ԼՐԱՀՈՍ
-
Գեղեցկություն   13:26 • 26.06.24 Բեռնաթափման օրերն արդյունավետ չեն ավելորդ քաշի դեմ պայքարում․ սննդաբան Նրա խոսքով՝ կալորիաների կտրուկ սահմանափակումը բարձրացնում է սննդակարգից հետո քաշի վերադարձի հավանականությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ բեռնաթափման օրերից հետո մարդը հաճախ սովորականից շատ է ուտում։
-
Հիվանդություններ   11:58 • 21.06.24 ՀՀ-ում կապույտ հազի և կարմրուկի դեպքերի աճ է գրանցվում վերջին տարիներին քաղաքացիների որոշակի խմբի չպատվաստվելու հետևանքով Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ 2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:
-
Նորություններ   15:43 • 20.06.24 Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառ Բոտուլիզմի պատճառը Clostridium botulinum բակտերիան է, որն արտադրում է բոտուլոտոքսին: Այս գործընթացը հնարավոր է միայն թթվածնի ցածր մակարդակի պայմաններում, օրինակ՝ հերմետիկ փակված տարայում: Սա է պատճառը, որ վարակումը հաճախ տեղի է ունենում պահածոներ օգտագործելիս:
-
Նորություններ   15:13 • 18.06.24 Ինչպես պաշտպանվել մոծակների խայթոցից․ խորհուրդներ բժշկից Այս միջատների համար մարդու գրավչության վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկը ջերմությունն ու ածխաթթու գազն են, որոնք մարդիկ արտազատում են քրտնելիս։ Երեխաներն ավելի քիչ են քրտնում, ինչի շնորհիվ էլ ավելի քիչ են գրավում մոծակների ուշադրությունը:
-
Հետազոտություն   16:11 • 12.06.24 Շաքարային դիաբետի դեմ կիրառվող տարածված դեղամիջոցն օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ․ հետազոտություն Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մետֆորմինի ընդունումը կարող է պաշտպանել շաքարային դիաբետով հիվանդներին քաղցկեղի որոշ տեսակների զարգացումից, այդ թվում՝ աղիների (կոլոռեկտալ) քաղցկեղից:
-
Նորություններ   15:33 • 10.06.24 Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել Մասնագետի խոսքով՝ արթնանալուց հետո առաջիկա 45 րոպեի ընթացքում կորտիզոլի մակարդակն օրգանիզմում հասնում է իր գագաթնակետին։ Այս հորմոնը բարձրացնում է զգոնությունն ու կենտրոնացումը, ինչպես նաև կարգավորում է նյութափոխանակությունը և իմունային համակարգի աշխատանքը:
-
Հիվանդություններ   14:50 • 07.06.24 Թուլություն, գլխացավ, հևոց և այլն․ որոնք են արևահարության մասին հուշող հիմնական ախտանշանները Սա շատ վտանգավոր խնդիր է, որի դեպքում միջոցներ չձեռնարկելու պարագայում հետևանքները կարող են ծանր լինել և նույնիսկ մահվան ելք ունենալ, ուստի խնդրի մասին վկայող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։
-
Հիվանդություններ   12:26 • 05.06.24 Ինչ վտանգավոր հիվանդություններով կարող են պայմանավորված լինել կապտուկները Մասնագետի խոսքով՝ կապտուկներ կարող են առաջանալ նաև բորբոքային հիվանդությունների հետևանքով։ Այս դեպքում անոթների պատերի թափանցելիությունը խաթարվում է և մարմնի վրա արյունազեղումներից բծեր են առաջանում։
-
Հիվանդություններ   12:23 • 04.06.24 Որ ախտանշաններն են նախազգուշացնում սրտամկանի ինֆարկտի մասին Մասնագետը նախազգուշացրել է, որ այս խանգարման դեպքում ախտանշանները կարող են ի հայտ գալ ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ ֆիզիկական ակտիվության։ Դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել, իսկ ցանկացած կասկածի պարագայում հարկավոր է անհապաղ դիմել բժշկի։
-
Հիվանդություններ   14:01 • 03.06.24 Հոդացավերն ու ընդհանուր թուլությունը կարող են հուշել վտանգավոր հիվանդության մասին Համակարգային կարմիր գայլախտն աուտոիմունային հիվանդություն է, որը կանանց շրջանում հանդիպում է 8-10 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց: Այնուամենայնիվ տղամարդկանց մոտ հիվանդությունն ավելի ուշ է դրսևորվում և ավելի ծանր ընթացք է ունենում։
-
Նորություններ   15:12 • 31.05.24 Բժիշկը նշել է՝ ինչ վիտամիններ ու հանքանյութեր են հարկավոր կանանց «Երկաթն օգնում է կանխարգելել սակավարյունությունը և հատկապես կարևոր է վերարտադրողական տարիքի կանանց համար: Կալցիումն անհրաժեշտ է օստեոպորոզը կանխելու համար, իսկ մագնեզիումը՝ նախադաշտանային համաշտանիշը մեղմելու և սրտի առողջությունը պահպանելու»,- նշել է բժիշկը։