«Երբ հանդիսատեսը սկսի շնչաhեղձ լինել, ես կհավատամ, որ հասել եմ իմ նպատակին». Հովհաննես Գալստյանը՝ «Վերա» ֆիլմի մասին
2023 թ-ի հուլիսի 6-ին, Արցախի շրջափակման 206-րդ օրը, Աղաբեկալանջ գյուղի բնակչուհի, միայնակ մայր Վերան, տանը մենակ թողնելով իր երկու երեխաներին, ոտքով գնում է Մարտակերտ՝ մեկ կիլոգրամ շաքարավազ ու մեկ լիտր ձեթ օգնություն ստանալու։ Մի քանի ժամ հետո, վերադառնալով տուն, Վերան երեխաներին չի գտնում։ Ոստիկանները, զինվորականներն ու հրշեջները սկսում են փնտրել Վերայի երեխաներին։
Հաջորդ առավոտյան, Մարտակերտի մի բնակիչ գտնում է անշնչացած երեխաների դիակները՝ իր մեքենայի մեջ։ Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» գեղարվեստական, խաղարկային ֆիլմի սցենարն է՝ իրական փաստերի հիման վրա:
«Այս ցնցող պատմությունն է, որ ես և Մարինե Զաքարյանը դրել ենք «Վերա» ֆիլմի սյուժեի հիմքում։ Երեխաների պատմությունը այն առանցքն է, որի շուրջ հավաքել ենք 7 ամիս շրջափակման մեջ գտնվող քաղաքի մեկ օրը։
Քաղաքի ոստիկանապետի անձնական դրաման, օգնության պահեստի հրդեհը, զինծառայող սերժանտի կռիվն ու անմարդկային շոգը այս ամենը այն ֆոնն է, որ հանդիսատեսին անընդհատ պահելու է դիսկոմֆորտի և անհարմարավետության մեջ։
Հանդիսատեսը, զով կինոթատրոնի հարմար բազկաթոռում պետք է շնչահեղձ լինի, որպեսզի հասկանա այն տառապանքների գոնե չնչին մասը, որի միջով անցել են արցախցիները։ Ու երբ իմ հանդիսատեսը սկսի շնչահեղձ լինել, ես կհավատամ, որ հասել եմ իմ նպատակին»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց ռեժիսորը:
Ֆիլմի գաղափարը ծնվեց, երբ Հովհաննես Գալստյանն անցյալ տարվա ամռանը Արցախի մասին լրահոսում կարդաց Աղաբեկալանջ գյուղից երկու երեխաների մահվան լուրը:
«Հետո ֆեյսբուքում գտա նյութի սկզբնաղբյուրը։ Մարտակերտի «Ջրաբերդ» թերթի լրագրող Իլոնա Անդրյանն է առաջինը գրել այս մասին։
Այդ օրերին պրոդյուսեր Կարեն Ծատուրյանի հետ մենք աշխատում էինք իմ մեկ այլ ֆիլմի՝ «Բեքսթեյջ»-ի ձայնադրման վրա, իսկ ես միշտ վախենում եմ ֆիլմի վրա աշխատելիս մեկ այլ ֆիլմի մասին մտածել։ Ֆիլմերը, իմ պատկերացմամբ, շատ խանդոտ են ու պահանջում են, որ կենտրոնանաս միայն իրենց վրա։ Բայց Վերայի, Լեոյի ու Գիտայի մասին կարդալիս ես ինքս սկսեցի շնչահեղձ լինել, ինչ-որ բան կանգնեց կոկորդիս, ու ես հասկացա, որ այդպես էլ կանգնած մնալու է, եթե ես չնկարեմ սրա մասին»։
Ռեժիսորի խոսքով՝ բավական բարդ էր այդ հոգեվիճակում գտնվող հերոսուհուն համոզել խոսել:
«Կապ հաստատեցի Իլոնա Անդրյանի հետ, խնդրեցի հանդիպել Վերային։ Ես հասկանում էի Վերայի հոգեվիճակը, գիտակցում էի, որ նա խուսափելու է կապից։ Բայց Իլոնան կարողացել էր գտնել բառեր, որոնք հավատ էին ներշնչել Վերային ու նա համաձայնել էր խոսել։
Ես 32 հարցից բաղկացած հարցաշար էի պատրաստել։ Ուղարկեցի Իլոնային ու խնդրեցի ձայնագրել Վերայի հետ հարցուպատասխանը։
Դրանք տարբեր բաների մասին էին՝ մանկության, դպրոցում սիրած առարկայի, տատիկի մասին հիշողությունների, իր անվան ծագման․․․ Վերան շատ անկեղծ ու անմիջական պատասխանել էր այդ հարցերին, այդ թվում այն հարցերին, որոնք վերաբերվում էին ողբերգական օրվա մանրամասներին։ Հենց Վերայի պատասխաններն էլ դրվեցին սյուժեի հիմքում»,- ասաց Հովհաննես Գալստյանը:
Հաջորդ պատասխանատու փուլը դերասաններին գտնելն էր: ՌԵժիսորի խոսքով՝ ունի իր սիրելի» դերասանները, որոնց միշտ ցանկանում է տեսնել իր նկարահանումների հրապարակում։
Նրա խոսքով՝ սցենարը գրելիս արդեն ուներ պատկերացումներ՝ ում, որ դերում է փորձելու։
«Մարտ ամսվա վերջին որոշել էի երկու շաբաթ հատկացնել Արցախից եկած դերասանների ընտրության վրա, հետո հրավիրել իմ սիրելի դերասաններին։ Ճակատագիրը, իմ ընկեր, ռեժիսոր Վահան Խաչատրյանի տեսքով, ինձ նվիրեց արցախցի լեգենդար դերասան Քաջիկ Հարությունյանի հետ հանդիպումը։ Պարոն Հարությունյանը ադապտացրեց սցենարը Մարտակերտի բարբառին։ Նաև կապեց իր որդու՝ Արմեն Հարությունյանի հետ, Արմենն էլ Մարիաննա Գրիգորյանի հետ, ու նրանց օգնությամբ սկսեցինք հրավիրել Արցախցիների։
Ես դերասանների ընտրության իմ սխեմաները ունեմ, որոնք օգնում են արագ անկեղծացնել հրավիրվածներին։ Նրանք ազատվում են լարվածությունից, սկսում են ցուցադրել լավագույն հատկանիշները։ Միայն թե այս ընտրությունը բոլորովին նման չէր սովորական քասթինգի։ Արտառոց մի բան էր»,- խոստովանեց ռեժիսորը։
Նրա խոսքով՝ այն, ինչ մատուցում էին արցախցի դերասանները, ուղղակի անհավանական էր։ «Նրանք պատրաստ էին մինչև վերջ բացելու սրտերը, խոսել ամենանվիրական բաների մասին։ Դա զգայական, էմոցիոնալ ընտրության անհավանական փորձառություն էր։ Երկու օրը բավական էր հասկանալու համար, որ դերասանական ամբողջ կազմը պետք է լինի Արցախից։ Որովհետև անարդարության այն ահռելի խեղդուկը, որ հայտնվել էր իմ կոկորդում Վերայի պատմության մասին կարդալիս, կանգնած էր յուրաքանչյուր Արցախցու կոկորդին։ Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր պատմությունը ու ինձ պարզ էր, որ մենք պետք է միասին խոսենք, որպեսզի չխեղդվենք մասին»:
Վերան միջազգային ֆիլմ է։ Համատեղ ֆիլմարտադրության Եվրոպական մոդելում արտադրող հիմնական երկրի ֆինանսական մասնակցությունը անհրաժեշտ է, իսկ որոշ ֆոնդերի համար արտադրող երկրի պետական աջակցությունը՝ պարտադիր։ Ռեժիսորի խոսքով՝ Ֆիլմը հիմա ֆինանսների հավաքագրման փուլում է։
«Այս պահին ավարտել ենք նախնական նկարահնումները ֆիլմի պրոդյուսեր և Մարտակերտի ոստիկանապետ Արշոյի դերակատար Արմեն Գրեյգի ու Վահե Համբարձումյանի աջակցությամբ։
Մենք ունենք նախնական պայմանավորվածություններ, տեսնենք՝ որ մասով կիրականանան։ Հուսով եմ, որ Հայաստանում, կամ հայերի շրջանում կգտնվեն մարդիկ, որոնք կհասկանան այս ֆիլմի ահռելի նշանակությունը միջազգային լսարանին Արցախի ու արցախահայերի իրավունքների մասին ծանրակշիռ փաստարկներով ներկայանալու հարցում»:
Հովհաննես Գալստյանը հուսով է, որ մենք կկարողանանք օգտագործել արվեստի անհավանական ուժը ճշմատության մասին խոսելու համար։ «Հակառակ դեպքում, ես կշարունակեմ հարցական բարձրացնել ուսերս, երբ իմ միջազգային գործընկերները ուղիղ հարցնեն՝ եթե իսկապես այս ամենը հենց այսպես եղել է, ու եթե իսկապես սա կարևոր է ձեզ՝ հայերիդ համար, ինչո՞ւ ձեր երկրից ոչ մի ընկերության անուն չկա ֆիլմը ֆինանսավորողների երկար ցանկում»:
Հովհաննես Գալստյանի խոսքով՝ ինքը Հայաստանում 2018 թ-ից սկսած «չֆինանսավորվող» ռեժիսորների ցանկում է:
«Այս տարի փետրվարին հրավիրված էի Բեռլինալե՝ որպես սեփական երկրում մրցակցության հավասար իրավունքներից զրկված կինոռեժիսոր։ Մեր չինովնիկները դժվար հասկանան, թե դա ինչ ծանր հարված է Հայաստանին, երկրի վարկին, բայց նրանք սեփական քթից հեռուն չեն տեսնում։
Բեռլինում ինձ էին միացել ֆիլմի պրոդյուսերները՝ Արմեն Գրեյգը, Դուբայից, Ադոլֆ Էլ Ասալը՝ Լյուքսեմբուրգից, Լաուրա Քլևերը՝ Վոլֆսբուրգից։ Որպես հրավիրված կինոգործիչ ես ունեի հոյակապ հնարավորություններ։ «Վերա» և «Բեքսթեյջ» ֆիլմերը դրված էին Բեռլինալեի կայքում, ինձ տրված էր վարձով տրվող սրահներից անվճար օգտվելու հնարավորություն։ Հայաստանում այդ ուշադրության և հոգածության անգամ 10%-ը չունենալով, ես ինձ չափազանց շոյված էի զգում։ Հիմա ես նպատակ ունեմ ավարտել «Վերա» ֆիլմը ու վերադառնալ այնտեղ՝ իմ կոկորդում կանգնած խեղդուկից վարջնականապես ազատվելու համար»,- եզրափակեց ռեժիսորը։
Հեղինակ՝ Անի Մնացականյան
Տեսանյութեր
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 11:16 • 21/10 «Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար:
-
Ժամանց 11:16 • 21/10 «Համարձակ, անվախ և անմոռանալի». Լիմասոլում կայացել է «Drama Queen» շոուի պրեմիերան, որտեղ Արսեն Գրիգորյանը հանդես է եկել որպես հաղորդավար Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացավ «Drama Queen» կաբարե շոուի պրեմիերան, որտեղ դերասան, երգիչ և հաղորդավար Արսեն Գրիգորյանը հանդես եկավ որպես հաղորդավար:
-
TV, կինո 12:00 • 16/10 Ում են մարմնավորում Ռաֆ Հարությունյանն ու Արսեն Լևոնյանը «Նոր տարվա կինո» ֆիլմում. դերասանները կադրից դուրս Ռաֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ առաջարկը ստանալուն պես անմիջապես համաձայնել է նկարահանվել ֆիլմում: Նա առաջին անգամ է նկարահանվում գեղավետսական ֆիլմում:
-
Հարցազրույց 14:57 • 16/10 «Տխրում եմ, որ հայրս ծերացել է». Արաքսյա Մելիքյանը չի կարողացել թաքցնել հուզմունքը Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում պատմել է, որ մոր մահից հետո հայրիկի կյանքում եղել են կանայք, ամուսնություններ: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
-
TV, կինո 16:05 • 19/10 «Բացմոցից ընկա ու վնшսվшծք ստացա». հնդիկ դերասանը «Ջիմի Ջիմի» սիթքոմի նկարահանման ընթացքից մանրամասներ է պատմում «Սա իմ առաջին փորձը չէ: Հումորի լիգայում և «Մեծից փոքր» ֆիլմում եմ նկարահանվել: 2008թ-ին եմ եկել Հայաստան՝ որպես Բժշկական համալսարանի ուսանող: Մոտ 17 տարի է ապրում եմ Հայաստանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Սեթիր Ահուն:
Հարցազրույց
-
12:18 • 12.10.24 «Ինձ աստղայինը երբեք չի տարել». Նազիկ Ավդալյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:56 • 18.10.24 «Մամ, ինչ սիրուն ես». Էմմին շնորհավորել է մայրիկի ծննդյան 70-ամյակը
-
15:29 • 15.10.24 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Հայի սիրուն աչեր»
Photographer
-
10:14 • 21.10.24 Աննա Դովլաթյանի աշնանային ֆոտոշարքը
-
14:58 • 18.10.24 Անիտա Ավետիսյանը Դիլիջանից ֆոտոշարք է հրապարակել
-
11:30 • 18.10.24 Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը