2015-ի ավանգարդը. մեդիա ակցիա՝ «Չշնորհված մրցանակների հանձնում»
Tert.am-ի հարթակում 2015-ի ամենանշանակալի իրադարձությունների ամփոփմամբ արդեն հանդես են եկել գրողները, քաղաքական, թատերական և կինոգործիչները, լրագրողները։ Սակայն տարվա ավանգարդն առանց ավանգարդիստների ներկայացնելն առնվազն արդար չէր լինի՝ 7 հարց ժամանակակից արվեստի հայտնի դեմքերին կամ 2015-ի չշնորհված մրցանակների պաշտոնական հանձնում։
1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը
Սահակ Պողոսյան- Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»:
Սէվ- Հարցերը ստանալու պահից մտածում եմ ու ոչ մի խելքին մոտ բան չի գալիս գլուխս։ Ասեմ, այս տարի գիրք չեմ կարդացել չափազանցություն կլինի.մի բան հաստատ է, միայն մի գիրք եմ գնել… ինձ համար` «The Ending of Time» , Where Philosophy and Physics Meet. J. Krishanmurti & David Bohm, բայց դեռ չեմ հասցրել կարդալ: Մի տասնյակ էլ նվեր եմ ստացել հեղինակների մակագրություններով… ու կրկին չեմ ընթերցել… միգուցե էս տարի կարդալու տարի չէր։

Նորայր Այվազյան- Ողջ կյանքի ընթացքում միասին ենք ապրել ես, Լուիս Քերոլը, Ալիսան՝ հրաշքների աշխարհում,սակայն այս տարվա իմ կարդացած Ջոզեֆ Հելլերի «Հնարք-22» / «Уловка- 22»/ վեպն իր մեջ ընդգրկում էր իմ կարդացած բոլոր գրքերում կարդացածը: Առաջարկում եմ նաև իմ կարդացած գրքերից մեկը Դենիել Քիզի «Множественные умы Билли Миллигана»։
Աշոտ Ավագյան- Նիկողայոս Ադոնց «Երկեր․ հատոր Ա»:
Արմեն Սիմոնյան- Վինսեթ Վան Գոգի «Նամակները»:
.jpg)
Սամվել Սևադա- Հերման Հեսսեի «Ուլունքախաղ» /Игра в бисер/ վեպը:
2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը
Սահակ Պողոսյան - Անջելինա Ջոլի «Արյան և մեղրի երկրում» /In the Land of Blood and Honey/:

Սէվ- Դիտել եմ ամենաահավոր ֆիլմերից մեկը, որ երբևէ նկարահանվել է` «Դժվար է Աստված լինել» /Трудно Быть Богом/:
Նորայր Այվազյան- Այս տարվա տեսածս լավագույն ֆիլմը Մարտին Մաքդոնայի՝ «Յոթ հոգեհիվանդ» /Семь психопатов/:
Աշոտ Ավագյան- Արթուր Բախտամյան «Չարտասանված Նոբելյան ճառեր»: Ռուբեն Սևակի մասը. Թուրքիայում էր նկարել:

Արմեն Սիմոնյան- «Աքիլլեսն ու կրիան» /Akiresu to kame, 2008/)
Սամվել Սևադա- Մայք Միտչելի «Սպունգ Բոբը» մուլտֆիլմը:
3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Սահակ Պողոսյան- Հայաստանում` «Աղբամանների հեղափոխությունը» աշխարհում` նավթի ջուր դառնալը:
Սէվ - Փարիզյան համաժողովը բնապահպանության առնչությամբ, որն իր հերթական անատամ որոշումներով ոչ միայն թաղեց հույսը, որ վերջապես հնարավոր է խելք հավաքել ու որոշակի ելքեր գտնել ներկայիս աղետալի վիճակից, այլ ավելի սրեց իրադրությունը։
Նորայր Այվազյան- ԱՆՍԱՀՄԱՆադրական կեղծիքի անսահմանությունը:
Աշոտ Ավագյան -Ռուսների մուտքը Սիրիա:
Արմեն Սիմոնյան- Ցեղասպանության հարյուրամյակը:
Սամվել Սևադա-Ռուս-թուրքական հերթական անհասկանալի թատերախաղը:

4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Սահակ Պողոսյան- Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսը Գաֆեսճյան թանգարանում:
ՍէՎ- Կարգի բերեցի 6 տարի առաջ, բավականին հարմար գնով գնածս փակ կոշիկները, որոնք միակ հարմար ոտնամաններն են գործ անելու համար։
Նորայր Այվազյան- «Գասպրինտ» հրատարակության կողմից հրատարակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը:
Աշոտ Ավագյան- Քիմ Քարդաշյանի այցը:
Արմեն Սիմոնյան- Ջազի սեպտեմբերյան «տեղատարափը» Մարզահամերգային համալիրում՝ «Yerevan Jazz Fest 2015»: Միջազգային մասշտաբի նման նախագիծ Հայաստանում դեռ չէր եղել:
Սամվել Սևադա- System of a Down-ի ցնցող համերգը Երևանում:
5. 2015թ-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Սահակ Պողոսյան- ՎԱՐԴուհի Սիմոնյան «Անկախության աշունը 24-րդ բրուդերշաֆտի ճիրաններում»/ առաջին և երկրորդ մասերը:
ՍէՎ- Մարդկանց վրա ազդում է միմիայն պրոպագանդան, ավաղ լրագրությունը վերջնականապես մղվել է գեղարվեստական գրականության գիրկը…

Նորայր Այվազյան- Տարվա լրագրողի մրցանակը սպարապետի՝ իմ հալալ ձեռքով շնորհում եմ «Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանին, և նրա այդ հաղթանակը չէի ցանկանա նսեմացնել դրամական պարգև կոչված թղթաբանությամբ:

Աշոտ Ավագյան- Ինչ ասեմ, լֆիկ Սամո՞. մի ամիսուկես առաջ մի շատ լավ նյութ կարդացի tert.am-ում, սա.
Արմեն Սիմոնյան- Gagik STYLE (RAP)

Սամվել Սևադա- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը մոր հետ:
6. 2015թ-ի ամենասուր հումորը
Սահակ Պողոսյան- Սահմանադրական հանրաքվեի «այո»-ն
Սէվ- Նոր Աշխարհակարգը…
Նորայր Այվազյան- «Ոչ»-ը չպետք է իմանա՝ ինչ է անում «Այո»-ն կամ շուն չկա, որ գյուղ չունենա - 2015թ հումոր-պատվիրան:
Աշոտ Ավագյան- Ապարանցիների մասին ա, ասելու չի. մեջը ուշունց կա:

Արմեն Սիմոնյան-Տե՛ս 5-րդ հարցի պատասխանը. Gagik STYLE (RAP)
Սամվել Սևադա- Արմեն Աշոտյանի ելույթը ՀՀԿ արտահերթ նիստում Գագիկ Ծառուկյանի հասցեին:

7. .Ձմեռ պապի, ախր… / շարունակել տեքստը/
Սահակ Պողոսյան- …ախր վաղուց արդեն էրեխեքը քեզ չեն հավատում:
Սէվ-… ախր քեզ ծաղրածու չի սազում, միգուցե դու էլ թոշակի գնաս…
Նորայր Այվազյան- … ախր գալիս ես, որ ի՞նչ անես..

Աշոտ Ավագյան- ախր էս սուտի ընդդիմադիրներին արգելի մսխել ազգիս հեղափոխականության վերջին նշույլը:
Սամվել Սևադա- ախր, մարդ եղիր, էդ խաղալիքներդ քեզ պահիր, մեզ մի շնորհքով զենք բեր, որ կարողանանք պաշտպանել մեր երեխաներին կիսալուսնավոր գազանից...
Արմեն Սիմոնյան- ախր ինչո՞ւ ես այդքան խորացել բիզնեսի մեջ, ախր երեխաները…Հասկանում ես:
Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը










