մրգերի կամ բանջարեղենի մանրաթելերը, ինչի հետևանքով ըմպելիքը լինում է շաքարի շատ ավելի կոնցենտրացված աղբյուր, քան միրգն էր։ Սա նշանակում է, որ հյութն ունենում է նաև ավելի բարձր գլիկեմիկ ինդեքս, ուստի դրա գործածությունը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառ դառնալ։ Նման լուրջ խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են օգտագործել ամբողջական միրգն ու խուսափել հյութերից կամ օգտագործել դրանք խիստ չափավոր։
Նյութի աղբյուրը՝ The Health Site
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Նորություններ
-
12:52 • 22.04.24 Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
Մանկան խնամք
-
14:44 • 14.06.23 Ինչպիսին պետք է լինի երեխայի սննդակարգը փորկապության դեպքում
Գեղեցկություն
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը
-
09:15 • 31.05.23 Մասնագետը նշել է՝ ինչը կարող է դառնալ մաշկի չորության պատճառ
Հիվանդություններ
-
17:03 • 08.04.24 2024-ին Հայաստանում կարմրուկի 276 դեպք է գրանցվել
-
12:41 • 28.03.24 Որ դեպքերում հերպեսը կարող է կյանքի համար վտանգավոր լինել