«Հասկանում եմ, որ վարչապետի հեծանիվ քշելը դեպք է, բայց դեպք է նաև, որ «Համլետ» է բեմադրվում». «Համլետ»-ին մարմնավորում է Լիդիա Գրիգորյանը
«Մի քանի տարի առաջ, երբ ստացա Համլետ խաղալու առաջարկ, քունս կորցրեցի, որովհետև գիտեի ինձ ինչ է սպասվում», - Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լիդիա Գրիգորյանն, ով փորձերի ողջ ընթացքում քնից բացի կորցրել է նաև 5 կգ քաշ:
Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրությամբ «Համլետ»-ը հանդիսատեսի դատին կհանձնվի հունիսի 22-ին, իսկ մինչ այդ թատրոնում կայացավ ներկայացման փակ դիտումը: Ներկայացման մեջ զբաղված են Գագիկ Մկրտչյանը, Լուիզա Ղամբարյանը, Դիանա Մալենկոն, Վիլեն Սարգսյանը, Վլադիմիր Մսրյանը, Արմեն Մեսրոբյանը և այլք: Սիրանույշից հետո, Հայաստանում Լիդիան առաջին կինն է, ով մարմնավորում է Համլետին:
Ռեժիսորի խոսքով՝ կարծրատիպերը կոտրելու ժամանակն է:
«Համլետը մեզ մոտ մեծ կարծրատիպերի տակ է, հայ հանդիսատեսը պատկերացնում է 2 մետրանոց բարձրահասակ տղա, ով թուրը ձեռքին խոսում է Հայոց ցեղասպանությունից:
Համլետը դրա մասին չէ, Համլետը դեր չէ, այլ՝ կերպար է: Իմ համոզմամբ՝ Համլետի նման կերպար համաշխարհային գրականությունը չունի:
Կիրթ, անանձնական, դաստիարակված և այս համագումարի մեջ անտանելի՝ իր պերֆեկցիոնիզմի մեջ: Ես տեսել եմ դա Լիդիայի մեջ, նա համապատասխանում է և՛ արտաքնապես, և՛ ներքինով»,- նշում է ռեժիսորը:
Նրա համոզմամբ՝ մեր հասարակությունը մի խնդիր ունի, պայմանականությունը լավ չի ընկալում:
«Սերիալային դաստիարակությունը մեր հանդիսատեսի ճաշակը և որակը փոխեց, որովհետև այնտեղ երևակայության հետ կապված ոչինչ չկա:
«Ես հասկանում եմ, որ վարչապետի հեծանիվ քշելը դեպք է, բայց նաև դեպք է, որ մայրաքաղաքի թատրոններից մեկում «Համլետ» է բեմադրվում: Դա պարտադիր պետք է նայել, որովհետև դա՝ դեպքերի դեպքն է»,- ասում է բեմադրիչը:
Դերասանուհի Լիդիա Գրիգորյանը խոստովանում է՝ «Համլետ»-ը իր կյանքի ամենաբարդ դերն է:
«Եվ՛ հեշտ էր, և՛ շատ բարդ այս պատասխանատվությունը վերցնել ինձ վրա: Ինձնից առաջ, առաջին անգամ Համլետ խաղացել է Սիրանույշը՝ 1901թ-ին, ես Հայաստանում այս դերի 2-րդ կին դերակատարն եմ:
ՌԵժիսոր Գրիգոր Խաչատրյանի մտահղացումն էր, նա այս ներկայացումով ուզում է ցույց տալ, թե ինչպիսին է իր պատկերացրած Համլետը, ինչ արժեհամակարգով, ինչպես է տվյալ կերպարը կյանքը ողբերգական դարձնում իր կայացման ճանապարհի ընթացքում:
Իր կյանքում առաջին անգամ բախվելով մահվան ու դավաճանության հետ, ճանաչելով մարդուն՝ վերջում իր ողբերգական ավարտն է ունենում»,- պատմում է դերասանուհին:
Նրա խոսքով՝ Համլետին պատրաստվել են երկար տարիներ, սկզբում ուսումնասիրություններ են արել, բազում գրքեր կարդացել տարբեր լեզուներով: Երկար նախապատրաստվելուց հետո կարճ ժամանակ աշխատել են սեղանի շուրջ ու սկսել բեմական փորձերը:
«30-40 բեմական փորձ ենք ունեցել, նման գործի համար դա շատ արագ արդյունք է: Երբ սկսվեցին բեմական փորձերը, ինձ շատ էին ասում, որ նիհարելուց բացի դեմքիս արտահայտությունն է փոխվել: Երևի կերպարն էր ձևավորվում:
Բացի այն, որ պիտի Համլետի կերպարը հաղթահարեի, Հայաստանում կարծրատիպեր կոտրելու մեծ խնդիր կար:
Համլետի կերպարը ստացել ենք այնպիսին, որ ոչ տղա է, ոչ աղջիկ, ինքը մարդ է, ոչ թե սեռ: Դրա համար արտաքնի հետ կապված ոչ մի հնարքներ չենք կիրառել, մազերս չեմ կտրել կամ հավաքել, անգամ ձայնս չեմ փոխում»:
Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ հանդիսատեսը միշտ պիտի պատասխան ստանա, թե ինքը որ ժամանակներում է ապրում:
«Համլետն ասում է՝ ժամանակը դուրս է սայթաքել իր շավղից, և պիտի ստանա գլխավոր հարցի պատասխանը՝ լինե՞նք, թե՝ չլինենք:
Լիդիայի հետ ստեղծագործական վեճեր ունեցել ենք, բայց դա կոնֆլիկտ չեմ համարում, ես թատերախմբում կոնֆլիկտները չեմ ընկալում, ես հարմարավետություն սիրող եմ, պիտի վստահեմ մարդկանց:
Ամենակարճ փորձերն են եղել, որ ես երբևէ բեմադրել եմ: Ստեղծագործական խումբը շատ արագ ստացավ իմ պատերացրածը: Հանդիսատեսին առաջարկում ենք որակով ու ճաշակով գործ»,- նշեց բեմադրիչը:
«Շնորհակալ եմ Գրիգոր Խաչատրյանին, որ նման բան տեղի ունեցավ իմ կյանքում, նա այն բացառիկ ռեժիսորներից է, ում հետ աշխատելը գերագույն հաճույք է: Անակնկալներով լի փորձեր ենք ունեցել, փորձություններ ենք հաղթահարել: Շատ հետաքրքիր էր ընթացքը մեզ համար, ու հիմա տխրում եմ, որ ավարտվեց»,- անկեղծացավ դերասանուհին:
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 15:23 • 23/10 «Ինչու հրաժարվեցինք «Բոբոյից» ու ընտրեցինք «Մեշոկ պապիին». բացահայտում է Հայկ Մարությանը. «Պետական գաղտնիք» մոնոներկայացումը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում Ինչու ժողովուրդը հրաժարվեց «Բոբոյից» ու ընտրեց «Մեշոկ պապիին», ինչպես են շփվում ՔՊ-ական պատգամավորները «ՔՊ Քփերով» չատում, ինչպես Հայկ Մարությանի 4-րդ երեխայի «գենդեր փարթին արժեցավ 15 դրամ»... այս և այլ հարցերի մասին դերասան Հայկ Մարությանը պատմում է իր «Պետական գաղտնիք» մոնոներկայացման ընթացքում:
-
Շոուբիզնես 09:59 • 23/10 «Միայն Աստված գիտի, թե այս հաղթանակին ինչի գնով եմ արժանացել». Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում «Հայաստանը հաղթող ճանաչվեց Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող՝ «Voice of Turan» երգի միջազգային մրցույթում»,- գրել է Սյուզաննա Մելքոնյանը:
-
Շոուբիզնես 14:23 • 22/10 «Հայրենիքում հանդես գալը մեծ պատասխանատվություն է». Տիգրան Ժամկոչյանը՝ 27 տարի անց հայ բեմում ներկայանալու մասին Ամերիկաբնակ երաժիշտ, երգիչ Տիգրան Ժամկոչյանը, ում երգերը տարիներ շարունակ ոգևորում են երկրպագուներին, 27 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հանդես եկավ մի քանի համերգով:
-
Մշակույթ 14:53 • 22/10 Փարաջանովի մասին վավերագրական ֆիլմն օրերս էկրաններ բարձրացավ նաև Բելգիայում Փարաջանովին նվիրված ֆիլմը հոկտեմբերի 14-18 մասնակցել է հեղինակավոր «Film Fest Gent»-ին: Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրությունը, որին ներկա են եղել ռեժիսոր Զառա Ջյանը և պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանը:
-
Ժամանց 11:16 • 21/10 «Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար:
-
Հարցազրույց 15:23 • 23/10 «Ինչու հրաժարվեցինք «Բոբոյից» ու ընտրեցինք «Մեշոկ պապիին». բացահայտում է Հայկ Մարությանը. «Պետական գաղտնիք» մոնոներկայացումը՝ Tert.am Life-ի օբյեկտիվում Ինչու ժողովուրդը հրաժարվեց «Բոբոյից» ու ընտրեց «Մեշոկ պապիին», ինչպես են շփվում ՔՊ-ական պատգամավորները «ՔՊ Քփերով» չատում, ինչպես Հայկ Մարությանի 4-րդ երեխայի «գենդեր փարթին արժեցավ 15 դրամ»... այս և այլ հարցերի մասին դերասան Հայկ Մարությանը պատմում է իր «Պետական գաղտնիք» մոնոներկայացման ընթացքում:
-
TV, կինո 16:05 • 19/10 «Բացմոցից ընկա ու վնшսվшծք ստացա». հնդիկ դերասանը «Ջիմի Ջիմի» սիթքոմի նկարահանման ընթացքից մանրամասներ է պատմում «Սա իմ առաջին փորձը չէ: Հումորի լիգայում և «Մեծից փոքր» ֆիլմում եմ նկարահանվել: 2008թ-ին եմ եկել Հայաստան՝ որպես Բժշկական համալսարանի ուսանող: Մոտ 17 տարի է ապրում եմ Հայաստանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սեթիր Ահուն:
-
Շոուբիզնես 09:59 • 23/10 «Միայն Աստված գիտի, թե այս հաղթանակին ինչի գնով եմ արժանացել». Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում «Հայաստանը հաղթող ճանաչվեց Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում անցկացվող՝ «Voice of Turan» երգի միջազգային մրցույթում»,- գրել է Սյուզաննա Մելքոնյանը:
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:17 • 23.10.24 «Արդեն 36». Սիլվա Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը
-
12:07 • 21.10.24 Մերին և Գոռը Կիպրոսի փողոցներում հանդիպել են Ալլա Պուգաչովային
Photographer
-
16:15 • 22.10.24 «Ակտիվորեն աշխատում եմ մի քանի մեծ նախագծերի շուրջ». Անահիտ Հակոբյան
-
16:02 • 21.10.24 Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի աշնանային կերպարը
-
10:14 • 21.10.24 Աննա Դովլաթյանի աշնանային ֆոտոշարքը