ԼՐԱՀՈՍ
-
Նորություններ   13:34 • 24.01.24 Սուր շնչառական հիվանդությունների պատճառը վիրուսներն են, որոնց վրա հակաբակտերային դեղերը չեն ազդում. ԱՆ Հակաբակտերային դեղերի չհիմնավորված, ոչ ռացիոնալ և ոչ նպատակային, սխալ դեղաչափերով կիրառումը, ինքնաբուժումը, բուժման ռեժիմի խախտումը կամ ընդհատումը նպաստում են դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը:
-
Նորություններ   15:14 • 23.01.24 Նարնջի հյութը կարող է արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում․ գիտնականներ Մրգային հյութերը սննդանյութերով, բնական շաքարներով, մանրաթելերով, միկրոտարրերով ու կենսաակտիվ միացություններով հարուստ հիանալի այլընտրանք են, որոնցով կարելի է փոխարենել ամբողջական մրգերը, սակայն շատերը, վախենալով ճարպակալումից, խուսափում են դրանց գործածությունից։
-
Հիվանդություններ   14:40 • 23.01.24 Արգանդի պարանոցի քաղցկեղ․ հիվանդության զարգացման պատճառները, կանխարգելումն ու վաղ ախտորոշման եղանակները Հիվանդության վաղ հայտնաբերման համար խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում ՊՇՌ մեթոդով` յուրաքանչյուր 5 տարին մեկ, և ՊԱՊ քսուքի պարբերաբար որոշում` 3 տարին մեկ:
-
Հետազոտություն   13:07 • 23.01.24 Գիտնականները պարզել են՝ որ դեղամիջոցների ընդունումն է նվազեցնում դեմենցիայի զարգացման հավանականությունը Նախկինում անցկացված հետազոտություններն արդեն իսկ ցույց էին տվել, որ ստատինների ընդունումը կարող է զգալիորեն նվազեցնել դեմենցիայի վտանգը: Այս նոր գիտական աշխատանքը հաստատում է այդ տվյալներն ու վկայում, որ դրանք արդյունավետ են նաև սրտային անբավարարություն ունեցողների համար:
-
Գեղեցկություն   14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար Գիտնականները վերլուծել են տասը բարձրորակ հետազոտություն, որոնց մասնակցել է ավելորդ քաշով ու ճարպակալումով 646 մեծահասակ։ Արդյունքում պարզվել է, որ առնվազն երեք ամիս կանոնավոր պարով զբաղվելը բարելավում է մարմնի վիճակն ավելորդ քաշի ու ճարպերի մակարդակի նվազեցման շնորհիվ։
-
Նորություններ   13:19 • 22.01.24 Կեղծ սեռական խանգարումներ. մասնագետը նշել է՝ որոնք են դրանց պատճառները Այս խանգարումների ժամանակ իհարկե, մեծ նշանակություն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երիտասարդների՝ սեռակրթության մասին գիտելիքների ստանալը տարբեր լրատվական աղբյուրներից, որը, հնարավոր է, պարունակի նաև դեզինֆորմացիա:
-
Հետազոտություն   11:48 • 22.01.24 Գիտնականներն ալերգիաների զարգացմանը նպաստող նոր գործոն են հայտնաբերել Բացի այդ, սնդիկի բարձր մակարդակը կապված էր նաև ատոպիկ դերմատիտի, ալերգիկ ռինիտի (քթի լորձաթաղանթի բորբոքում) և ասթմայի առկայության հետ: Ընդ որում՝ տղաների մոտ սնդիկի բարձր մակարդակը կապված էր միաժամանակ մի քանի ալերգիկ հիվանդության առկայության հետ:
-
Նորություններ   15:17 • 19.01.24 Հայտնի է՝ սննդամթերքի որ տեսակներն են օգնում կանանց նվազեցնել տարիքային հիվանդությունների զարգացման հավանականությունը Նրանց մոտ, ում սննդակարգում գերակշռում էր կենդանական սպիտակուցը (տավարի միս, հավի միս, կաթ, ձուկ, ծովամթերք, պանիր), 6%-ով բարձր էր ինքնազգացողության վատթարացման հավանականությունը:
-
Հիվանդություններ   13:34 • 19.01.24 ՀՀ-ում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակների և գրիպի B տեսակի հարուցիչներ․ ինչ անել չվարակվելու և բարդություններից խուսափելու համար Հարկ է հիշել, որ չի կարելի ընդունել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն նման հիվանդությունների դեպքում։ Փոխարենը հարկավոր է օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ և հաճախ օդափոխել փակ տարածքները
-
Հիվանդություններ   14:15 • 18.01.24 4 գործոն, որոնք նպաստում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը Կրծքագեղձի այնպիսի բարորակ նորագոյացությունները, ինչպիսին են ֆիբրոադենոմաներն ու կիստաները, խիստ հազվադեպ են վերածվում չարորակ նորագոյացության, սակայն դրանց որոշ տեսակներ օժտված են չարորականալու բարձր հակմամբ, ուստի դրանց դեպքում հարկավոր է վիրահատական բուժում։
-
Նորություններ   14:08 • 16.01.24 Արևի լույսի բացակայությունը նպաստում է գրիպով ու սուր շնչառական վիրուսային հիվանդություններով վարակվելուն Սննդաբանի խոսքով՝ արևի լույսի պակասը հանգեցնում է վիտամին D3-ի ակտիվ ձևի բացակայության, իսկ այս տարրն անհրաժեշտ է օրգանիզմի բջիջների կողմից սննդանյութերի բնականոն կլանման համար։
-
Հիվանդություններ   15:20 • 15.01.24 Որոնք են Պարկինսոնի հիվանդության ամենաակնհայտ վաղ ախտանշանները Այսօրվա դրությամբ հիվանդի մոտ Պարկինսոնի հիվանդությունը կարող է հաստատվել, եթե կա շարժումների դանդաղում, վերջույթների դող հանգստի ժամանակ, ինչպես նաև մկանների տոնուսի բարձրացում: Երբեմն հիվանդները գանգատվում են ուսի ցավից, և որոշ ժամանակ անց նրանց մոտ ախտորոշվում է պարկինսոնիզմ:
-
Հիվանդություններ   14:40 • 12.01.24 Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները․ դպրոցներում բուժքույրերն առաջնակի զննություն կանեն Բացի այդ՝ պոլիկլինիկաներում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որ հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնվի: Հիվանդանոցներում թե՛ ռեանիմացիոն, թե՛ մահճակալային ֆոնդը նախարարության խիստ հսկողության տակ է:
-
Նորություններ   14:14 • 12.01.24 Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկ Ըստ որոշ տվյալների՝ հանքային ջուրն օգտակար է նրանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ և ում մոտ ախտորոշվել է զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ ու արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ։
-
Նորություններ   12:37 • 12.01.24 Հայաստանում նվազել են չարորակ նորագոյացություններից, սրտանոթային հիվանդություններից և շաքարային դիաբետից մահվան դեպքերը 2023 թվականին հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 հազար 845 դեպք է սպասարկվել, որը 74 հազար 981-ով ավելի է 2022 թվականի համեմատ:
-
Նորություններ   14:40 • 11.01.24 Գիտնականները պարզել են, որ ընկճախտի ախտանշանների չնչին սրումը հանգեցնում է քաշի ավելացման Արդյունքում հետազոտողները պարզել են, որ ընկճախտի ախտանշանների ցուցանիշների յուրաքանչյուր բարձրացման հետ մարդու քաշը մեկ ամիս անց ավելանում է միջինում 45 գրամով։ Սա կարող է աննշան թվալ, սակայն երկարատև հեռանկարում կարող է բացասաբար ազդել առողջական վիճակի վրա։
-
Հետազոտություն   11:48 • 11.01.24 Հատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտություն Աշխատության հեղինակներն ութ տարի շարունակ վերլուծել են 37 հազար մարդու առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Նրանք տվյալներ են հավաքագրել հետազոտության մասնակիցների սննդակարգի և մարդկանց օրգանիզմի վրա դրա ազդեցության վերաբերյալ:
-
Հետազոտություն   15:32 • 10.01.24 Գիտնականները հայտնաբերել են կապ անհանգիստ քնի ու թուլամտության միջև Ամենայն հավանականությամբ, անհանգիստ քունը հանգեցնում է գլխուղեղի՝ տոքսիկ սպիտակուցներից ինքնամաքրվելու կարողության վատթարացման, իսկ այդ սպիտակուցների կուտակումը հանգեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման։
-
Նորություններ   14:52 • 10.01.24 Ինչպես է ամորձիներից մեկի կամ երկուսի հեռացումն անդրադառնում տղամարդու սեռական կյանքի ու առողջության վրա․ պարզաբանում է մասնագետը Ամորձիներից մեկի կամ նույնիսկ երկուսի հեռացումը սեռահասուն տարիքից հետո, երբ արդեն հաստատված և ամրապնդված է սեռական կյանքը, չի ազդում սեռական կյանքի վրա, սակայն սերմի բեղունության առումով հնարավոր է ազդեցություն ունենա:
-
Նորություններ   14:27 • 09.01.24 Պարզ ու արդյունավետ միջոց քնի ընթացքում ճանաչողական գործառույթները բարելավելու համար Հետազոտությանը մասնակցել է 60-85 տարեկան 43 մարդ, որոնց գիտնականները բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի մասնակիցները գիշերը քնի ժամանակ եթերայուղերով արոմաթերապիա են ստացել, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ պլացեբո։
-
Գիտություն/տեխնիկա   11:31 • 09.01.24 Գիտնականները շշալցված խմելու ջրում վտանգավոր նանոպլաստիկ են հայտնաբերել Ինչպես նշել է գործակալությունը, նանոպլաստիկը չափազանց վտանգավոր է, քանի որ իր չափերի շնորհիվ այն կարող է ներթափանցել մարդու արյան ու բջիջների մեջ։ Ավելին՝ հղիության ընթացքում այն կարող է անցնել անգամ ընկերքի միջով ու ներթափանցել պտղի օրգանիզմ։
-
Նորություններ   10:29 • 09.01.24 Ինչպես ամրապնդել իմունային համակարգը ձմռանը․ խորհուրդներ թերապևտից Հիվանդությունների կանխարգելման ու օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմների բարելավման համար առաջին հերթին հարկավոր է կարգավորել լիարժեք առողջ սննդակարգը։ Այս մասին, ինչպես գրում է Life.ru-ն, ասել է թերապևտ Ալյոնա Գլուշակովան՝ անդրադառնալով ձմռանը իմունային համակարգի ամրապնդման մեթոդներին։