«Ստեղծագործական Հայաստան-2016». քաղաքականության պոեզիան և պրոզան (Ա մաս)
Tert.am-ը սկսում է տարվա ամենաազդեցիկ իրադարձություններն ու տեքստերն ամփոփող «Ստեղծագործական Հայաստան-2016» նախագիծը: Տարեվերջյան այս մեդիապլատֆորմին արդեն միացել են թիրախային ոլորտների շուրջ 300 գործիչներ: Մեր ընթերցողները, ինչպես նախորդ տարի, հարյուրավոր հրաշալի գրքերի, ֆիլմերի, լրագրողական ստեղծագործությունների հղումներով վիրտուալ եզակի շտեմարան են ստացել, բացառիկ հնարավորություն՝ շոշափել 12 ընտրախավերի տարեվերջյան տրամադրությունը՝ գրողներ, քաղաքական, թատերական և կինոգործիչներ, լրագրողներ, ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր, գրականագետներ և մեդիափորձագետներ, տեղեկատվական և կրթական տեխնոլոգներ, աշխարհահռչակներ, իրական աստղեր:
Հաջորդաբար՝ Tert.am-ի գլխավոր հարթակում կերևան 2016-ի գլխից բարձր թռիչներն ու ձախողումները, կհնչեն քաղաքական մաժորներն ու քաղաքագիտական մեմուրաները, առանց խմբագրական միջամտության, բաց ու թափանցիկ կներկայացվի 2016-ի տեքստերի անկողմնակալ դատավարությունը, մեր գլխավոր հրապարակը կտրամադրվի 2016-ի ավանգարդին՝ մշակութային հեղափոխականներին:
Tert.am-ի այս նախաձեռնությունը թիրախավորված չէ սպորտային հետաքրքրության վրա, թե ով ում վազանց կանի կամ առավելևս՝ ինչպես հաղթած հեղինակներին վերածել վիրտուալ թանգարանային էքսպոնատների:
Աշխարհի հարյուրավոր հայտնի պարբերականներում որպես յուրօրինակ թեստ շրջագայում է հետաքննական այս հարցախույզը և հանգամանալից շոշափում էլիտաների, հանրահռչակ պերսոնների գեղագիտական, քաղաքական հակումները, նրանց նախընտրած ստեղծագործությունները: Տարեվերջյան այս ակցիան յուրօրինակ ուղերձ է հասարակությանը. եթե հեղինակավոր և վստահելի գործիչը հնչեցնում է որևէ անուն, ապա այդ անվան շուրջ, ուղղակի, չի կարող մեծ շարժում չծավալվել. եթե դա գրողի անուն է, ապա սա հանրային պատվեր է նաև գրահրատարակիչներին՝ լծվել տվյալ հեղինակի տիրաժավորմանը:
Այս շարժումը՝ գրքերի, ֆիլմերի, ներկայացումների, մասմեդիայի շուրջմ բումեր և հրավառություն է ստեղծում, մեծ կրքեր ու փողեր են պտտվում դրանց շուրջ, այսպես են գոյանում ու գործակցում էլիտաները, այսպես են միմյանց փոխհարստացնում մշակութային և բիզնես էլիտաները: Իրական իշխանությունը ծվարած չէ պետական շենքերում: Այն մշակութային արժեքների, հանրային վարկի ու նրա ստեղծած աշխատատեղերի բանկով գտնվում է հենց էլիտաների՝ ընտրյալ խավերի ձեռքում:
Այսօր միջին վիճակագրական վրացին 19 անգամ ավելի շատ գիրք է գնում, քան՝ հայաստանցին. նախորդ տարի նրանց գրահրատարակիչներից մեկը շուրջ 1 մլն գիրք է տպագրել և վաճառել: Իսկ մե՞նք: Սա հարց չէ և ընդհանրապես՝ լավ հարցը պատասխանի կարիք չունի, իսկ լավ պատասխանը տեղով մեկ մի լավ հարց է:
Հայտնի պարբերականների տարեվերջյան այս հարցերին աշխարհի հանրահռչակները մեծագույն սիրով ու պատասխանատվությամբ են արձագանքում. ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի նախընտրած գիրքը՝ Լորեն Գրոֆի «ճակատագրեր և ցասումներ» («Fates and Furies») վեպը, ուղղակի, չէր կարող բեսթսելեր չդառնալ, իսկ «People»-ին տված հարցազրույցում իր սիրելի «Մարսիացին» ֆիլմի մասին ազդարարելուց ժամեր անց նրա գլխավոր հերոս Մեթ Դեյմոնին վիճակված էր միլիոնավորների կուռքն ու սրտակերը դառնալ: Համաշխարհային աստղերը հրաշալի գիտեն, թե իրենց գրական ճաշակը որքան ազդեցիկ կարող է լինել հասարակության համար, և իզուր են առանձինները զարմանում, երբ տեղեկանում են, որ Անտոնիո Բանդերասի տարվա գիրքը Սերվանտեսի «Դոն Կիխոտն» է, Դեն Բրաունինը՝ Ուիլիամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկը», Քեթրին Զետա-Ջոնսը Ֆիցջերալդին է պաշտում, իսկ Ջորջ Քլունին՝ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը»։ Երբ Մարկեսը հրապարակեց իր ամենասիրելի գրքերի ցանկը, ամբողջ աշխարհի գրախանութները ողողվեցին Թոմաս Մանի, Ֆրանց Կաֆկայի, Վիրջինյա Վուլֆի, Ջեյմս Ջոյսի գրքերով, հին հունական առասպելների, արաբական հեքիաթների վերատպություններով, կտրուկ աճեցին համաշխարհային առանձին դասականների վաճառքի ցուցանիշները: Մտածել է պետք, թե ինչու է ամեն տարեվերջին Օքսֆորդի բառարանի խմբագրությունն հրապարակում տարվա բառը, որը, որպես կանոն, ամենաբնութագրականն է համարվում տվյալ տարվա համար: Մտածել է պետք, թե ինչու է նրա վարկածով 2016-ի համար ընտրվել այս բառը՝ «post-truth»-/«հետճշմարտություն»/:
Իսկ բրիտանական Sight & Sound պարբերականը, որը տասը տարին մեկ կինոաշխարհի հայտնի դեմքերի հարցումների հիման վրա հրապարակում է 50 լավագույն ֆիլմերը, և, բնականաբար, հայտնվում այդ ցուցակից դուրս մնացածների ուժգին կարկտահարության տակ, այսպես է պատասխանել իր քննադատներին. «Մենք ընդամենը արտատպել ենք ձեր թաքուն մտքերը՝ ոչինչ չենք ավելացրել և ոչինչ չենք պակասեցրել»։ Եվ ուրեմն՝ ճիշտ Սուրբ գրքի պատգամով…
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագծի մեկնարկն ազդարարում է երկրի քաղաքական ընտրախավը: Բարի երթ:
1. Ո՞րն էր 2016թ. -ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Հրանտ Բագրատյան - «Սասնա ծռերը»:
Թևան Պողոսյան - Ապրիլյան ադրբեջանական ավանտյուրայի ժամանակ մեր զինվորների հերոսական դիմակայումը և հայկական հանրության միասնական դառնալը: Հուսամ, որ բոլոր դասերը ոչ միայն թղթի վրա են լինելու ցուցակագրված, այլ նաև հետևողականորեն գնալու ենք դրանց իրական լուծմանը: Ցավոք, անթույլատրելիորեն դանդաղում ենք այս հարցում:
Արտակ Զաքարյան - 2016թ.-ը ևս աչքի է ընկնում արագ ու բազմիմաստ հասարակական-քաղաքական իրադարձություններով, ցավոք, հիմնականում` բացասական հետևանքներով։
Ներհայաստանյան ամենանշանակալի, սակայն բացասական իրադարձությունն ապրիլյան ագրեսիան էր ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, իսկ ամենանշանակալի, հիշարժան, դրական էմոցիաներով ու քաղաքական լիցքերով հարուստ իրադարձությունն, անշուշտ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուխտագնացություն-այցն էր Հայաստան։ Համաշխարհային իրադարձություններից, կարծում եմ, ամենանշանակալին Դոնալդ Թրամփի ընտրությունն էր ԱՄՆ նախագահի պաշտոնում։
Անուշ Սեդրակյան - Եթե հայաստանյան, ապա ամենանշանավոր իրադարձությունը ես համարում եմ վարչապետի նշանակումը, որովհետև դրանով արդեն ակնհայտ էր, որ Մոսկվան իր դերը կենտրոնացնում է Հայաստանում: Իսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ ԱՄՆ-ի նախագահի անհասկանալի ընտրությունը:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Անցնող տարին իրապես բարդ էր հայկական պետությունների և ժողովրդի համար։ Ապրիլյան պատերազմը, ապա նաև ՊՊԾ գնդի գրավումը միանգամայն նոր իրավիճակ են ստեղծել մեր երկրում։ Արտաքին և ներքին այդ մարտահրավերները, ցավոք, որքան անսպասելի, այնքան էլ օրինաչափ էին։ Հաճախ մտածում եմ, որ նման ցնցումներ մեր հասարակությանը, այնուամենայնիվ, պետք էին։ Համենայն դեպս՝ դաս էր, որը դեռ մինչև վերջ չենք սերտել և համապատասխան հետևություններ չենք արել։ Իհարկե, այդ ամենը հասկանալու ժամանակ դեռ ունենք։ Բայց նաև ցավալի է, որ ուղիղ ճանապարհով ընթանալու համար այդքան ուժգին հարվածների ստիպված եղանք դիմակայել։ Այս երկու իրադարձությունները անդառնալի և չափազանց մեծ կորուստ տվեցին բոլորիս։ Ասում են՝ դա է այն գինը, որ պետք է վճարել ուժեղ հայրենիք ունենալու համար։ Բայց ես վստահ եմ, որ նույն նպատակին կարելի է հասնել նաև ուրիշների սխալներն ուսումնասիրելու և դրանք չկրկնելու միջոցով։ Վերջիվերջո, անպայման չէ, որ մեր գլխին եկած փորձանքով իմաստուն դառնանք։ Խելոք ազգերն այդպես չեն անում։
Նիկոլ Փաշինյան - «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնությունը:
2. 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Հրանտ Բագրատյան - Կիթառի փառատոնը Բուենոս Այրեսում՝ հոկտեմբերին:
Թևան Պողոսյան - Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, և մաղթենք, որ «Ոսկե գլոբուսում» այն հաջողության հասնի։
Արտակ Զաքարյան - Հայաստանի մշակութային կյանքում եղել են մի շարք նշանակալի իրադարձություններ: Ֆիլմարտադրության ոլորտում՝ կառանձնացնեի «Կյանք և կռիվ» ֆիլմը, որը, ինչպես արդեն բազմիցս բնորոշվել է, անկախությունից հետո մեր լավագույն ֆիլմերից մեկն է: Իհարկե, կուզեի հատուկ անդրադառնալ նաև «Ավրորա» մրցանակաբաշխությանը: Սա խիզախության, մարդասիրության, վերապրումի կամքի ու տոկունության կարևորությունն ընդգծող ու գնահատող միջոցառում էր:
Անուշ Սեդրակյան - Շատ դժվար է, բայց ինձ թվում է «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որովհետև իսկապես դա այն ֆիլմն էր, որը կարողացավ մարդկանց շարժել:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Փաստորեն, դժվարություններն արդեն երկրորդ հարցից սկսվեցին)))։ Չգիտեմ, երևի թե կփորձեմ խոսել այն իրադարձությունների մասին, որոնք ինձ համար շատ խորհրդանշական են թվում։ Անցած տարվա վերջում ես իմացա «100 լապտերիկների» մասին։ Կարդացի, որ «100 լապտերիկները» մինչև 12 տարեկան այն շնորհաշատ երեխաներն են, ովքեր իրենց անաղարտ արվեստով լուսավորեցին ողջ տարին՝ վառ պահելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ամբողջ տարվա ընթացքում «լապտերիկներ» դարձան Երևանից և ՀՀ մարզերից թվով 150 երաժիշտ և նկարիչ հրաշամանուկներ: Էկա Հորստկայի ղեկավարությամբ այդ լապտերիկներից ծաղկաքաղ է արվել և 25 լավագույնները, արդեն ի պատիվ Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակի, շարունակել են զարմացնել հանդիսատեսին իրենց տաղանդով՝ զուգահեռաբար համոզելով բոլորին, որ մշակույթը Հայաստանում շատ հավակնոտ և պայծառ ապագա ունի։ «100 լապտերիկներից» զատ կուզեի առանձնացնել նաև «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական նվագարան» նախագիծը։ Մարդիկ, իրապես, մեծ գործ են արել, որի շնորհիվ ողջ աշխարհում այսօր տարածվում է հայկական անաղարտ երգ-֊երաժշտությունը։ Բայց ընդհանրապես, պետք է ասեմ, որ մեր երկրում բավական հետաքրքիր ցուցահանդեսներ և սիմպոզիումներ, ներկայացումներ և համերգներ եղան ու տարեցտարի դրանց թիվն աճում է, ինչը չի կարող չուրախացնել։
Նիկոլ Փաշինյան- Նարինե Աբգարյանի հաղթանակը «Յասնայա պոլյանա» գրական մրցույթում:
3. 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը
Հրանտ Բագրատյան - Գայ Կավասակի, «Հմայում» (անգլ.):
Թևան Պողոսյան - 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը Սուրեն Սարումյանի «Աբու Բաքր ալ-Բաղդադին` Շամի խալիֆը»։
Արտակ Զաքարյան - Այս տարի ընդամենը երեք գիրք եմ կարողացել ընթերցել, ամռանն Արցախում՝ արձակուրդների ընթացքում։ Զեև Գեյզելի «Իսրայել պետության քաղաքական կառուցակարգերը», դր. Ալեք Էպշտեյնի «Իսրայելը և (չ) վերահսկվող տարածքները. հեռանալ չի կարելի մնալ» և Ռանդորֆ Սպենսեր Չերչիլի «Վեցօրյա պատերազմը» գրքերը։ Այս գրքերի ընտրության թերևս ամենագլխավոր պատճառն ապրիլյան քառօրյա պատերազմն էր։
Անուշ Սեդրակյան - Այնքան շատ են այդ գրքերս, որ չեմ կարողանում հիմա լավ ընտրություն կատարել, բայց այնուամենայնիվ, Սալվադոր Դալիի հիշողություններն էին՝ իր ինքնակենսագրությունը:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Ընթերցանությունն, անկասկած, իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն, որը դժվար է «խոսուն» անվանել թեկուզ միայն այն պատճառով, որ գիտությունը ավելի շատ չոր փաստեր է սիրում։ Գեղարվեստական գրականություն, ցավոք, քիչ եմ կարդում։ Բայց, այնուամենայնիվ, որպես Ձեր հարցի պատասխան, կնշեմ իմ շատ լավ և սիրելի ընկեր Նարեկ Գալստյանի «Ախպարները» վեպը։ Այն բոլորովին վերջերս է լույս տեսել, պատմում է հայրենադարձների մի ընտանիքի, նրանց գլխով անցած-֊դարձածի պատմությունը։ «Ախպարները» գրքի շնորհանդեսին ասացի, որ այն ինձ հիշեցնում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։ Ընթերցողն իսկապես ընկղմվում է հայրենիք վերադարձած ընտանիքի ապրումների և հոգսերի մեջ ու սովորում նրանցից ապրելու, ինչո՞ւ ոչ, նաև պայքարելու արվեստը։ Այդ պայքարն է դարեր շարունակ պահել մեզ որպես ազգ և այդ պայքարը կապահովի մեր զավակների փայլուն ապագան։ Անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ Նարեկի գիրքը։
Նիկոլ Փաշինյան - Լևոն Խեչոյան. «Մհերի դռան գիրքը»։
4.2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը
Հրանտ Բագրատյան - Narcos 2, Ժոզե Պադիլյա
Թևան Պողոսյան - «Վերջին բնակիչն» արդեն ասացի, ավելացնեմ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը»։
Արտակ Զաքարյան - Սիրում եմ երբեմն նաև ֆիլմեր դիտել, բայց, ցավոք, ազատ ժամանակն է քիչ լինում։ Կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, բայց 2016թ-ին դիտած մի քանի ֆիլմերից ինձ համար տպավորիչ և հետաքրքրական է եղել ռեժիսոր Ալեքսեյ Մուրադովի՝ «Ժուկով» ռուսական բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմը նվիրված է ռուս հայտնի զորահրամանատար մարշալ Գեորգի Ժուկովի կյանքին ու գործունեությանը՝ ներառելով 1945-1974 թթ.: Ֆիլմը հետաքրքիր կերպով է ներկայացնում սովետական ժամանակաշրջանում Կրեմլի ներքաղաքական կյանքը՝ ստալինյան, խրուշչովյան, որոշ դրվագներով նաև բրեժնևյան ժամանակաշրջաններում։
Անուշ Սեդրակյան - Ես կինո չեմ նայում: Արվեստի այդ մասը իմ կողքով դժվար է անցնում: Ֆիլմաշինությունը իբրև արվեստ ինձ համար չկա, դրա համար ես այդ հարցում մի քիչ անգրագետ եմ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Մշտապես նախանձել եմ կինոմանների հիշողությանը)))։ Չգիտեմ՝ հնարավոր է անհետաքրքիր մարդ եմ, բայց, կարծես, այդքան էլ շատ չեմ կապված կինոարտադրության հետ։ Վերջերս մի կնոջ մասին ֆիլմ դիտեցի, ով տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Ֆիլմի անունը, ցավոք, չգիտեմ։ Տպավորիչ էր։ Մարդը գիտնական էր, սիրելի դասախոս, ընտանիքի մայր և այլն։ Ու հանկարծ հայտնվում է այդպիսի ծանր վիճակում։ Օր օրի նրա կյանքը ջնջվում էր իր հիշողությունից։ Բայց շարունակում էր մարդ մնալ։ Բարի մարդ։ Սիրող մարդ… Ֆիլմի դիտման ամբողջ ընթացքում ինքս ինձ հարցնում էի, թե ինչու եմ դիտում։ Հասկանում էի, որ հոգեբանական ծանր ազդեցություն կթողնի։ Բայց նաև չէի ուզում կնոջս միայնակ թողնել))))։ Լավ է գոնե վերջում ռեժիսորները չցուցադրեցին նրա մահը։ Ֆիլմ ավարտվեց սիրո խոստովանությամբ…
Նիկոլ Փաշինյան - «Մեքենավարը», ռեժիսոր Բրեդ Անդերսոն: 2004 թվականի ֆիլմ է, բայց 2016-իմ եմ դիտել:))
5. 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը
Հրանտ Բագրատյան- Ջեյմս Կոմիի հայտարարությունը Հ.Քլինթոնի մասով:
Թևան Պողոսյան - 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը Ապրիլյան պատերազմի հերոս, Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի խոսքը մեզ բոլորիս՝ հող հանձնելու մասին:
Արտակ Զաքարյան - Քաղաքական առումով հատկապես կարևորում եմ 2016թ-ի փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ:
Անուշ Սեդրակյան - Ճիշտն ասած՝ Հայաստանում հնչող բոլոր քաղաքական ելույթները նեգատիվ են եղել, և դրա մեջ շատ մեծ դերակատարում ունի Արցախի շրջանների հանձման մասին ելույթը: Այո՛, դա ազդեցիկ է, որովհետև կա նաև նեգատիվ ազդեցիկ:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Թերևս երկու ելույթ կառանձնացնեմ։ Ավելի ճիշտ՝ մեկ կոչ, պատգամ և մեկ ելույթ։ Առաջինը, անկասկած, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հայտնի խոսքն է. «Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել… էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»։ Երկրորդն արդեն ելույթ է։ Եվ այն հնչել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի շուրթերից։ «Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով և սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու և սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու. այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է և ձեր կողքին է»,- ասել է Սրբազան Քահանայապետը։ Իսկ հաջորդ օրը, Էջմիածնում տեղի ունեցած Սբ. պատարագի ընթացքում Հռոմի պապը խնդրեց մեր Վեհափառ Հայրապետին օրհնել իրեն. «Խնդրում եմ, որ ինձ օրհնեք, օրհնեք ինձ և Կաթողիկէ Եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն»: Հուսով եմ ներողամիտ կգտնվեք այսչափ ծավալուն մեջբերումների համար, բայց հարցը լավ առիթ էր այդ ամենը վերհիշելու և վերապրելու համար։ Հիրավի, Ֆրանցիսկոս պապը մեծ առաքելությամբ էր մեր երկիր եկել։
Նիկոլ Փաշինյան - «Սասնա ծռեր» խմբի անդամների հայտարարությունները՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, Խորենացի փողոցում։
6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը
Հրանտ Բագրատյան- Ամենապոզիտիվը ապրիլյան հաղթանակն էր ռազմաճակատում։ Ամենանեգատիվը՝ պատերազմն է ու զոհերը։
Թևան Պողոսյան - Նեգատիվը մեր իշխանությունների ամենօրյա անհաջողություններն են, իսկ ամենապոզիտիվը՝ Հայաստանի հիվանդանոցներում ամեն օր ծնվող բալիկներն են։
Արտակ Զաքարյան - Այս հարցին պատասխանելիս մի փոքր պետք է փոփոխության ենթարկեմ պոզիտիվ և նեգատիվ բառերը, որովհետև սրանք այն բառերն են, որ զգայականիս իմաստը թուլացնում են: Տարին լի էր հակասություններով՝ ապրիլյան պատերազմ՝ ցավով ու չարությամբ լեցուն, բայց այդ ամենի մեջ կար լուսավոր այն կետը, որը կոչվում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնություն: Այս տարում ինձ համար ամենադրականը ու լուսավորը՝ սահմանին կանգնած հայ զինվորն է, Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Աբել Սահակյանի ու բոլոր ապրիլյան մեր հերոսների կերտած կերպարներն են, իր ընտանիքն ու աշխատանքը թողած ու որպես կամավոր Արցախ մեկնած հայ տղամարդն է, իր ամուսնուն, որդուն ու եղբորը մարտի դաշտ ճանապարհող հայ կինն է: Բացասականի մասին չեմ խոսելու, որովհետև այն, ինչպես եկավ, այնպես էլ գնաց ու հուսանք այլևս չի լինի, կամ եթե կլինի էլ, գոնե, շատ քիչ:
Անուշ Սեդրակյան - 2016 թ.-ի ամենապոզիտիվն այն է, որ բոլոր մարդիկ այլևս չեն կարողանում քողարկվել սարքված իմիջների տակ. ամեն ինչ պարզ է բոլորի համար, և դա ես համարում եմ շատ պոզիտիվ բան: Իսկ նեգատիվ բան՝ ես համարում եմ, որ այդ անպահ դիմակազերծումը բերել է ժողովրդի մեջ բացարձակ վստահության կորստի:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Պոզիտիվ… Թերևս մեր ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի՝ ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ հաղթանակից հետո պատվի առնելու ժեստը: Չգիտեմ։ Այդ պահի իմ ապրումներն աննկարագրելի էին։ Ընդհանրապես, այդ տղան յուրահատուկ սիմվոլ դարձավ բոլորիս համար։ Իրական չեմպիոն, ով իսկապես սիրվեց ժողովրդի կողմից։ Նա ինքն արթնացրեց ժողովրդական սերը։ Դրանից ավելի պոզիտիվ էլ ի՞նչ կարող էր լինել… Իսկ նեգատիվը, այո՛, նույն ՊՊԾ գնդի գրավումն էր։ Ոչինչ չի կարող համեմատվել այդ չարաբաստիկ օրերի հետ։
Նիկոլ Փաշինյան - Պոզիտիվը՝ մեր զինվորների հերոսական կեցվածքը չորսօրյա պատերազմի ժամանակ, Օլիմպիական խաղերի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի հաղթանակը և այդ հաղթանակի ձոնումը չորսօրյա պատերազմի հերոսներին՝ ի դեմս Ռոբերտ Աբաջյանի: Նեգատիվը՝ պատերազմը, մեր բազմաթիվ զոհերը և առնվազն 800 հեկտար տարածքի կորուստը:
7.2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Հրանտ Բագրատյան - Իմ հարցազրույցը 1in.am կայքին ապրիլյան պատերազմի հետևանքների մասով:
Թևան Պողոսյան - ՎԱՐԴուհի Սիմոնյան. «Այս կանաչ, կապույտ աշխարհը և մենք՝ կարմիրներս»:
Արտակ Զաքարյան - Պետք է առանձնացնեմ երեք հիմնական տեսահոլովակներ, որոնք խորհրդանշական են 2016թ-ին: Առաջինը «Հայկական բանակ» երգի տեսահոլովակն է՝ ապրիլյան պատերազմի էկրանավորմամբ, երկրորդը՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ ռազմական շքերթի տեսանկարահանումն է և Առաջին լրատվականի հաղորդումը՝ նվիրված տոնին, և երրորդը՝ կցանկանայի առանձնացնել ապրիլյան պատերազմի օրերին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի հարցազրույցը CNN գործակալությանը:
Անուշ Սեդրակյան - Չի եղել նման բան:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Վարդ ջան, հիշու՞մ ես, ասում էիր, թե «ապշել կարելի է այն գերմարդկային ուղեղի վրա, որտեղ ծնվել է մեր 18-20 տարեկան երեխաներին առաջնագիծ նետելու գաղափարը, բայց իր սրտում նա մի կտոր Աստված ունեցել է հաստատ. Հայրը կանգնում է արդարների կողքին, Հայրը հաջողացնում է արդարների գործը և հրաշքը եղավ՝ այլ տեղ չփնտրենք մինչև ատամները զինված հակառակորդի երկրից դուրս շպրտվելու փաստը»։ Այո՛, խոսքը քո «Տոն, որ այսօր մեզ հետ չէր» հոդվածի մասին է։ Շատ եմ կարդացել այն։ Վերընթերցել։ Ու դեռ հաստատ կվերադառնամ այդ նյութին։ Հենց այն ժամանակ հասկացա, որ ի դեմս քեզ, գործ ունեմ իրապես տաղանդավոր մարդու հետ։ Բայց հետո գրեցիր «Հայրենասիրությո՞ւն, թե՞ խաղաղություն» հոդվածն ու ամեն ինչ փչացրիր))))։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, ցավոք, 2016֊-ը դարձավ հայկական մասմեդիայից վերջնականապես հիասթափվելու տարի։ Չկա այս ոլորտում այն միտքը, որին այդքան կարոտ եմ վաղուց։
Նիկոլ Փաշինյան - Թաթուլ Հակոբյանի ռեպորտաժները, Էդիկ Բաղդասարյանի գրառումները և հրապարակումները չորսօրյա պատերազմի օրերին:
8.2016թ-ի ամենասուր հումորը
Հրանտ Բագրատյան - ՀՀԿ անդամին հարցնում են՝ ինչպե՞ս ես։ «Շատ զգույշ»՝ հնչում է պատասխանը։
Թևան Պողոսյան - «Արմքոմեդիի» մի քանի անդրադարձերը ԱԺ մեր գլխավոր մաեստրոյին։
Արտակ Զաքարյան - Մեր կյանքում, երևի թե, հումորով է պետք վերաբերվել անբացատրելի երևույթներին:
Անուշ Սեդրակյան - Ինձ թվում է, որ ԱԺ նախագահի յուրաքանչյուր ելույթը կարող է հավակնել այդ պաշտոնին:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Ֆրանսիացի հայտնի բարոյախոս Ժան դը Լաբրյուերն ասում էր, թե կյանքը կոմեդիա է նրանց համար, ովքեր մտածում են և ողբերգություն՝ ովքեր զգում։ ՀՀԿ-֊ի համագումարը ձեզ օրինակ։
Նիկոլ Փաշինյան - ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի դիտարկումը պետությունից և բանակից գողացողների մասին. «Մեկ ա քթերից դուրս ա գալու (...) Էտի թողեք Աստծո հույսին:) Ավելի լավ ա Աստված պատժի, քան դատախազը»:
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ
Հրանտ Բագրատյան - ա. մի ալարեք և փողոց դուրս գալուց շնորհավորեք բոլորի Նոր տարին, մի սահմանափակվեք ծանոթներով ու հարազատներով, բ. ազգի ու երկրի կենացը խմելուց առաջ մտածեք, թե ի՞նչ կարող եք անել նրանց համար 2017-ին, գ. շատ մի տարվեք ընդեղենով, մեկ-մեկ էլ ջրիկ ճաշ կերեք:
Թևան Պողոսյան - Խորհուրդներ տալու իրավունք, իմ կարծիքով, դեռ չեմ վաստակել։ Առնվազն տարիքս դեռ թույլ չի տալիս երևի։ Այս պահի դրությամբ սրանք են. սիրեք, որ առաջնորդվեք բարի գործերով, իմանաք ներել ու ապրել հաշտության մեջ ինքներդ ձեր հետ։ Ամուսնացեք. ուրեմն զգում եք, որ կայացել եք, պատրաստ եք պատասխանատվություն վերցնել, միավորվելով ու մեր ավանդական արժեքները ամրապնդել, դե նաև լավ քեֆ անել։ Բալիկներ ունեցեք ու շատացեք. ուրեմն կա ապագա, կա հայրենիքի պաշպան, կա շարունակություն ու նոր կյանք: Ավելի լավ մասնագիտություն դեռ չի հորինվել, ուրեմն ավելի լավ մասնագիտական խորհուրդներ էլ դեռ չգիտեմ. ՍԻՐԵՔ, ԱՄՈՒՍՆԱՑԵՔ, ԲԱԼԻԿՆԵՐ ՈւՆԵՑԵՔ, ՇԱՏԱՑԵՔ…
Արտակ Զաքարյան- 1.Երբեք չընկրկել դժվարությունների առջև և չհուսահատվել, 2. Հավատալ Աստծուն և ապավինել սեփական ուժերին՝ անընդհատ կատարելագործելով գիտելիքներն ու հմտությունները, 3.Պայքարել հանուն մնայուն արժեքների՝ Աստված, Հայրենիք, Պետություն, Ընտանիք:
Անուշ Սեդրակյան - «Մեկը լինի ինձ խորհուրդ տա…»՝ միշտ այդպես մտածեք: Մի եղեք դիլետանտ: Եղեք պրոֆեսիոնալ, որովհետև դիլետանտները կործանում են պետությունները և քաղաքակրթությունները:
Հրանտ Մելիք-Շահնազարյան - Մնում է կողմնորոշվել, թե ով եմ մասնագիտությամբ)))։ Բայց խորհուրդներս այս կլինեն՝ ա. սիրեցեք և հարգեք ձեր ընտանիքը, բ. նվիրեք ձեզ բարի գործերին, ստեղծագործեք, արարեք, շենացրեք հայրենիքը, գ. մեծամիտ մի եղեք, ձեր արածների համար հատուցում մի ակնկալեք։ Եվ, ըստ իս, ամենակարևորը՝ թող ոչ ոքի կյանքն արարողակարգի չվերածվի։ Ծնվել, մեծանալ, դպրոց ու համալսարան գնալ, ամուսնանալ, երեխա ունենալ… և այլն, և այլն։ Եթե այս բոլորը ծառայեցվում է մի վեհ գաղափարի, օրինակ, ազգի և պետության բարօրությանը, հոգևոր հարստությանը, ուրեմն ամեն ինչ ճիշտ է։ Հակառակ դեպքում կյանքը վերածվում է այդ անիծյալ արարողակարգի, երբ ամուսնանալն էլ, երեխա ունենալն էլ դառնում են պարտադիր (որովհետև այդպես ընդունված է) բայց անիմաստ զբաղմունք։
Նիկոլ Փաշինյան - Նախընտրում եմ ամանորյա կենաց-մաղթանքը՝ շնորհավորում եմ բոլոր ընթերցողների Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Հայաստանին և հայ ժողովրդին մաղթում եմ հաղթանակած խաղաղություն և խաղաղության հաղթանակ:
շարունակելի
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրադարձային 19:01 • 27/04 4 զոհ, 9 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ) Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
-
Իրավունք 14:51 • 28/04 ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
-
Իրադարձային 10:46 • 28/04 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիաի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի
-
Իրադարձային 20:39 • 27/04 Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք:
-
Ժամանց 13:03 • 28/04 Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ) Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
-
Իրադարձային 10:19 • 28/04 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի...
-
Սպորտ 11:15 • 28/04 «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ) MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլշնին», հայտնում է armsport.am-ը: MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամի»-ն արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլշն»-ին, հայտնում է armsport.am-ը:
-
Ժամանց 13:23 • 28/04 «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդո
-
Իրադարձային 10:25 • 28/04 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին՝ + 35 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
-
Իրադարձային 19:01 • 27/04 4 զոհ, 9 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ) Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:
-
Իրադարձային 17:37 • 27/04 Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին ու ծանոթացել մարզի ձեռներեցների արտադրանքին (լուսանկարներ) Գավառ համայնքի երիտասարդ ձեռներեցները, զբոսաշրջային ծառայություններ մատուցող, սննդի արտադրությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները։ Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին:
-
Իրադարձային 01:20 • 27/04 Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ:
-
Իրավունք 10:27 • 27/04 Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ) Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:
-
Իրադարձային 09:28 • 27/04 Որոշեցինք՝ գնում ենք տանտեր լինելու ճանապարհով ու բարեհաջող կանցնենք այն, որովհետև անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ․ Փաշինյանի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ Գիտեինք նաեւ, որ ոմանք մեզ կենվոր են համարում մեր իսկ տանը, եւ այդ ընկալումն ամրագրելու բազմաթիվ պայմաններ են ապահովել: 2018 թվականին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին:
-
Իրադարձային 20:39 • 27/04 Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք:
-
Իրադարձային 15:55 • 27/04 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը
-
Իրադարձային 18:00 • 27/04 100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդ Ժողովուրդը չհանձնեց Արցախը։ Արցախի ժողովուրդն ընտրել էր իր պետականությունը։ Չեմ կարծում, որ Սամվել Շահրամանյանը կարող էր Արցախի հարց լուծել, հարցը լուծել է Նիկոլ Փաշինյանը։
-
Իրադարձային 15:01 • 27/04 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում այս պայմաններում երբեք արդարություն չի լինելու, որովհետև ինչ էլ արվի, հանրության մի մեծ մասը համարելու է անարդար մի պարզ պատճառով, որ չկա պայմանավորվածություն, թե որն է արդարությունը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
Քաղաքականություն
-
14:58 • 28.04.24 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
-
11:56 • 28.04.24 Զելենսկու ճակատագիրը կանխորոշված է. Կրեմլ
Սպորտ
-
16:30 • 28.04.24 Ինտերը հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
-
13:54 • 28.04.24 Մխիթարյանը կմասնակցի «Տորինո»-ի դեմ այսօրվա հանդիպմանը
-
11:15 • 28.04.24 «Ինտեր Մայամի»-ն հաղթեց, Մեսսին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»
Իրադարձային
-
17:12 • 28.04.24 Իրազեկման ակցիա՝ Աբովյանում (լուսանկարներ)
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
21:55 • 25.04.24 Ինչպես դիտել հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը Armflix-ում